Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՀՐԱՄԱՆԻ

ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայու­թյան անցնելու համար թեկնածուների առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ազգային անվտան­գության ծառայության (այսուհետ՝ ՀՀ ԱԱԾ) տնօրենի հրամանի նախագծի ընդունումը պայ­մա­նավորված է հիվանդությունների գործող ցանկը (առողջական վիճակի հետ կապված պահանջները) ամբողջությամբ վերանայելու անհրաժեշտությամբ՝ այն համապատասխա­նեցնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված՝ հիվանդությունների ժամանակակից դասակարգիչներին:

Մասնավորապես, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է ՀՀ ԱԱԾ տնօրենը: ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը սահմանվել է դեռևս ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի 1997 թվականի համապատասխան հրամանով։ Նշված հրամանում ներառված մի շարք հիվանդություններ վերանայելու անհրաժեշտություն ունեն և հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված պահանջները՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանելու ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ (ցանկ)՝ ուժը կորցրած ճանաչելով գործող իրավական ակտը։

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ ազգային անվտանգության ազգային անվտանգության մարմիններում ծառայու­թյան անցնելու համար թեկնածուների առողջական վիճակի հետ կապված պահանջները։

Նախագծի ընդունումից հետո ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացումներ ու նվազեցումներ չեն նախատեսվում:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է ՀՀ ԱԱԾ տնօրենը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ

Նախագծի ընդունումը որևէ ռազմավարական փաստաթղթից չի բխում։

 

 

  • Discussed

    04.07.2024 - 19.07.2024

  • Type

    Order

  • Area

    Security

  • Ministry

    National Security Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2152

Print