Հիշել նախագիծը

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N1825-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2024 թվականի N      -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N1825-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N1825-Լ որոշման (այսուհետ` որոշում) 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«2) գործերի կառավարչությունից առանձնացման եղանակով ստեղծվում է կազմակերպա­վերլուծական բաժինը,»,

  • 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«4) նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունից առանձնացման եղանակով ստեղծվում են զինվորական ներկայացուցչությունների բաժինը, բաժնեմասերի կառավարման բաժինը և մաքսային ձևակերպումների բաժինը,»,

  • 7-րդ ենթակետը լրացնել «ե» և «զ» պարբերություններով` հետևյալ բովանդակությամբ.

«ե. սպառազինության և տեխնիկական ապահովման վարչությունը,

զ. թիկունքային ապահովման վարչությունը,»,

  • լրացնել 8-րդից 10-րդ ենթակետեր` հետևյալ բովանդակությամբ.

«8) նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունը միանում է գնումների կազմակերպման վարչությանը,

9) բաժնեմասերի կառավարման բաժինը միանում է գործերի կառավարչությանը,

10) մաքսային ձևակերպումների բաժինը միանում է կենտրոնացված փոխադրումների ապահովման (լոգիստիկ) վարչությանը:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի: Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված կառուցվածքային փոփոխության հետևանքով քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած պաշտոնները սահմանված կարգով զբաղեցվելու օրվան հաջորդող օրվանից:
  2. Սահմանել, որ սույն որոշման համաձայն զինվորական ներկայացուցչությունների բաժնի, սպառա­զինության և տեխնիկա­կան ապահովման վարչության, թիկունքային ապահովման վարչության կառուցվածքային փոփոխությունների գործողությունը տարածվում է այդ ստորաբաժա­նումների կանոնադրությունների հաստատման օրվանից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ

 

Երևան   2024թ.

 

 

  • Տևողություն

    10.07.2024 25.07.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 561

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: