Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  27N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեում վերաբաշխումների հաշվին իրականացնել փաստացի հավաքագրվող  եկամուտների և համապատասխանաբար ճշգրտված ծախսերի պլանավորում:

Մասնավորապես նախատեսվում է՝

  1.1.Մեղրի համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ    փոփոխությունները և լրացումները.  

  • Հողի իրացումից մուտքերը ավելացնել 105000000 ՀՀ դրամով։
  • Համայնքի բյուջեի այլ հարկեր և պարտադիր վճարներից կատարվող մասհանումները նվազեցնել 93653000 ՀՀ դրամ և ավելացնել պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին (սուբվենցիաներ) ։
  • Համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 28-ի N439-Ն որոշման հավելված 2-ի ազդակիր բնակավայրերի և համայնքների բյուջեներին հատկացվող համայնքային մասհանումների գումարից՝ պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ(սուբվենցիաներ),նվազեցնել 35783334 ՀՀ դրամ։
  • Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներից նվազեցնել 6000000 ՀՀ դրամ։

1.2.Մեղրի համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ    փոփոխությունները և լրացումները.     

  • Հանգստի և սպորտի ծառայություններ (08.01.01.51) ծրագրի 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից նվազեցնել 41783334 ՀՀ դրամ։
  • ՀՀ համայնքների ֆոնդային բյուջեի պահուստային ֆոնդ (11.01.02.51) ծրագրի 4891 (Պահուստային միջոցներ) հոդվածին ավելացնել 82500000 ՀՀ դրամ՝ ֆոնդային բյուջեում չնախատեսված ծախսերի ֆինանսավորման համար։
  • ճանապարհային տրանսպորտ(04.05.01.51) ծրագրի 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 12000000 ՀՀ դրամ։
  • Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում(01.06.01.51) ծրագրի 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 2000000 ՀՀ դրամ։
  • Բնակարանային շինարարություն(06.01.01.51) ծրագրի 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 7000000 ՀՀ դրամ,5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին 500000 ՀՀ դրամ։
  • Համաձայն «Մեղրիի կոմունալ տնտեսություն,բարեկարգում» ՀՈԱԿ–ի տնօրեն Ն․ Զաքարյանի զեկուցագրի (կցվում է) կատարվել են համապատասխան փոփոխություններ։
  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Սույն որոշումով նախատեսվում է ճշգրտել փաստացի հավաքագրվող մուտքերը և այդ մուտքերի հաշվին կատարվող ծախսերը:

  1. Ակնկալվող արդյունքը.

Եկամուտների  հավաքագրման փաստացի արդյունքներով ունենալ առավել իրատեսական բյուջեի պլանավորում և կատարողական։

  1. Ակտինորմատիվբնույթի հիմնավորվածությունը.

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սույն ավագանու որոշման նախագիծը հանդիսանում է նորմատիվ իրավական ակտ: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի  N137-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի  N137-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ կունենանք  Մեղրի համայնքի առավել ճշգրիտ բյուջե։

  • Discussed

    19.06.2024 - 04.07.2024

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Meghri municipality of Syunik marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1081

Print

Suggestions

Ներսես Կոստանդյան

19.06.2024

Այս բոլոր նշված կետերով ոչ թե պետք է նվազեցում իրականացնել, այլ միանշանակ ավելացում, թեկուզ Երևանի հաշվին:

See more