Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
___________________ 2024 թվականի _________-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1240-Ն որոշման հավելվածում`
1) 1-ին կետում «բակալավր» բառից հետո ավելացնել «անընդհատ և ինտեգրացված» բառերը:
2) 3-րդ կետում «բակալավրի» բառից հետո ավելացնել «անընդհատ և ինտեգրացվածի» բառերը:
3) 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«12. Բակալավրի կրթական ծրագրով տվյալ մասնագիտության շրջանակում միևնույն կրթական ծրագրով ներբուհական տեղափոխություն առկա ուսուցման ձևից հեռակա ուսուցման ձև թույլատրվում է առաջին կուրսի առաջին կիսամյակի ավարտից հետո: Բակալավրի կամ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը մի մասնագիտությունից մյուսը կամ բուհից բուհ թույլատրվում է առաջին կուրսի ավարտից հետո: Մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է առաջին կուրսի առաջին կիսամյակի ավարտից հետո: Բուհերի հեռակա (առկա) բաժիններից առկա (հեռակա) բաժիններ տեղափոխումը թույլատրվում է առանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքի, բուհի կողմից սահմանված կարգով: Ավարտական կուրսերում ուսանողի տեղափոխություն չի թույլատրվում:».
- 19-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
- 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Ընդունող բուհը, սույն կարգի պահանջների համապատասխանության դեպքում, նախարարություն է ներկայացնում ուսանողի ակադեմիական տեղեկանքը և դրա իսկության վերաբերյալ համապատասխան օտարերկրյա բուհից գրավոր հարցման դրական հաստատումը, ինչպես նաև ուսանողի նախորդ կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը՝ հաստատված միջազգային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ:
- Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝1 կետ՝
«28.1 Օտարերկրյա բուհերից Հայաստանի Հանրապետության բուհեր տեղափոխությունն իրականացվում է նախարարության կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում.
ա. ընդունող բուհի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից և նախարարության կողմից վարվող միասնական տեղեկատվական բանկում հաշվառելուց հետո,
բ. նախարարության կողմից բուհին ներկայացված գրության հիման վրա` Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով:»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ԵՐԵՎԱՆ
-
Քննարկվել է
03.06.2024 - 18.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1097
Տպել