Հիշել նախագիծը

«Պրոբացիայի ծառայության կողմից գործադրվող հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ազգային ժողովի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվել է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի համաձայն Պրոբացիայի ծառայությունը նախատեսվել է որպես պետական ծառայության առանձին տեսակ: Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվել է, որ «Պրոբացիայի ծառայողն իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում», իսկ 3-րդ մասով սահմանվել է, որ Պրոբացիայի ծառայողների կողմից գործադրվող հատուկ միջոցների ցանկը սահմանում է Կառավարությունը:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Առաջարկվում է ընդունել «Պրոբացիայի ծառայության կողմից գործադրվող հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և սահմանել հատուկ միջոցների ցանկը:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է պրոբացիայի ծառայողի ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ իր վրա կատարված հարձակումը կանխելու նպատակով իր մոտ ունենալ և Օրենով սահմանված դեպքերում և կարգով գործադրել ձեռնաշղթա,  ռետինե մահակ և էլեկտրահարող սարք հատուկ միջոցները։

 

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում Պրոբացիայի ծառայությունը հնարավորություն կունենան ձեռք բերել և պրոբացիայի ծառայողներին հատկացնել հատուկ միջոցներ։

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Ձեռնաշղթա, ռետինե մահակ և էլեկտրահարող սարք հատուկ միջոցները ձեռք բերելու համար պետական բյուջեից անհրաժեշ կլինի հատկացնել երկու միլիոն ՀՀ դրամ։  Նախատեսվում է ձեռք բերել 50 հատ ձեռնաշղթա, 50 հատ ռետինե մահակ, 60 հատ էլեկտրահարող  սարք: Ձեռնաշղթայի միավոր արժեքը կազմում է 12,000 ՀՀ դրամ, ռետինե մահակինը՝ 10,000 ՀՀ դրամ,  էլեկտրահարող  սարքինը՝ 15,000 ՀՀ դրամ:  Ընդհանուր ծախսը կազմելու է 2,000,000 ՀՀ դրամ:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Քննարկվել է

    24.05.2024 - 08.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1529

Տպել