«Պրոբացիայի ծառայության կողմից գործադրվող հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
4 - Agree
-
6 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ազգային ժողովի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվել է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի համաձայն Պրոբացիայի ծառայությունը նախատեսվել է որպես պետական ծառայության առանձին տեսակ: Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվել է, որ «Պրոբացիայի ծառայողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում», իսկ 3-րդ մասով սահմանվել է, որ Պրոբացիայի ծառայողների կողմից գործադրվող հատուկ միջոցների ցանկը սահմանում է Կառավարությունը:
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Առաջարկվում է ընդունել «Պրոբացիայի ծառայության կողմից գործադրվող հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և սահմանել հատուկ միջոցների ցանկը:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է պրոբացիայի ծառայողի ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ իր վրա կատարված հարձակումը կանխելու նպատակով իր մոտ ունենալ և Օրենով սահմանված դեպքերում և կարգով գործադրել ձեռնաշղթա, ռետինե մահակ և էլեկտրահարող սարք հատուկ միջոցները։
Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում Պրոբացիայի ծառայությունը հնարավորություն կունենան ձեռք բերել և պրոբացիայի ծառայողներին հատկացնել հատուկ միջոցներ։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Ձեռնաշղթա, ռետինե մահակ և էլեկտրահարող սարք հատուկ միջոցները ձեռք բերելու համար պետական բյուջեից անհրաժեշ կլինի հատկացնել երկու միլիոն ՀՀ դրամ։ Նախատեսվում է ձեռք բերել 50 հատ ձեռնաշղթա, 50 հատ ռետինե մահակ, 60 հատ էլեկտրահարող սարք: Ձեռնաշղթայի միավոր արժեքը կազմում է 12,000 ՀՀ դրամ, ռետինե մահակինը՝ 10,000 ՀՀ դրամ, էլեկտրահարող սարքինը՝ 15,000 ՀՀ դրամ: Ընդհանուր ծախսը կազմելու է 2,000,000 ՀՀ դրամ:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Discussed
24.05.2024 - 08.06.2024
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 1395
Print