Ներսես Կոստանդյան
19.06.2024
Այս բոլոր նշված կետերով ոչ թե պետք է նվազեցում իրականացնել, այլ միանշանակ ավելացում, թեկուզ Երևանի հաշվին:
0 - Կողմ
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեում վերաբաշխումների հաշվին իրականացնել փաստացի հավաքագրվող եկամուտների և համապատասխանաբար ճշգրտված ծախսերի պլանավորում:
Մասնավորապես նախատեսվում է՝
1.1.Մեղրի համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.2.Մեղրի համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
Սույն որոշումով նախատեսվում է ճշգրտել փաստացի հավաքագրվող մուտքերը և այդ մուտքերի հաշվին կատարվող ծախսերը:
Եկամուտների հավաքագրման փաստացի արդյունքներով ունենալ առավել իրատեսական բյուջեի պլանավորում և կատարողական։
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սույն ավագանու որոշման նախագիծը հանդիսանում է նորմատիվ իրավական ակտ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N137-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N137-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ կունենանք Մեղրի համայնքի առավել ճշգրիտ բյուջե։
Քննարկվել է
19.06.2024 - 04.07.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
Նախարարություն
Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
Դիտումներ` 1080
Տպել19.06.2024
Այս բոլոր նշված կետերով ոչ թե պետք է նվազեցում իրականացնել, այլ միանշանակ ավելացում, թեկուզ Երևանի հաշվին: