Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի առաջադրանքը հասատատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է «Քաղաքաշինության մասին» 10-րդ և 17-րդ հոդվածներից, ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N2164-Ն որոշումից, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշման N 2 հավելվածի 2.1.1 կետից,  ՀՀ կառավարության 2021 թվականի  նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N1 հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 1.4. կետից:        

ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի առաջադրանքի մշակումը պայմանավորված է երկրի կայուն տարածական զարգացման ռազմավարության մշակման և իրագործման անհրաժեշտությամբ` հաշվի առնելով սոցիալ-տնտեսական գործոնները, ինժեներաերկրաբանական, ինժեներատրանսպորտային, բնական պայմանների ու պաշարների, էկոլոգիական իրավիճակի, մշակութային ժառանգության, աշխարհագրական ու տարածաշրջանային այլ առանձնահատկությունները,

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հաշվի առնելով, որ ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծը մշակվել և հաստատվել է ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N610-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ քաղաքային և գյուղական տարաբնակեցման ներկա անհամաչափ զարգացման միտումները թելադրում են ռազմավարական նոր ուղղությունների առաջադրմամբ, անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել և վերաբաշխել երկրի ռեսուրսներն ու կարողությունները՝ հասարակության հեռանկարային կայուն զարգացումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի առաջադրանքը, որի հիման վրա կմշակվի Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագիծը: 

 

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի նպատակն է երկրի կայուն տարածական զարգացման ռազմավարության մշակում և իրագործում` սոցիալ-տնտեսական գործոնների, ինժեներաերկրաբանական, ինժեներատրանսպորտային, բնական պայմանների ու պաշարների, էկոլոգիական իրավիճակի, մշակութային ժառանգության, աշխարհագրական ու տարածաշրջանային այլ առանձնահատկությունների հաշվառմամբ: «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված պարտադիր մշակման ենթակա փաստաթղթի հաստատում, որպես ազգային մակարդակով պետական քաղաքաշինական քաղաքականության իրականացման հիմք:

ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի առաջադրանքի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության ամբողջական քաղաքաշինական զարգացման ռազմավարական ուղղությունների որոշումն է՝ անվտանգ և առողջ կեսոլորտի ստեղծմամբ, բնակավայրերի կայուն զարգացմամբ, բնական և պատմամշակութային ժառանգության պահպանման ապահովմամբ:

ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի առաջադրանքը հիմք կհանդիսանա տարածական զարգացման պլանավորման ազգային ռազմավարության (տարաբնակեցման գլխավոր նախագիծ) արդիականացման և հաստատման:

4.

Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Ազգային և տեղական մակարդակի փաստաթղթերի (տարաբնակեցման և տարածքային կազմակերպման, քաղաքաշինական մանրամասն գոտևորման) հաջորդական մշակման միջոցով տարածական արդյունավետ պլանավորում:

 

6.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

7.

Այլ իրավական ակտեր ընդունելու և այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի առաջադրանքը հասատատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում մշակել և հաստատել  «Հայասատանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագիծը»:

8.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

«Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի առաջադրանքը հասատատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի  նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներով նախատեսված «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 1.4. կետից և 2021 թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշման N 2 հավելվածի 2-րդ նպատակի 2.1.1. կետից:

9.

Նախագծի քննարկմանը հասարակության մասնակցության մասին

 

Նախագիծը տեղադրվել է www.minurban.am կայքում:

 

  • Discussed

    11.06.2024 - 26.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1222

Print