Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

__________ 2024 թվականի N      - Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման, ինչպես նաև պետական սահմանի անցման կետերում մաքսային մարմինների կողմից սահմանային պետական վերահսկողության իրականացմանկարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
  • Որոշման հավելվածը լրացնել նոր 21.1-րդ կետով.

21.1.  Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 317 որոշմամբ հաստատված անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների միասնական ցանկում՝ անկախ երրորդ երկների կազմակերպությունների ընդգրկված չլինելու կամ սահմանափակված կարգավիճակի, արտաքին տնտեսական գործունեության (այսուհետ՝ ԱՏԳ) ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱԱ) հետևյալ ծածկագրերով ապրանքները՝ 0206; 0207 (բացառությամբ 020711 և 020713); 0209; 0210; 0301; 0302; 0303; 0304; 0305; 0306; 0307; 0308; 1601 00; 1602; 1604; 1605 թույլատրվում է միայն ներմուծել Հայաստանի Հանրապետության տարածք՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով մինչև 2026 թվականի մարտի 15–ը։.

  • Որոշման հավելվածի 27–րդ կետի 4–րդ ենթակետի «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով․
  • Որոշման հավելվածի 27-րդ կետը լրացնել նոր 5-րդ և 6–րդ ենթակետերով.

5) նախորդ տարվա ընթացքում արտահանողի կողմից ԵՏՄ տվյալ երկիր արտահանման քանակի վերաբերյալ տեղեկատվություն, եթե ԵՏՄ-ի տարածք արտահանման թույլտվություն ունեցող կազմակերպությունների ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր) կազմակերպության կարգավիճակը սահմանափակված չէ․

6) հումքի ծագումը հավաստող փաստաթղթեր՝ արտահանվող բեռի քանակը նախորդ տարվա քանակից գերազանցելու պահից։»․

  • Որոշման հավելվածը լրացնել նոր 28.1-ին կետով.

28.1. Սույն կարգի 27-րդ կետի 5-րդ և 6–րդ ենթակետերով սահմանված քանակը գերազանցելու դեպքում լիազոր մարմինը Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ իրականացնում է փաստաթղթային ուսումնասիրություն հումքի ծագումը պարզելու նպատակով կամ Պետական եկամուտների կոմիտեն լիազոր մարմնի գրության հիման վրա լիազոր մարմին է ներկայացնում գրավոր տեղեկատվություն հումքի ծագման, այդ թվում՝ հումք արտադրողի և ներմուծողի վերաբերյալ։.

4) Որոշման հավելվածի 29.2-րդ կետը հաստատվելու բառից հետո լրացնել կամ սույն կարգի 28.1-ին կետում նշված ուսումնասիրության արդյունքում հումքը  Ռեեստրում ընդգրկված չլինելը կամ սահմանափակված կարգավիճակով կազմակերպությունից ներմուծված լինելը պարզելու բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

              վարչապետ                                                              Ն.Փաշինյան

 

  • Discussed

    06.06.2024 - 26.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2240

Print