«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1235-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ
1235-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2024 թվականի ապրիլի 11-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ ՀՕ-145-Ն օրենքի կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2024 թվականի ապրիլի 11-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-145-Ն ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 2024 թվականի մայիսի 4-ից) ուժը կորցրած են ճանաչվել Հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:
Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել նաև Հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1235-Ն որոշումը:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1235-Ն որոշումը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շահութահարկի նվազեցման նպատակով ընդունված՝ գործարար ծրագրերի հավանության արժանացման և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1235-Ն որոշումը:
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, որոնց համաձայն՝ հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ: Կրճատվելու են հասցեականություն չունեցող կամ ոչ արդյունավետ հարկային արտոնությունները, դրանց կիրառումն ու արդյունավետության գնահատումն իրականացվելու է համալիր խթանների և միջոցառումների շրջանակներում:
-
Discussed
31.05.2024 - 21.06.2024
-
Type
Decision
-
Area
State revenue, Economy, Financial, Economical
Views 1275
Print