Add to favourites

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

___________________ 2024 թվականի _________-Ն

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.

1.Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի  «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման և ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը, ինչպես նաև ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկերը սահմանելու մասին» N 01-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել  հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) Որոշման N 1 հավելվածի՝

ա․  5-րդ կետը շարադրել հետևյալ  խմբագրությամբ․

«5․Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը, իսկ «Պետական արարողակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով նախատեսված դեպքում՝ Պետական արարողակարգի ծառայությունը պարտավոր են հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից ստացված՝ Օրենքի իմաստով թույլատրելի նվերները՝ բացառությամբ Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ  մասով նախատեսված նվերների, ինչպես նաև սույն կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքերում ստացված նվերները նվերների հաշվառման ձևաթղթեր լրացնելու միջոցով հաշվառել Ռեեստրում՝ ոչ ուշ, քան նվերը ստանալուց հետո տասն օրվա ընթացքում։»․

բ․ 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-ին կետ՝

«5․1․ Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը դիմել է նվերի թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու, ապա նվերների հաշվառումը Ռեեստրում իրականացվում է համապատասխան խորհրդատվական կարծիքը ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում:»․

գ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել ․

դ. 10-րդ կետում «Սույն կարգի 5-րդ և 8-րդ կետերով սահմանված ժամկետները բաց թողնելու դեպքում,   հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը,» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Պետական արարողակարգի ծառայությունը» բառերով․

ե. 15-րդ կետից հանել «և ծառայողական» բառերը․

զ․ 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16․ Եթե պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերների արժեքը գերազանցում է վաթսուն հազար ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը (ՀՀ դրամով գումարը հաշվարկվում է՝ ելնելով այդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից), ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է նվերները ստանալուն հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում դրանք հանձնել համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարին (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձին), իսկ գլխավոր քարտուղարը (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձը), հինգ աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է նվերի փոխանցումը Պետական գույքի կառավարման կոմիտե՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25.1-ին հոդվածով նախատեսված եղանակներով այն տնօրինելու նպատակով կամ տեղական ինքնակառավարման մասին  օրենսդրությամբ սահմանված մարմնին:»․

է․ 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 16.1-ին կետ՝

«16․1․ Եթե սույն կարգի 16-րդ կետով նախատեսված նվերը կենդանի է կամ Կառավարության որոշմամբ սահմանված ցանկի համաձայն՝ համարվում է  շուտ փչացող կամ պահպանման էական ծախսեր պահանջող գույք, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը կամ հանրային ծառայողը պարտավոր է  նվերը ստանալուց հետո կամ գործուղումից վերադառնալուց  հետո, իսկ նվերի թույլատրելիության  վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմած լինելու դեպքում՝ համապատասխան խորհրդատվական կարծիքը ստանալուց հետո անհապաղ  այն հանձնել գլխավոր քարտուղարին (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձին), իսկ գլխավոր քարտուղարը (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձը) պարտավոր է անհապաղ ապահովել նվերի փոխանցումը Պետական գույքի կառավարման կոմիտե` «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25.1-ին հոդվածով նախատեսված եղանակներով այն տնօրինելու նպատակով կամ տեղական ինքնակառավարման մասին  օրենսդրությամբ սահմանված մարմնին:».

ը․ 17-րդ կետը շարադրել հետևյալ  խմբագրությամբ՝

«17․ Այն դեպքում, երբ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված նվերը հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը ստանում են օտարերկրյա պետություններ գործուղվելու ժամանակ, հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են նվերները՝ գործուղումից վերադառնալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կարգի 16․1-ին կետով նախատեսված դեպքերի, հանձնել համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարին (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձին), իսկ գլխավոր քարտուղարը (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձը) հինգ աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է նվերի փոխանցումը Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 25.1-ին հոդվածով նախատեսված եղանակներով այն տնօրինելու նպատակով, կամ տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությամբ սահմանված մարմնին:»․

թ․ 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 19.1-ին կետ՝ «19․1 Նվերը հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից   գլխավոր քարտուղարին (այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձին) հանձնվում  է հանձնման-ընդունման ակտի հիման վրա՝ համաձայն Ձև 1-ի:»․

ժ․ «ՆՎԵՐՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» վերտառությունը  կրող ԳԼՈՒԽ 4-ի վերնագրում «ԳԼՈՒԽ 4»  բառերը փոխարինել «ԳԼՈՒԽ 5» բառերով․

2) Որոշման N  1 հավելվածի 18-րդ և 19-րդ կետերում և N 4 հավելված  1-ին,       2-րդ, և 3-րդ կետերում «(այլ հավասարազոր պաշտոն)» բառերը համապատասխան հոլովաձևերով  փոխարինել  «(այլ հավասարազոր պաշտոն զբաղեցնող անձ)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով․

3) Որոշման N 2 հավելվածի՝

ա․ 10-րդ կետում՝ «հանրային ծառայողը» բառերից հետո լրացնել «, օրենքով նախատեսված դեպքում՝ Պետական արարողակարգի ծառայությունը» բառերը․

բ․ 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11.1-ին կետ՝ «11․1․ Սույն կարգի 10-րդ կետում նախատեսված դիմումը Պետական արարողակարգի ծառայության կողմից ներկայացվելու դեպքում նշվում են նաև դիմումը լրացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և հայրանունը, զբաղեցրած պաշտոնը:»․

4) Որոշման N 3 հավելվածի՝

ա. 1-ին կետում «հանրային ծառայողը» բառերից հետո լրացնել «, օրենքով նախատեսված դեպքերում՝ Պետական արարողակարգի ծառայությունը» բառերը․

 

բ. 1-ին կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունից և 3-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութեր,» բառերը և «արարողակարգային նվերներ,» բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված դեպքերում որպես պարգևատրում, պետական պարգև կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույքը, այդ թվում՝ վարչապետի կողմից որպես պարգևատրում տրվող զենքը, » բառերը․

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

 

 

            Ձև 1

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

 

          Ղեկավարվելով  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 01 որոշմամբ սահմանված կարգի 16-18-րդ կետերով՝ մի կողմից 

-------------------------------------------------------------------------------------------------------------- (Նշել նվեր  ստացած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի անունը ազգանունը հայրանունը, պաշտոնը, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները)

 

(այսուհետ՝ Հանձնող) և մյուս կողմից  ----------------------------------------------------------      

        ( Նշել նվերը ընդունող համապատասխան մարմնի անվանումը, այդ մարմնի  գլխավոր քարտուղարի կամ հավասարազոր այլ պաշտոնյայի անունը և ազգանունը)

--------------------------------------------------------------------------------------------------------------

(այսուհետ՝ Ընդունող) ստորագրեցին սույն ակտն  առ այն,  Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց «Հանրային  ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ կամ 9-րդ մասով սահմանված կարգով Հանձնողի կողմից ստացված նվերը:

Նվերի դասակարգումը-------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Նվերի տեսակը ----------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

Նվերի հակիրճ նկարագիրը--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------Նվերի արժեքը-----------------------------------------------------------------------------------------

Նվերը ստանալու օրը, ամիսը, տարին----------------------------------------------------------

Նվերը ստանալու հանգամանքը ------------------------------------------------------------------

Այլ տվյալներ -------------------------------------------------------------------------------------------:

 

 

 

 

Նվերը հանձնեց                                                               Նվերը ընդունեց

---------------------------------                                                     ------------------------------

----------------------------------                                                    -----------------------------

----------------------------------                                                    -----------------------------

(ստորագրություն)                                                                                                                               (ստորագրություն)                         

                                 

                             Կ․Տ

    

                                                                                                                                            «    » ----------------------20 թ․ 

                                 

                       

Հանձնաժողովի նախագահի

պարտականությունները կատարող`

Մ. Գալստյան

 

ք. Երևան

 

 

  • Discussed

    13.06.2024 - 28.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Fight against corruption

  • Ministry

    Commission for Prevention of Corruption

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1288

Print

Suggestions

Գոհար Լևոնյան

14.06.2024

Առաջարկ 1 եթե Վերընշված կառույցում չկան հաշմանդամություն ունեցող անձինք դա լավա բայց Հայաստանը ներառական երկիր է ուստի կարելի է կարճաժամկետ դասընթացների միջոցով մարդկանց տալ Մասնագիտություն և աշխատանք և խուսափել և կոռուպցիայից և վերջապես ունենալ օգտագործելի թեքահարթակներ որոնցից օգտվում են ոչ միյայն հաշմանդամություն ունեցող անձինք այլև մայրերը առևտրի սայլակից օգտվողները քայլելու դժվարություններ ունեցող ծերերը

Գոհար Լևոնյան

14.06.2024

Հարգելի. Հանձնաժողովի անդամներ դուք Հ Հ կառուցված թեքահարթակների մատչելիության մակարդակում կոռուպցիոն ռիսկեր չեք տեսնում

See more