Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

___ _________ 2024 թվականի №___-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» № 523-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) ԷԲՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ  136.1-րդ և 136․2-րդ կետերով.

  «136.1. Սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման պլանային և վթարային ընդհատումների գումարային  քանակը  մեկ ամսվա ընթացքում չպետք է գերազանցի՝

1) 10-ը՝ քաղաքային համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների համար,

2) 15-ը՝ գյուղական համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների համար,

3)   15-ը՝ մնացած բոլոր սպառողների համար։

136․2․ Սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարումը պահուստավորող երկու անկախ սնման աղբյուրից իրականացված լինելու դեպքում պահուստային սնուցման միացման  ավտոմատ վերականգնման ժամանակահատվածը  ընդհատում չի համարվում։»:

2) ԷԲՑ կանոնների 242-րդ կետում «Էլեկտրական էներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգում» բառերը փոխարինել «Բաշխողի Էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում (ԲԷԱՀ)» բառերով։

3) ԷԲՑ կանոնների 247-րդ կետի 1-ին ենթակետում «ռեակտիվ»  բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ 0,22 կՎ լարման Սպառողների)» բառերը:

4) ԷԲՑ կանոնների 274-րդ կետի 1-ին ենթակետում «քան 2500 դրամը»  բառերից հետո լրացնել  «իսկ Սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման վթարային ընդհատումների ԷԲՑ կանոնների 135-րդ կետով սահմանված տևողություններից յուրաքանչյուրի կրկնակին գերազանցելու դեպքում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 3500 դրամը:

5) ԷԲՑ կանոնների 275-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«275. Սպառողի դեպքում (բացառությամբ 135-րդ կետով սահմանված ժամկետների խախտման դեպքերի) հաշվարկված տույժը Բաշխողը հաշվի է առնում Սպառողի ընթացիկ ամսում ծախսած էլեկտրական էներգիայի համար ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում: ԷԲՑ կանոնների 135-րդ կետով սահմանված ժամկետների խախտման դեպքերում՝  Բաշխողը հաշվարկված տույժը հաշվի է առնում Սպառողի ընթացիկ հաշվարկային ամսվան հաջորդող ամսում ծախսած էլեկտրական էներգիայի համար ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում: Հաշվարկված տույժը հաշվարկային փաստաթղթում նշվում է առանձին տողով և նվազեցվում է մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքից, իսկ Մատակարարի Սպառողի դեպքում՝ բաշխման ծառայության արժեքից:»։

6)  ԷԲՑ կանոնների 282-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«282․ Էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների ցուցանիշները (Համակարգի անջատման միջին տևողության ինդեքսը՝ SAIDI, Համակարգի ընդհատումների միջին հաճախականության ինդեքսը՝ SAIFI), սկսած 2025 թվականից, տարեկան արդյունքներով չպետք է գերազանցեն 2020 թվականի ցուցանիշների 75%-ը, իսկ սկսած 2028 թվականից՝ 2020 թվականի ցուցանիշների 55%-ը։»։

7)  ԷԲՑ կանոնների 283-րդ կետում «2021» թիվը փոխարինել «2020» թվով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ  1-ին կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում  2025 թվականի հունվարի 1-ից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                     Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

                

 

 

 ք. Երևան

 ___ ___________ 2024թ.

  • Discussed

    04.06.2024 - 20.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 537

Print