Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10 000 0 ԵՎ 5307 20 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ՝ ՋՈՒԹԵ ՄԱՆՐԱԹԵԼԵՐ ԿԱՄ 5303 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅԼ ԹԵԼԱՏՈՒՆԵՐ ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ __________ 2024 թվականի N -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ                 5307 10 000 0 ԵՎ 5307 20 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ՝ ՋՈՒԹԵ ՄԱՆՐԱԹԵԼԵՐ ԿԱՄ 5303 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅԼ ԹԵԼԱՏՈՒՆԵՐ ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի   № 13 որոշման 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել, որ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10000 0 և 5307 20000 0 ծածկագրերին դասվող գործվածքներ՝ ջութե մանրաթելերից կամ 5303 ապրանքային դիրքում ընդգրկված այլ թելատուների մանածագործական մանրաթելերից (այսուհետ՝ ապրանքներ)՝ Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով 2024-2026 թվականի ներմուծումը ազատվում է ներմուծման մաքսատուրքի վճարումից` յուրաքանչուր տարվա համար 1 տոննայից ոչ ավելի ծավալով:
  2. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին լիազոր մարմին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի № 13 որոշման կիրարկման իմաստով:
  3. Հաստատել ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն տարածք գործվածքներ՝ ջութե մանրաթելեր կամ 5303 ապրանքային դիրքում ընդգրկված այլ թելատուներ մանածագործական մանրաթելեր հայաստանի հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ։

Հայաստանի  Հանրապետության

վարչապետ                                                                     Ն Փաշինյան

   2024, Երևան                            

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

____________ __-ի N _____-Ն որոշման

 

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐ՝ ՋՈՒԹԵ ՄԱՆՐԱԹԵԼԵՐ ԿԱՄ 5303 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅԼ ԹԵԼԱՏՈՒՆԵՐ ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

  1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետություն սակագնային արտոնության կիրառմամբ ապրանքների ներմուծման ժամանակ ծագող հարաբերությունները:
  2. Սույն որոշմամբ նախատեսված մաքսատուրքի սակագնային արտոնության կիրառման նպատակով հայտատուն ապրանքի ներմուծումից հետո Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում՝

1) մաքսային հայտարարագիրը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի № 228-Ն որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացություն:

  1. Սույն ընթացակարգով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից գրանցումը դիտվում է որպես լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի № 13 որոշման կիրարկման իմաստով:
  2. Սույն որոշմամբ նախատեսված սակագնային արտոնության կիրառման նպատակներով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում ապրանքի հայտարարագրի գրանցում է համարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված տեղեկությունների ներկայացման արդյունքում մաքսային մարմինների կողմից նախնական մաքսային հայտարարագրում ճշգրտումների (փոփոխությունների, լրացումների) գրանցումը։
  3. Սույն ընթացակարգով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի գրանցումը կամ բացթողումը սակագնային արտոնության կիրառմամբ մերժվում է, եթե սույն որոշմամբ սահմանված սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծվող (ներմուծված) ապրանքների նախատեսված քանակը սպառվել է նշված փաստաթղթերի գրանցման կամ բացթողման պահի դրությամբ:
  4. Ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառմամբ բացթողումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից ժամանակագրական սկզբունքով, հերթականությամբ՝ հիմք ընդունելով մաքսային հայտարարագրերի գրանցման պահը, իսկ դրանց քանակական հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ հայտարարագրման համակարգի կիրառմամբ։ Միաժամանակ գրանցված մաքսային հայտարարագրերի առկայության պարագայում սակագնային արտոնության կիրառման հնարավորությունը տրամադրվում է առավել վաղ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատած ապրանքներին:
  5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում 2024-2026 թվականների ընթացքում, տարեկան պարբերականությամբ Հայաստանի Հանրապետություն նշված ապրանքների ներմուծման մասին տեղեկատվություն։

 

Հայաստանի Հանրապետության

   վարչապետի աշխատակազմի

ղեկավար                                                                        Ա. Հարությունյան

  • Discussed

    23.05.2024 - 09.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 747

Print

Related documents / links