В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10 000 0 ԵՎ 5307 20 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ՝ ՋՈՒԹԵ ՄԱՆՐԱԹԵԼԵՐ ԿԱՄ 5303 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅԼ ԹԵԼԱՏՈՒՆԵՐ ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ __________ 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10 000 0 ԵՎ 5307 20 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ՝ ՋՈՒԹԵ ՄԱՆՐԱԹԵԼԵՐ ԿԱՄ 5303 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅԼ ԹԵԼԱՏՈՒՆԵՐ ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի № 13 որոշման 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել, որ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10000 0 և 5307 20000 0 ծածկագրերին դասվող գործվածքներ՝ ջութե մանրաթելերից կամ 5303 ապրանքային դիրքում ընդգրկված այլ թելատուների մանածագործական մանրաթելերից (այսուհետ՝ ապրանքներ)՝ Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով 2024-2026 թվականի ներմուծումը ազատվում է ներմուծման մաքսատուրքի վճարումից` յուրաքանչուր տարվա համար 1 տոննայից ոչ ավելի ծավալով:
- Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին լիազոր մարմին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի № 13 որոշման կիրարկման իմաստով:
- Հաստատել ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն տարածք գործվածքներ՝ ջութե մանրաթելեր կամ 5303 ապրանքային դիրքում ընդգրկված այլ թելատուներ մանածագործական մանրաթելեր հայաստանի հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
2024, Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
____________ __-ի N _____-Ն որոշման
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐ՝ ՋՈՒԹԵ ՄԱՆՐԱԹԵԼԵՐ ԿԱՄ 5303 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅԼ ԹԵԼԱՏՈՒՆԵՐ ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
- Սույն ընթացակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետություն սակագնային արտոնության կիրառմամբ ապրանքների ներմուծման ժամանակ ծագող հարաբերությունները:
- Սույն որոշմամբ նախատեսված մաքսատուրքի սակագնային արտոնության կիրառման նպատակով հայտատուն ապրանքի ներմուծումից հետո Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում՝
1) մաքսային հայտարարագիրը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի № 228-Ն որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացություն:
- Սույն ընթացակարգով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից գրանցումը դիտվում է որպես լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի № 13 որոշման կիրարկման իմաստով:
- Սույն որոշմամբ նախատեսված սակագնային արտոնության կիրառման նպատակներով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում ապրանքի հայտարարագրի գրանցում է համարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված տեղեկությունների ներկայացման արդյունքում մաքսային մարմինների կողմից նախնական մաքսային հայտարարագրում ճշգրտումների (փոփոխությունների, լրացումների) գրանցումը։
- Սույն ընթացակարգով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի գրանցումը կամ բացթողումը սակագնային արտոնության կիրառմամբ մերժվում է, եթե սույն որոշմամբ սահմանված սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծվող (ներմուծված) ապրանքների նախատեսված քանակը սպառվել է նշված փաստաթղթերի գրանցման կամ բացթողման պահի դրությամբ:
- Ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառմամբ բացթողումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից ժամանակագրական սկզբունքով, հերթականությամբ՝ հիմք ընդունելով մաքսային հայտարարագրերի գրանցման պահը, իսկ դրանց քանակական հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ հայտարարագրման համակարգի կիրառմամբ։ Միաժամանակ գրանցված մաքսային հայտարարագրերի առկայության պարագայում սակագնային արտոնության կիրառման հնարավորությունը տրամադրվում է առավել վաղ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատած ապրանքներին:
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում 2024-2026 թվականների ընթացքում, տարեկան պարբերականությամբ Հայաստանի Հանրապետություն նշված ապրանքների ներմուծման մասին տեղեկատվություն։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
-
Обсуждалось
23.05.2024 - 09.06.2024
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1193
Принт