Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի № 1636-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի № 1636-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը Հայաստանի վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, հեծանվային սպորտի նվիրյալ, հեծանվային սպորտի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող մարդու՝ Ալբերտ Սոլոյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում ստեղծված հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 12-ի նիստի որոշմամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ալբերտ Սոլոյանը 2008-2014 թվականներին մարզադպրոցում աշխատել է որպես տնօրեն և մարզիչ-մանկավարժ:

Մարզադպրոցը Ալբերտ Սոլոյանի անվամբ անվանակոչելով կատարվում է մարզադպրոցի կոլեկտիվի խնդրանքը:

Ալբերտ Սոլոյանը մահացել է 2015 թվականին:

Ալբերտ Սոլոյանի կինը՝ Անահիտ Սոլոյանը և զավակները՝ Կարեն և Մերի Սոլոյանները տվել են իրենց համաձայնությունը մարզադպրոցի անվանակոչմանը

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Պետությունը նպաստում և աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարևորելով  վաստակաշատ մանկավարժ Ալբերտ Սոլոյանի ներդրած մեծ ավանդը սպորտի՝ մասնավորապես հեծանվային սպորտի զարգացման, հեծանվային սպորտի օլիմպիական  մանկապատանեկան մարզադպրոցի սաների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցի անվանակոչումը Ալբերտ Սոլոյանի անվամբ նրա երկար տարիների նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատական է:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ յուրատեսակ հարգանքի տուրք կմատուցվի կյանքի մեծ մասը սպորտին, մասնավորապես հեծանվային մարզաձևին և հեծանվային սպորտի  օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին նվիրած մարդուն:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի № 1636-ն և 2003 թվականի սեպտեմբերի 17-ի № 1277-ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

  • Duration

    01.07.2024 16.07.2024
  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 114

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.