«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
17 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
«Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի առաջադրանքը հասատատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է «Քաղաքաշինության մասին» 10-րդ և 17-րդ հոդվածներից, ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N2164-Ն որոշումից, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշման N 2 հավելվածի 2.1.1 կետից, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N1 հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 1.4. կետից: ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի առաջադրանքի մշակումը պայմանավորված է երկրի կայուն տարածական զարգացման ռազմավարության մշակման և իրագործման անհրաժեշտությամբ` հաշվի առնելով սոցիալ-տնտեսական գործոնները, ինժեներաերկրաբանական, ինժեներատրանսպորտային, բնական պայմանների ու պաշարների, էկոլոգիական իրավիճակի, մշակութային ժառանգության, աշխարհագրական ու տարածաշրջանային այլ առանձնահատկությունները, |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Հաշվի առնելով, որ ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծը մշակվել և հաստատվել է ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N610-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ քաղաքային և գյուղական տարաբնակեցման ներկա անհամաչափ զարգացման միտումները թելադրում են ռազմավարական նոր ուղղությունների առաջադրմամբ, անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել և վերաբաշխել երկրի ռեսուրսներն ու կարողությունները՝ հասարակության հեռանկարային կայուն զարգացումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի առաջադրանքը, որի հիման վրա կմշակվի Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագիծը:
|
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի նպատակն է երկրի կայուն տարածական զարգացման ռազմավարության մշակում և իրագործում` սոցիալ-տնտեսական գործոնների, ինժեներաերկրաբանական, ինժեներատրանսպորտային, բնական պայմանների ու պաշարների, էկոլոգիական իրավիճակի, մշակութային ժառանգության, աշխարհագրական ու տարածաշրջանային այլ առանձնահատկությունների հաշվառմամբ: «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված պարտադիր մշակման ենթակա փաստաթղթի հաստատում, որպես ազգային մակարդակով պետական քաղաքաշինական քաղաքականության իրականացման հիմք: ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի առաջադրանքի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության ամբողջական քաղաքաշինական զարգացման ռազմավարական ուղղությունների որոշումն է՝ անվտանգ և առողջ կեսոլորտի ստեղծմամբ, բնակավայրերի կայուն զարգացմամբ, բնական և պատմամշակութային ժառանգության պահպանման ապահովմամբ: ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի առաջադրանքը հիմք կհանդիսանա տարածական զարգացման պլանավորման ազգային ռազմավարության (տարաբնակեցման գլխավոր նախագիծ) արդիականացման և հաստատման: |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Ազգային և տեղական մակարդակի փաստաթղթերի (տարաբնակեցման և տարածքային կազմակերպման, քաղաքաշինական մանրամասն գոտևորման) հաջորդական մշակման միջոցով տարածական արդյունավետ պլանավորում:
|
6. |
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում: |
7. |
Այլ իրավական ակտեր ընդունելու և այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին |
|
«Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի առաջադրանքը հասատատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում մշակել և հաստատել «Հայասատանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագիծը»: |
8. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․ |
|
«Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի առաջադրանքը հասատատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներով նախատեսված «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 1.4. կետից և 2021 թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշման N 2 հավելվածի 2-րդ նպատակի 2.1.1. կետից: |
9. |
Նախագծի քննարկմանը հասարակության մասնակցության մասին |
|
Նախագիծը տեղադրվել է www.minurban.am կայքում: |
-
Քննարկվել է
11.06.2024 - 26.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 1218
Տպել