Add to favourites

Under development

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1 գլխով.

«ԳԼՈՒԽ 6.1.

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ

Հոդված 20. 1.

Միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճարի հասկացությունը

  1. Միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճարը Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության պետական կարգավորմանն ուղղված՝ կոմիտեի օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ամբողջական կամ մասնակի գոյացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճարն է:

Հոդված 20. 2.

Միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճար վճարողները

 

  1. Միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճար վճարողներ (այսուհետ` վճարողներ) են համարվում միջուկային տեղակայանք շահագործողները, բացառությամբ՝ միջուկային վառելիքի պահեստարան շահագործողները:

Հոդված 20. 3.

Վճարողների իրավունքները

  1. Վճարողներն իրավունք ունեն`

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու հարկային մարմնի պաշտոնատար անձանց և կոմիտեի որոշումները, գործողությունները կամ անգործությունը.

2) միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճարի վճարման մասին հարկային մարմնից ստանալու տեղեկանք.

3) պահանջելու սույն օրենքով սահմանված միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճարի գումարից ավելի վճարված գումարները մուտքագրելու միասնական հաշվին:

Հոդված 20. 4.

Վճարողների պարտականությունները

  1. Վճարողները պարտավոր են`

1) ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճարը.

2) սույն օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել հաշվարկված տույժերի գումարները:

Հոդված 20. 5.

Միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճարի վճարման պարտավորության դադարումը

 

  1. Վճարողների միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճարի վճարման պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, օրենքով միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճարի վճարումից ազատումով, գործող իրավակարգավորումներին համապատասխան միջուկային տեղակայանքի շահագործման դադարեցումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով: Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության կասեցումը վճարողին չի ազատում կարգավորման պարտադիր վճար վճարելու պարտավորությունից։

 

Հոդված 20. 6.

Միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճարի չափը, վճարման կարգը և ժամկետները, վերադարձման կարգը

 

  1. Միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճարի ամսական մեծությունը հաշվարկվում է միջուկային տեղակայանքի դրվածքային էլեկտրական հզորության (արտահայտված կՎտ-ով) և բազային վճարի արտադրյալի չափով։ Բազային վճարը կազմում է 100 դրամ։
  2. Վճարողները սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճարի ամսական գումարները վճարում են մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը:
  3. Միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով:
  4. Միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճարի վճարումները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում վճարողները վճարում են տույժ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հարկի վճարումը ուշացնելու համար սահմանված տույժի չափով:
  5. Վճարողները պակաս վճարված միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճարի գումարը, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հաշվարկված տույժերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:
  6. Միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճարի վճարման պարտավորությունների կատարումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ապահովում է հարկային մարմինը:
  7. Սույն օրենքով սահմանված միջուկային անվտանգության կարգավորման պարտադիր վճարի գումարից ավելի վճարված գումարները մուտքագրվում են միասնական հաշվին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Discussed

    06.06.2024 - 24.06.2024

  • Type

    Law

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 589

Print

Related documents / links