Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1235-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ

1235-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախա­­­գծի նպատակը ՀՀ Ազգա­յին Ժողովի կողմից 2024 թվականի ապրիլի 11-ին ընդուն­­­­­ված` «Հայաս­­­տանի Հան­րա­պե­տու­թյան հար­կա­յին օրենս­գրքում փոփոխություններ կատա­­­­րելու մասին ՀՀ ՀՕ-145-Ն օրենք­ի կիրար­­­կումն ապահովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ Ազգա­յին Ժողովի կողմից 2024 թվականի ապրիլի 11-ին ընդունված՝ «Հայաստանի Հան­­­­­րապետության հար­կային օրենսգրքում փոփո­խու­թյուններ կատարելու մասին» ՀՕ-145-Ն ՀՀ օրեն­­­քով (ուժի մեջ է մտել 2024 թվա­կանի մայիսի 4-ից) ուժը կորցրած են ճանաչվել Հարկային օրենսգրքի 127-րդ հոդ­վածի 1-ին և 2-րդ մասերը:

Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել նաև Հարկային օրենս­­գրքի 127-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրարկումն ապահովելու նպատակով ընդուն­ված՝ Հայաս­­տանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1235-Ն որո­շումը:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ուժը կորց­րած ճանաչել Հայաս­­տանի Հանրապետության կառա­վա­րու­թյան 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1235-Ն որո­շումը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շահութահարկի նվա­զեց­ման նպատակով ընդունված՝ գործարար ծրագրերի հավանության արժանացման և լրա­ցու­ցիչ աշխա­տա­վարձի հաշվարկման կարգն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ուժը կորցրած ճանաչել Հայաս­­տանի Հանրապետության կառա­վա­րու­թյան 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1235-Ն որո­շումը:

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահան­ջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, որոնց համաձայն՝ հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեա­կա­նու­թյունը բարձ­­րացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունե­ցող ծրագ­րերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպա­­տա­կով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ: Կրճատ­­վելու են հասցեականություն չունեցող կամ ոչ արդյունավետ հարկային արտոնու­թյուն­ները, դրանց կիրառումն ու արդյունավետության գնահատումն իրականացվելու է համալիր խթան­­ների և միջոցառումների շրջանակներում:

  • Քննարկվել է

    31.05.2024 - 21.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1266

Տպել