<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N1825-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
5 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2024 թվականի N -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N1825-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N1825-Լ որոշման (այսուհետ` որոշում) 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«2) գործերի կառավարչությունից առանձնացման եղանակով ստեղծվում է կազմակերպավերլուծական բաժինը,»,
- 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«4) նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունից առանձնացման եղանակով ստեղծվում են զինվորական ներկայացուցչությունների բաժինը, բաժնեմասերի կառավարման բաժինը և մաքսային ձևակերպումների բաժինը,»,
- 7-րդ ենթակետը լրացնել «ե» և «զ» պարբերություններով` հետևյալ բովանդակությամբ.
«ե. սպառազինության և տեխնիկական ապահովման վարչությունը,
զ. թիկունքային ապահովման վարչությունը,»,
- լրացնել 8-րդից 10-րդ ենթակետեր` հետևյալ բովանդակությամբ.
«8) նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունը միանում է գնումների կազմակերպման վարչությանը,
9) բաժնեմասերի կառավարման բաժինը միանում է գործերի կառավարչությանը,
10) մաքսային ձևակերպումների բաժինը միանում է կենտրոնացված փոխադրումների ապահովման (լոգիստիկ) վարչությանը:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի: Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված կառուցվածքային փոփոխության հետևանքով քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած պաշտոնները սահմանված կարգով զբաղեցվելու օրվան հաջորդող օրվանից:
- Սահմանել, որ սույն որոշման համաձայն զինվորական ներկայացուցչությունների բաժնի, սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության, թիկունքային ապահովման վարչության կառուցվածքային փոփոխությունների գործողությունը տարածվում է այդ ստորաբաժանումների կանոնադրությունների հաստատման օրվանից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Երևան 2024թ.
-
Discussed
10.07.2024 - 25.07.2024
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 1390
Print