Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի № 1636-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի № 1636-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
Ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը Հայաստանի վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, հեծանվային սպորտի նվիրյալ, հեծանվային սպորտի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող մարդու՝ Ալբերտ Սոլոյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում ստեղծված հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 12-ի նիստի որոշմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ալբերտ Սոլոյանը 2008-2014 թվականներին մարզադպրոցում աշխատել է որպես տնօրեն և մարզիչ-մանկավարժ:
Մարզադպրոցը Ալբերտ Սոլոյանի անվամբ անվանակոչելով կատարվում է մարզադպրոցի կոլեկտիվի խնդրանքը:
Ալբերտ Սոլոյանը մահացել է 2015 թվականին:
Ալբերտ Սոլոյանի կինը՝ Անահիտ Սոլոյանը և զավակները՝ Կարեն և Մերի Սոլոյանները տվել են իրենց համաձայնությունը մարզադպրոցի անվանակոչմանը
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Պետությունը նպաստում և աջակցում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Կարևորելով վաստակաշատ մանկավարժ Ալբերտ Սոլոյանի ներդրած մեծ ավանդը սպորտի՝ մասնավորապես հեծանվային սպորտի զարգացման, հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցի անվանակոչումը Ալբերտ Սոլոյանի անվամբ նրա երկար տարիների նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատական է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ յուրատեսակ հարգանքի տուրք կմատուցվի կյանքի մեծ մասը սպորտին, մասնավորապես հեծանվային մարզաձևին և հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին նվիրած մարդուն:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի № 1636-ն և 2003 թվականի սեպտեմբերի 17-ի № 1277-ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
01.07.2024 - 16.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 792
Տպել