Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

___________________  2024 թվականի  _________-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1240-Ն որոշման հավելվածում` 

1) 1-ին կետում «բակալավր» բառից հետո ավելացնել «անընդհատ և ինտեգրացված» բառերը:

2) 3-րդ կետում «բակալավրի» բառից հետո ավելացնել «անընդհատ և ինտեգրացվածի» բառերը:

3) 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«12. Բակալավրի կրթական ծրագրով տվյալ մասնագիտության շրջանակում միևնույն կրթական ծրագրով ներբուհական տեղափոխություն առկա ուսուցման ձևից հեռակա ուսուցման ձև թույլատրվում է առաջին կուրսի առաջին կիսամյակի ավարտից հետո: Բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը մի մասնագիտությունից մյուսը կամ բուհից բուհ թույլատրվում է առաջին կուրսի ավարտից հետո: Մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է առաջին կուրսի առաջին կիսամյակի ավարտից հետո: Բուհերի հեռակա (առկա) բաժիններից առկա (հեռակա) բաժիններ տեղափոխումը թույլատրվում է առանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքի, բուհի կողմից սահմանված կարգով: Ավարտական կուրսերում ուսանողի տեղափոխություն չի թույլատրվում:».

  • 19-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
  • 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

         «28. Ընդունող բուհը, սույն կարգի պահանջների համապատասխանության դեպքում, նախարարություն է ներկայացնում ուսանողի ակադեմիական տեղեկանքը և դրա իսկության վերաբերյալ համապատասխան օտարերկրյա բուհից գրավոր հարցման դրական հաստատումը, ինչպես նաև ուսանողի նախորդ կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը՝ հաստատված միջազգային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ:

  • Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝1 կետ՝

«28.1 Օտարերկրյա բուհերից Հայաստանի Հանրապետության բուհեր տեղափոխությունն իրականացվում է նախարարության կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում.

ա. ընդունող բուհի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից և նախարարության կողմից վարվող միասնական տեղեկատվական բանկում հաշվառելուց հետո,

բ. նախարարության կողմից բուհին ներկայացված գրության հիման վրա` Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով:»

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:

 

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՎԱՐՉԱՊԵՏ                                          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

ԵՐԵՎԱՆ

  • Discussed

    03.06.2024 - 18.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 605

Print