ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹՎԻ /ՀԱՄԱԿԱԶՄԻ/ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
-----------2018 թվականի N-----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹՎԻ /ՀԱՄԱԿԱԶՄԻ/ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը, «Իրավականի ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը ՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել.
1) Հայաստանի Հանրապետությունում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆինանսավորվող ուսումնական հաստատություններում ֆինանսավորման հիմքում դրվող սովորողների թիվը /համակազմը/՝ համաձայն Հավելված 1-ի:
2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ուսումնական հաստատություններում ուսուցման ծառայություններից ստացվող եկամտի ճանաչման պահը` համաձայն Հավելված 2-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2018 թվականի սեպտեմբերի մեկից հետո ծագող իրավահարաբերությունների վրա:
Հավելված 1
ՀՀ կառավարության--- ------2018թ.
N ---Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ /ՀԱՄԱԿԱԶՄԸ/
- Սույն հավելվածով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆինանսավորվող ուսումնական հաստատություններում ֆինանսավորման հիմքում դրվող սովորողների թիվը /համակազմը/ հասկացությունը:
- Սովորողների փաստացի թիվը՝ դա ուսումնական հաստատությունում տվյալ կրթական ծրագրի սովորողների առկա թիվն է տվյալ ուսումնական տարվա սկզբին:
- Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սովորողների միջին ամսական թիվը հաշվարկվում է հաշվետու ամսվա ընթացքում սովորողների փաստացի հաճախումների հանրագումարը բաժանելով հաշվետու ամսվա աշխատանքային օրերի թվի վրա:
- Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների միջին տարեկան համակազմը առաջիկա բյուջետային տարվա համար սահմանվում է հետևյալ բանաձևով՝
Սմ=(2*Սս+Սվ)/3
որտեղ Սմ-ն – սովորողների միջին տարեկան համակազմն է առաջիկա բյուջետային տարվա համար
Սս-ն սովորողների թիվն է ընթացիկ բյուջետային տարվա սկզբում /հունվարի մեկ/, որը հավասարեցվում է ընթացիկ ուսումնական տարվա սկզբի փաստացի թվին
Սվ-ն նոր ուսումնական տարվա սկզբին սովորողների կանխատեսվող թիվն է:
- Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների միջին տարեկան ճշտված համակազմը ընթացիկ բյուջետային տարվա համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՍմՃ=(2*Սս+Սվփ)/3, որտեղ՝
ՍմՃ-ն – սովորողների միջին տարեկան ճշտված համակազմն է
Սս-ն սովորողների փաստացի թիվն է բյուջետային տարվա սկզբում /հունվարի մեկ/
Սվփ-ն սովորողների փաստացի թիվն է տվյալ բյուջետային տարվա սեպտեմբերի հինգին:
- Նախնական /արհեստագործական/, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորողների միջին տարեկան համակազմը բյուջետային տարվա սկզբում /հունվարի մեկ/ հաշվարկվում է՝
Հմտ = Ստս-Սշ*1/2+Սը*1/3 - Սմ*3/5+ Սգե*1/3, որտեղ՝
Հմտ - սովորողների միջին տարեկան համակազմն է
Ստս - տվյալ բյուջետային տարվա սկզբին սովորողների թիվն է
Սշ - տվյալ բյուջետային տարվա նախատեսվող շրջանավարտների թիվն է
Սը - տվյալ բյուջետային տարում նախատեսվող ընդունվողների թիվն է
Սմ - սովորողների տարեկան /բուհից դուրս մնացածներ և ազատվածներ/ մաղումն է նախորդ բյուջետային տարվա ընթացքում
Սգե – սովորողների՝ եկածների և գնացածների տարբերությունն է, /եկած ուսանողներ համարվում են այն ուսանողները, որոնք վերսկսում են ուսումնական հաստատությունում իրենց ուսումը, գնացած ուսանողներ համարվում են չհեռացված ուսանողները, որոնք այլ պատճառներով դադարում են սովորել/ դրական լինելու դեպքում այն գումարվում է, բացասական լինելու դեպքում՝ հանվում:
1/2, 1/3 – տվյալ բյուջետային տարվա մեջ ուսումնական ամիսների մասնաբաժինն է:
3/5 – մաղումների՝ տարվա մեջ բաշխվածության վիճակագրական միջինն է:
- Նախնական /արհեստագործական/, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորողների միջին տարեկան ճշտված համակազմը հաշվարկվում է հետևյալ հերթականությամբ՝
- յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է՝
Սավ = Սաս-Սշ+Սը-Սմ + Սգե, որտեղ՝
Սավ - սովորողների թիվն է ամսվա վերջին
Սաս - սովորողների թիվն է տվյալ ամսվա սկզբին
Սշ - փաստացի շրջանավարտների թիվն է
Սը - փաստացի ընդունվողների թիվն է
Սմ – սովորողների մաղումն է
Սգե – սովորողների՝ եկածների և գնացածների տարբերությունն է
- սովորողների միջին ամսական թիվը հաշվարկվում է՝
Սմա = (Սաս+ Սավ)/2
- սովորողների թվաքանակի միջին տարեկան թիվը /համակազմը/ հաշվարկվում է որպես բոլոր ամիսների սովորողների միջին ամսական թվաքանակի միջին թվաբանական:
- Հանրակրթական, նախնական /արհեստագործական/, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում վճարովի ուսուցման մասով հաշվարկվում է.
- սովորողների միջին ամսական ցուցակային թիվը, որը նախորդ ամսվա առաջին օրվա և նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ սովորողների փաստացի թվի միջին թվաբանականն է
- սովորողների միջին տարեկան ցուցակային թիվը, որը սովորողների միջին ամսական ցուցակային թվերի տարեկան հանրագումարի հարաբերությունն է 12-ի:
- Եթե սովորողը հաջողությամբ հանձնել է ընդունելության քննությունները, սակայն անմիջապես դրանից հետո հարգելի պատճառով /զորակոչվել է բանակ կամ գտնվում է ֆիզ. արձակուրդում և այլն/ չի օգտվել ուսուցման ծառայություններից, ապա սովորողների միջին տարեկան համակազմի հաշվարկի մեջ նա չի ներառվում:
Հավելված 2
ՀՀ կառավարության--- ------2018թ.
N ---Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻ ՄԱՍԻՆ
- Սույն որոշման շրջանակում «ուսուցման ծառայություն» եզրույթը մեկնաբանվում է համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, իսկ «ուսումնական հաստատություններ» համարվում են նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված բոլոր հաստատությունները:
- Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ուսումնական հաստատություններում ուսուցման ծառայությունների դիմաց ստացվող եկամտի ճանաչումն իրականացվում է ամսական հաշվեգրման եղանակով՝ բաժանելով եկամուտը ուսուցման ծառայության մատուցման այն ժամանակահատվածն ընդգրկող ամիսների /այդ թվում ոչ լրիվ ամիսները/ թվի վրա, որի համար հաշվարկվել է ուսուցման ծառայության արժեքը:
- .Ուսուցման ծառայությունների ժամանակահատվածը հաշվարկվում է ուսումնական հաստատության կողմից հաստատված ուսումնական պլանի համաձայն՝ ներառյալ սովորողի արձակուրդի ժամանակահատվածը: Եթե իրականացվող կրթական ծրագրի տևողությունը մեկ ուսումնական տարուց ավելի է, ապա յուրաքանչյուր ուսումնական տարվա համար նախատեսված ուսուցման ծառայության ժամանակահատվածը համարվում է 12 ամիս:
- Սովորողների համար ուսուցման ծառայության ժամկետի հաշվարկը սկսվում է սովորողին հաստատության կողմից սահմանված ծառայությունների մատուցման մեկնարկով:
- Եթե սովորողը ավարտում է ուսումնական գործընթացը ուսումնական պլանով հաստատված ժամկետից ավելի շուտ, ապա ուսումնական հաստատությունը շարունակում է ուսման վարձից բխող եկամտի ճանաչումը իրականացնել սույն հավելվածի 2-րդ կետին համաձայն՝ անկախ սովորողի վաղ ավարտելուց:
- Եթե սովորողը դադարում է օգտվել ուսուցման ծառայություններից սահմանված ժամկետից ավելի վաղ, ապա ուսուցման ծառայության դիմաց ստացվելիք եկամուտն ամբողջովին հաշվեգրվում է սովորողի՝ ուսումը դադարեցնելու մասին համապատասխան իրավական ակտի /հրաման, որի հիման վրա անձն այլևս սովորող չի համարվում տվյալ հաստատությունում/ ուժի մեջ մտնելու ամսին:
-
Discussed
15.02.2018 - 05.03.2018
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 8531
Print