Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների տեղափոխության և շարժունության ընթացակարգերն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ՝ բարելավելով համապատասխան օրենսդրական դաշտը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը
Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ հաստատված հավելվածում՝ հաշվի առնելով հետևյալ մոտեցումները.
Հայաստանի Հանրապետությունում կրթության համակարգի զարգացումը համաշխարհային գործընթացներին համապատասխան դարձել է պետական քաղաքականության կարևորագույն գործունեություն: Բարձրագույն կրթության զարգացումը նոր մարտահրավերներ է առաջադրում կրթության որակի և արդյունավետության բարձրացման համար:
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ինտեգրումը եվրոպական կրթության համակարգին նոր խնդիրներ և պայմաններ է ստեղծում կրթական ծառայությունների զարգացման համար: Դա անմիջականորեն կապված է միջազգային կրթական շուկայում ՀՀ բուհերի մրցունակության բարձրացման հետ: Կրթական միջազգային շուկայում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի մրցակցային դիրքը անմիջականորեն կապված է նրա միջազգային վարկանիշի հետ: Կրթության ոչ բավարար որակի, ուսումնառության կազմակերպման, կիրառվող մեթոդների անհաջողությունը անմիջականորեն ազդում են Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի հեղինակության և միջազգային գնահատման վրա:
Այս համատեքստում առանցքային է Հայաստանում օտարերկրացիների ուսուցման կազմակերպման հիմնախնդիրների, մասնավորապես, դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրության, լուծումը: Հետևաբար, օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի բազմակողմ ուսումնասիրությունը չափազանց արդիական է և միևնույն ժամանակ, արդյունավետ ՀՀ կրթության ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու համար:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծով նախատեսվող փոփոխություններով և լրացումներով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին հնարավորություն է ընձեռնվում գրավոր հարցում կատարել համապատասխան օտարերկրյա բուհեր և ի թիվս օտարերկրյա ուսանողների կրթությանն առնչվող այլ հարցերի՝ հավաստիանալ, որ օտարերկրյա ուսանողի կողմից ներկայացված ակադեմիական տեղեկանքը համապատասխանում է իսկությանը և ուսանողի կողմից յուրացված կրթական ծրագրի բովանդակությունը համապատասխանում է տվյալ բուհի կողմից կազմակերպվող կրթությանը:
Այնուհետև, ՀՀ բուհերի կողմից ներկայացված փաստաթղթերի ամբողջական փաթեթի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կկատարվեն համապատասխան լրացուցիչ ուսումնասիրություններ, ինչպես նաև օտարերկրյա դիմորդների հաշվառում:
Արդյունքում՝ նման գործընթացի սահմանմամբ հնարավոր կլինի.
- կանոնակարգել բուհերի, մասնավորապես՝ ոչ պետական բուհերի աշխատանքը,
- բարձրացնել ՀՀ բուհերի դերն ու պատասխանատվությունը օտարերկրյա բուհերից տեղափոխվող ուսանողների կրթության կազմակերպման գործընթացում,
- ներգրավել համապատասխան առաջադիմություն ունեցող օտարերկրյա ուսանողներին ՀՀ բուհեր և վերջիններիս համար որակյալ կրթություն կազմակերպելու միջոցով նպաստել ՀՀ բուհերի միջազգայնացմանն ու վարկանիշային հեղինակության բարձրացմանը,
- զարգացնել միջբուհական համագործակցությունը, նպաստել «ՀՀ բուհեր-օտարերկրյա բուհեր» երկխոսության զարգացմանը:
Ելնելով վերոշարադրյալից՝ նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 938-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1240-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
- ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՀՀ բուհերի մասնակցությամբ։
- Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է «ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի» 83-րդ կետի՝ «Կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումը և արտահանումը», 9-րդ՝ «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում և մասնավորապես բուհերում սովորող օտարերկրյա ուսանողների թվի ավելացում և աշխարհագրության ընդլայնում» և 10-րդ՝ «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, հատկապես բուհերում օտարերկրյա ուսանողների ներգրավման (ընդունելության, տեղափոխության, վերականգնման) իրավական մեխանիզմների լավարկում, ինչպես նաև նշված գործընթացի շարունակականության ապահովում՝ ըստ արդյունքային ցուցանիշների» ենթակետերից, «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի Նպատակ 3-ի՝ «Բարձրագույն կրթության միջազգայնացում», 3.1.1 և 3.1.2 կետերից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բաժնի 23-րդ կետից՝ «Բարձրագույն կրթության միջազգայնացման, շարժունության հնարավորությունների ընդլայնում»:
- ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
-
Քննարկվել է
03.06.2024 - 18.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1096
Տպել