<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N1825-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
5 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N1825-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության կանոնադրական գործառույթների՝ ըստ բովանդակության կառուցվածքային ստորաբաժանումների միջև բաշխումը օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N1825-Լ որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի՝ ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքում կոլեգիայի աշխատանքների կազմակերպման և վերլուծության բաժինն անվանափոխվում է կազմակերպավերլուծական բաժնի: Կոլեգիայի աշխատանքների կազմակերպման և վերլուծության բաժինը գործերի կառավարչությունից առանձնացման եղանակով պետք է ստեղծվեր համաձայն ՀՀ վարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 29-ի N1084-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, որը սակայն չի կիրարկվել: Ստացվում է, որ կոլեգիայի աշխատանքների կազմակերպման և վերլուծության բաժինը դեռևս չստեղծված անվանափոխվել է:
Համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N1825-Լ որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի՝ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունը բաժանվում է՝ ստեղծելով թիկունքային ապահովման վարչությունը, սպառազինության և տեխնիկական ապահովման վարչությունը և զինվորական ներկայացուցչությունների բաժինը: Ներկայումս թիկունքային ապահովման վարչությունը և սպառազինության և տեխնիկական ապահովման վարչությունը ստեղծվել են ոչ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության բաժանման արդյունքում, այլ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի համանուն վարչությունները ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքում ընդգրկելու հաշվին՝ նպատակ ունենալով նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության գործառույթները (գնումների պատվիրատուի փաստաթղթերի ուսումնասիրում և մասնագիտական կարծիքի տրամադրում, միջազգային ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում գնման փաստաթղթերի ձևակերպում, մաքսային փաստաթղթերի ձևակերպում, բաժնեմասերի կառավարում) վերաբաշխել ՀՀ պաշտպանության նախարարության այլ կառուցվածքային ստորաբաժանումների միջև, որի վերաբերյալ կարգավորումները չեն սահմանվել ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N1825-Լ որոշմամբ:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն հստակեցվում է ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության նպատակներին համահունչ կառուցվածքային փոփոխությունները գործող օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաչափ իրականացման գործընթացը: Հստակեցվում է կազմակերպավերլուծական բաժնի ստեղծման եղանակը, կազմակերպվում է նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության գործառույթների իրավաչափ վերաբաշխումը համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջև՝ ըստ գործառույթների բովանդակության:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագիծը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
10.07.2024 - 25.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 1261
Տպել