Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ՆԱԽԱԳԾԻ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթի  (այսուհետ՝ Հիմնադրույթ) 3․16-րդ կետի համաձայն՝  անասնաբուժական հսկողության վերցված ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք թույլատրվում է «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա օբյեկտների համատեղ ստուգումներ անցկացնելու և ապրանքներից (արտադրանքից) փորձանմուշներ (նմուշներ) վերցնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթով նախատեսված կարգով Միության մաքսային տարածք ներմուծվող անասնաբուժական հսկողության վերցված ապրանքների արտադրությունը, վերամշակումն ու (կամ) պահպանումն իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրում (այսուհետ՝ Միասնական ռեեստր) ներառված արտահանող ձեռնարկություններից:

Հիմնադրույթի 3․16-րդ կետով՝ Միության մաքսային տարածք անասնաբուժական հսկողության վերցված ապրանքներ իրավունք ունեն ներմուծել  Միասնական ռեեստրում ընդգրված երրորդ երկրների կազմակերպությունները:

Միաժամանակ, երրորդ երկրների որոշ կազմակերպություններ ներկայումս ընդգրկված չեն Միասնական ռեեստորում, որը կարող է պայմանավորված լինել փաստաթղթային, վարչարարական հանգամաքներից։

Հարկ է նշել, որ Որոշման մեջ ներկայումս բացակայում է այն դրույթը, որ Մաքսային միության անդամ երկիրը կարող է իր ազգաբնակչության սննդամթերքի բազմազանության սպառման և կարիքների հագեցվածության համար միայն ներմուծել և սպառել իր տարածքում որոշակի ապրանքատեսակներ, որոշակի ժամկետով՝ չխախտելով սպառողների իրավունքերը՝ պատշաճ որակի և սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ սննդամթերք իրացնելու նպատակով։  

Ուստի, վերը նշված Որոշման մեջ դրույթի բացակայությունը չի սահմանափակում ազգային օրենսդրությամբ հարցի կարգավորումը։

 

  1. 2. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը

Նախագծով առաջարկվում է տալ իրավակարգավորում այն արտաքին տնտեսական գործունեության (այսուհետ՝ ԱՏԳ) ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱԱ) ծածկագրերով որոշակի ապրանքների նկատմամբ, որոնք կարող են Հայաստանի Հանրապետություն միայն ներմուծվել և իրացվել որոշակի ժամկետում՝ ապահովելով պատշաճ որակի և սպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ սննդամթերք։

Նախագծով առաջարկվող որոշակի ապրանքատեսակները որոշակի ժամկետով ներմուծման թույլտվություն տրամադրելու սահմանումը պայմանավորված է ազգաբնակչության շրջանում հարցումներով և պահանջով, ինչպես նաև բիզնես միջավայրի բարելավմամբ։ Միաժամանակ հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ երրորդ երկրների որոշ կազմակերպություններ հնարավոր է հետագայում ընդգրկվեն Միասնական ռեեստորում։

Սույն նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը վերոնշյալ փաստաթղթերի հետ փոխկապակցված չէ։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռնվի Հայաստանի Հանրապետության տարածք միայն ներմուծման թույլտվություն տրամադրել երրորդ երկրների կազմակերպությունների որոշակի ԱՏԳ ԱԱ ծածկագրերով որոշակի ապրանքների համար, որոշակի ժամկետով։

Հայաստանի Հանրապետության տարածք միայն ներմուծման նպատակով նշված ապրանքներն ապահովում են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի դրույթները՝ սպառողի կյանքի, առողջության անվտանգությունն ապահովող պահանջները ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանության պարտադիր հավաստման:

 Սույն նախագծի ընդունմամբ ակնկալվում է բավարարել ազգաբնակչության կողմից սննդամթերքի բազմազանության սպառմանը և կարիքների հագեցվածությունը, ինչպես նաև պատշաճ ծառայություն մատուցելով՝ ապահովել արտերկրից ժամանած զբոսաշրջիկների սննդակարգը։

 

  • Discussed

    06.06.2024 - 26.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1354

Print