ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՀՐԱՄԱՆԻ
ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ՀՀ ԱԱԾ) տնօրենի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է հիվանդությունների գործող ցանկը (առողջական վիճակի հետ կապված պահանջները) ամբողջությամբ վերանայելու անհրաժեշտությամբ՝ այն համապատասխանեցնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված՝ հիվանդությունների ժամանակակից դասակարգիչներին:
Մասնավորապես, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է ՀՀ ԱԱԾ տնօրենը: ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը սահմանվել է դեռևս ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի 1997 թվականի համապատասխան հրամանով։ Նշված հրամանում ներառված մի շարք հիվանդություններ վերանայելու անհրաժեշտություն ունեն և հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված պահանջները՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանելու ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ (ցանկ)՝ ուժը կորցրած ճանաչելով գործող իրավական ակտը։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ ազգային անվտանգության ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների առողջական վիճակի հետ կապված պահանջները։
Նախագծի ընդունումից հետո ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացումներ ու նվազեցումներ չեն նախատեսվում:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է ՀՀ ԱԱԾ տնօրենը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը որևէ ռազմավարական փաստաթղթից չի բխում։
-
Քննարկվել է
04.07.2024 - 19.07.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն
Դիտումներ` 1509
Տպել