Add to favourites

«Պետական ծառայողի կատարողականի կառավարման, կատարողականի գնահատման հիման վրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների սահմանման կարգը, ինչպես նաև քրեակատարողական և փրկարարական ծառայողների կատարողականների կառավարման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման և հարակից օրենքների և որոշումների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ                                                                                                                                                   

N________Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1․ Հաստատել պետական ծառայողի կատարողականի կառավարման, կատարողականի գնահատման հիման վրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների սահմանման կարգը համաձայն N 1 հավելվածի։

2․  Հաստատել քրեակատարողական ծառայողների և փրկարարական ծառայողների կատարողականների կառավարման կարգը` համաձայն N 2 հավելվածի։

  1. Սահմանել, որ Ազգային ժողովի աշխատակազմում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման և հաստատման սույն որոշմամբ սահմանված դրույթները տարածվում են այնքանով, որքանով որ չեն հակասում այդ մարմնում գործող աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման և հաստատման կարգերին:
  2. Սահմանել, որ սույն Որոշման N 1 հավելվածի 8-րդ գլխով սահմանված դրույթները ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի առնվազն 30 տոկոս բարձրացումից հետո։

5․ 2026 թվականի հունվարի 1-ից պետական ծառայողի կատարողականը գնահատվում է տարեկան մեկ անգամ։

6․ Մինչև «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի 30 տոկոս բարձրացումը պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականը գնահատվել է առնվազն բավարար և եթե նա հաշվետու ժամանակահատվածում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը) աշխատել է ամբողջությամբ։

7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ գլխի, որը ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

N ___ -Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1․ Սույն կարգով սահմանվում են Հանրապետության նախագահի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, Սահմանադրական դատարանի աշխատակազմում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններում, անկախ և ինքնավար մարմիններում, Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում, քննչական մարմիններում (այսուհետ` մարմին) պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականների (այսուհետ` կատարողական) կառավարման գործընթացի կազմակերպման, կատարողականի գնահատման հիման վրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների սահմանման հետ կապված հարաբերությունները։

2․ Այն մարմիններում, որտեղ առկա չէ գլխավոր քարտուղարի պաշտոն, սույն կարգով գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները և գործողությունները կատարում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված համապատասխան պաշտոնատար անձը։ Այն տեսչական մարմիններում, որտեղ առկա չէ գլխավոր քարտուղարի պաշտոն, սույն կարգով գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները և գործողությունները կատարում է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը։

  1. Սույն կարգի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, արտաքին հետախուզության ծառայությունում ծառայության պաշտոն զբաղեցնողների, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության պաշտոն զբաղեցնողների վրա։

 

  1. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

4․ Կատարողականի կառավարումը մարմնի կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված գործառույթներից բխող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթաց է։

5․ Կատարողականի կառավարման գործընթացի փուլերն են՝ աշխատանքի պլանավորումը (աշխատանքային ծրագրերի կազմում), աշխատանքների մշտադիտարկումը, կատարողականի գնահատումը։

 

  1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

6․ Աշխատանքի պլանավորման փուլում կազմվում և հաստատվում են հաջորդ տարվա (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը) աշխատանքային ծրագրերը։

7․ Մարմնի աշխատանքային ծրագրում տվյալ աշխատանքային տարվա նպատակները (այսուհետ՝ նպատակ) սահմանվում են՝ հաշվի առնելով մարմնի կանոնադրական նպատակները, օրենսդրությամբ մարմնին վերապահված գործառույթները: Պետական կառավարման համակարգի մարմիններում նպատակները սահմանվում են՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով հաստատված նպատակները։

8․ Մարմնի աշխատանքային ծրագրում սահմանված նպատակները, ըստ կանոնադրական գործառույթների բաշխվում են գրասենյակների (առկայության դեպքում), կառուցվածքային ստորաբաժանումների, կառուցվածքային ստորաբաժանումներում գործող ներքին կառուցվածքային միավորների, պետական ծառայողների (այսուհետ՝ ծառայող) աշխատանքային ծրագրերում։ Ծառայողի աշխատանքային ծրագիրը կազմելիս հիմք է ընդունվում պաշտոնի անձնագրով նրան վերապահված գործառույթները։

  1. Յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա աշխատանքային ծրագիրը մարմնի ղեկավարը հաստատում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ը՝ հիմք ընդունելով իր տեղակալների և (կամ) մարմնի գլխավոր քարտուղարի կողմից ներկայացված առաջարկությունները։ Վարչապետի աշխատակազմի աշխատանքային ծրագիրը հաստատում է վարչապետը, Հանրապետության նախագահի աշխատակազմում՝ Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի աշխատակազմում՝ Ազգային ժողովի նախագահը, իսկ Սահմանադրական դատարանի աշխատակազմում՝ Սահմանադրական դատարանի նախագահը՝ հիմք ընդունելով համապատասխան աշխատակազմի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունները։

10․ Մարմնի աշխատանքային ծրագիրը հաստատվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում են գրասենյակների (առկայության դեպքում), կառուցվածքային ստորաբաժանումների, կառուցվածքային ստորաբաժանումներում գործող ներքին կառուցվածքային միավորների։

11․ Ծառայողի աշխատանքային ծրագիրը հաստատվում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքային ծրագիրը հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, կառուցվածքային ստորաբաժանումներում գործող ներքին կառուցվածքային միավորի դեպքում՝ ներքին կառուցվածքային միավորի աշխատանքային ծրագիրը հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ  կառուցվածքային ստորաբաժանումների կազմում չընդգրկված ծառայողի աշխատանքային ծրագիրը հաստատվում է նրա անմիջական ղեկավարի աշխատանքային ծրագիրը հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն կարգի 64-րդ կետով սահմանված կարգով նախատեսվում է անցկացնել հարցազրույց։

12․ Ծառայողի աշխատանքային ծրագիրը հաստատում և աշխատանքային ծրագրով սահմանված միջոցառումների շրջանակներում կատարված աշխատանքները գնահատում է անմիջական ղեկավարը, իսկ գլխավոր քարտուղարի դեպքում՝ մարմնի ղեկավարը (այսուհետ՝ նաև գնահատումն իրականացնող պաշտոնատար անձ)։

  1. Աշխատանքի նոր ընդունված ծառայողն իր աշխատանքային ծրագիրը կազմում և հաստատման է ներկայացնում իր ծառայողական պարտականությունների կատարմանը անցնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

14․ Օրենսդրությամբ տվյալ մարմնի կանոնադրական նպատակների, մարմնին վերապահված գործառույթների փոփոխության դեպքում մարմնի աշխատանքային ծրագրում ըստ անհրաժեշտության կատարվում են փոփոխություններ և (կամ) լրացումներ։ Մարմնի աշխատանքային ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել նաև սույն կարգի 31-րդ կետով սահմանված հիմքով։ Պետական կառավարման համակարգի մարմինների աշխատանքային ծրագրերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով հաստատված նպատակների փոփոխության դեպքում։

15․ Մարմնի աշխատանքային ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու դեպքում մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, կառուցվածքային ստորաբաժանումներում գործող ներքին կառուցվածքային միավորների, (առկայության դեպքում) և ծառայողների աշխատանքային ծրագրերում ըստ անհրաժեշտության փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվում են մարմնի աշխատանքային ծրագրի փոփոխությունները և (կամ) լրացումները հաստատվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։

  1. Մարմնի աշխատանքային ծրագիրը կազմվում և հաստատվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում (այսուհետ՝ Համակարգ)։ Աշխատանքային ծրագիրը կազմվում է համաձայն N 1 ձևի:
  2. Մարմնի ղեկավարի տեղակալները և գլխավոր քարտուղարը սույն կարգի 9-րդ կետով նախատեսված առաջարկությունները Համակարգով մարմնի ղեկավարին են ներկայացնում մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 25-ը:

18․ Մարմնի ղեկավարը մարմնի աշխատաքային ծրագիրը Համակարգում հաստատում է իր հասցեից և այն վերադարձնում է գլխավոր քարտուղարին։ Գլխավոր քարտուղարը հաստատված աշխատանքային ծրագիրը տեղեկացնում է մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և գրասենյակների (առկայության դեպքում) ղեկավարներին, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կազմում չընդգրկված ծառայողներին՝ իրենց աշխատանքային ծրագրերը կազմելու և հաստատման ներկայացնելու համար:

19․ Կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքային ծրագիրը տվյալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի աշխատանքային ծրագիրն է, իսկ կառուցվածքային ստորաբաժանումներում գործող ներքին կառուցվածքային միավորի աշխատանքային ծրագիրը՝ տվյալ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող ներքին կառուցվածքային միավորի ղեկավարի ծրագիրն է։

20․ Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Ազգային ժողովի աշխատակազմի, Սահմանադրական դատարանի աշխատակազմի աշխատանքային ծրագրերը սույն կարգով սահմանված ընթացակարգով Համակարգ են մուտքագրվում համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի հասցեից։

21․ Մարմնի աշխատանքային ծրագիրը ստանալուց հետո սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, գրասենյակի ղեկավարը կազմում և մարմնի ղեկավարի հաստատմանն են ներկայացնում հաջորդ աշխատանքային տարվա աշխատանքային ծրագիրը։ Կառուցվածքային ստորաբաժանման կամ գրասենյակի գործունեության ոլորտը համակարգող պաշտոնատար անձի (այսուհետ` համակարգող) առկայության դեպքում, հաջորդ աշխատանքային տարվա ծրագիրը մարմնի ղեկավարի հաստատմանն է ներկայացվում համակարգողի հետ համաձայնեցնելուց հետո:

22․ Մարմնի ղեկավարը մարմնի աշխատանքային ծրագիրը հաստատում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

23․ Աշխատանքային ծրագրի վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում մարմնի ղեկավարը մեկ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային ծրագիրը առաջարկություններով և դիտողություններով վերադարձնում է լրամշակման։ Համապատասխան փոփոխությունները կատարվում և լրամշակված աշխատանքային ծրագիրը սահմանված կարգով հաստատման է ներկայացվում մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

24․ Կառուցվածքային ստորաբաժանման և (կամ) կառուցվածքային ստորաբաժանումներում գործող ներքին կառուցվածքային միավորի աշխատանքային ծրագիրը համապատասխան պաշտոնատար անձի կողմից հաստատվելուց և ծառայողին տեղեկացնելուց հետո,  ծառայողը իր աշխատանքային ծրագիրը երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատման է ներկայացնում գնահատումն իրականացնող պաշտոնատար անձին։

25․ Գնահատումն իրականացնող պաշտոնատար անձը ծառայողի աշխատանքային ծրագիրը հաստատում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

26․ Առարկություններ ունենալու դեպքում գնահատումն իրականացնող պաշտոնատար անձը ծառայողի աշխատանքային ծրագիրը առաջարկություններով և դիտողություններով վերադարձնում է լրամշակման։ Ծառայողը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կատարում է համապատասխան փոփոխություններ և լրամշակված աշխատանքային ծրագիրը ներկայացնում է հաստատմանը։

27․ Մարմնի բոլոր ծառայողների աշխատանքային ծրագրերը հաստատվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գլխավոր քարտուղարը կառուցվածքային ստորաբաժանումների և գրասենյակների (առկայության դեպքում), ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կազմում չընդգրկված ծառայողների աշխատանքային ծրագրերը Համակարգով միավորում է մարմնի աշխատանքային ծրագրի հետ, իսկ կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների (առկայության դեպքում), կառուցվածքային ստորաբաժանումներում գործող ներքին կառուցվածքային միավորների ղեկավարները իրենց ենթակաների աշխատանքային ծրագրերը միավորում են իրենց աշխատանքային ծրագրերի հետ։

 

  1. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ

28․Աշխատանքների մշտադիտարկման նպատակը հաշվետու ժամանակահատվածում աշխատանքների պատշաճ իրականացման ապահովումն է։ Մշտադիտարկումն իրականացվում է գնահատումն իրականացնող պաշտոնատար անձի և ծառայողի միջև աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ պարբերաբար անցկացվող աշխատանքային քննարկումների, ինչպես նաև կատարված աշխատանքների գնահատման ժամանակ առկա թերությունների, խնդիրների վերաբերյալ Համակարգում մեկնաբանություններ կատարելու միջոցով։

  1. Աշխատանքային քննարկումները նախաձեռնում է գնահատումն իրականացնող պաշտոնատար անձը: Աշխատանքային քննարկումները կարող են նախաձեռնվել նաև ծառայողի կողմից աշխատանքների իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրների ուղղությամբ լուծումներ գտնելու նպատակով։
  2. Աշխատանքների մշտադիտարկման փուլում գնահատում իրականացնող պաշտոնատար անձը յուրաքանչյուր աշխատանքի գնահատականի վերաբերյալ Համակարգում հիմնավորում է տրված գնահատականը սույն կարգի 58-րդ կետով սահմանված կարգով:

31․ Աշխատանքների մշտադիտարկման արդյունքներով սույն կարգով սահմանված ժամկետներում և ընթացակարգով կարող են վերանայվել աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների նպատակները, եթե պարզվել է, որ սահմանված ժամկետում անհնար է ձեռք բերել տվյալ նպատակի ակնկալվող արդյունքը։

32․ Գնահատում իրականացնող պաշտոնատար անձը ծառայողի աշխատանքային ծրագրի նպատակները փոփոխելու հիմքերի վերաբերյալ առաջարկությունը ներկայացնում է իր անմիջական ղեկավարին, ով երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է առաջարկությունը և ներկայացնում է մարմնի ղեկավարի հաստատմանը, իսկ գլխավոր քարտուղարի և մարմնի ղեկավարի տեղակալների աշխատանքային ծրագրի նպատակները փոփոխելու հիմքերի վերաբերյալ առաջարկությունը գլխավոր քարտուղարը ներկայացնում է մարմնի ղեկավարի հաստատմանը։ Ներկայացված առաջարկությունը հիմնավոր չհամարելու դեպքում մարմնի ղեկավարը առաջարկությունը վերադարձնում է գնահատում իրականացնող պաշտոնատար անձին։ Մարմնի ղեկավարի տեղակալների և գլխավոր քարտուղարի աշխատանքային ծրագրի նպատակները փոփոխելու հիմքերի վերաբերյալ առաջարկություն կարող է ներկայացնել նաև մարմնի ղեկավարը։

33․ Աշխատանքների մշտադիտարկման արդյունքներով պետական կառավարման համակարգի մարմնի հաջորդ աշխատանքային տարվա՝ Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրից բխող միջոցառումներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում այդ առաջարկությունները ներկայացվում են յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ։

 

 

 

 

 

 

  1. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

34․ Ծառայողի կատարողականի գնահատումը աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքի արդյունքների գնահատումն է, որն իրականացնում է սույն կարգի 12-րդ կետում սահմանված պաշտոնատար անձը:

35․ Կատարողականի գնահատման գործընթացը նպատակաուղղված է մարմնի կանոնադրական  նպատակների իրականացմանը, ինչպես նաև ծառայողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

36․  Ծառայողի կատարողականի գնահատման նպատակը հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքի արդյունքներին հասնելու արդյունավետությունն է, անհատական ուժեղ և թույլ կողմերի բացահայտումը և դրանց հիման վրա զարգացման անհատական ծրագրերի կազմումը և հաստատումը։

37․ Կատարողականի գնահատման արդյունքները հաշվի են առնվում սույն կարգի 71-րդ կետով սահմանված աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցները կիրառելու, վերապատրաստման անհատական ծրագրեր կազմելու, հանրային ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված դեպքերում նախապատվության իրավունքից օգտվելու, տեղափոխում, փոխադրում, գործուղում իրականացնելու, հիմնական աշխատավարձի բնականոն աճ կիրառելու կամ կասեցնելու, հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը օրենքով սահմանված կարգով իջեցնելու, ինչպես նաև սույն կարգի 81-րդ կետով սահմանված կարգով ծառայողի աշխատանքներին աջակցող այլ ծառայող նշանակելու  համար։ 

38․ Կատարողականի գնահատումը իրականացվում է Համակարգով: Յուրաքանչյուր տարվա ավարտին իրականացվում է կատարողականի գնահատականի ամփոփում (ընդհանուր գնահատական)։ Գնահատման ժամանակահատվածը ընդգրկում է յուրաքանչյուր օրացուցային տարվա առաջին աշխատանքային օրվանից մինչև տվյալ տարվա վերջին աշխատանքային օրը։

39․ Համակարգով գնահատվում են աշխատանքի կատարման ժամկետը, որակը, ինչպես նաև այդ աշխատանքների կատարման համար անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետման մակարդակը։

  1. Յուրաքանչյուր տարվա վերջին աշխատանքային օրը կատարողականի գնահատականը Համակարգում ամփոփվում է տվյալ տարվա ընթացքում կատարված յուրաքանչյուր աշխատանքի համար տրված գնահատականների հիման վրա:
  2. Աշխատանքները գնահատվում են յուրաքանչյուր աշխատանքի ավարտից հետո (ընթացիկ գնահատական)` հաշվի առնելով գնահատումն իրականացնող պաշտոնատար անձի կողմից աշխատանքն ընդունվելու ժամկետները, որակը, աշխատանքի կատարման համար անհրաժեշտ կոմպետենցիայի տիրապետման մակարդակը: Համակարգով յուրաքանչյուր աշխատանքի ժամկետը և որակը գնահատվում է Աղյուսակ 1-ով սահմանված գնահատականների միջակայքերում, իսկ կոմպետենցիաները գնահատվում են Աղյուսակ 2-ով սահմանված գնահատականների միջակայքերում.

Աղյուսակ 1

Աշխատանքի կատարման

որակը

 

Աշխատանքի

կատարման

ժամկետը

Կատարված է առանց թերությունների

Կատարված է
ոչ էական թերություններով

Կատարված է էական թերություն-ներով

Կատարված չէ

Սահմանված ժամկետին

100

91-95

75-80

0

Սահմանված ժամկետի ոչ էական բացթողումներով (բացասական ազդեցություն չի ունեցել)

95-99

85-90

60-74

0

Սահմանված ժամկետի էական բացթողումներով (բացասական ազդեցություն է ունեցել)

76

70-75

60

0

 

Աղյուսակ 2

Կոմպետենցիա անվանումը

Բացառիկ

Ուժեղ

Զարգացման ենթակա

Անհամապատասխան

1․

95-100

85-94

75-84

<75

2․

 

 

 

 

3․

 

 

 

 

 

  1. Սույն կարգի 41-րդ կետով հաստատված Աղյուսակ 1-ում և Աղյուսակ 2-ում ներկայացված թվերի միջակայքերի վանդակներում Համակարգը հնարավորություն է ընձեռում աշխատանքը գնահատողին ընտրելու այդ միջակայքում ներառված թվերից յուրաքանչյուրը:
  2. Ծառայողն իր նախապատրաստած փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը Համակարգով ուղարկում է գնահատումն իրականացնող պաշտոնատար անձի հաստատմանն ու գնահատմանը` տվյալ աշխատանքը Համակարգում նախապես միավորելով աշխատանքային ծրագրում ներառված համապատասխան աշխատանքի հետ:
  3. Գնահատում իրականացնող պաշտոնատար անձը հաստատում և գնահատում է աշխատողի նախապատրաստած փաստաթուղթը, իսկ առարկություններ ունենալու դեպքում այն վերադարձնում է ծառայողին, ով ներկայացված առաջարկություններին համապատասխան լրամշակում է փաստաթուղթը և նորից ներկայացնում հաստատման ու գնահատման։
  4. Աշխատանքը հաստատվելուց հետո Համակարգում հայտնվում են սույն կարգի 41-րդ կետով նախատեսված գնահատման աղյուսակները, որին համապատասխան աշխատողը գնահատվում է տվյալ աշխատանքի համար:

46․ Գնահատումն իրականացնելիս Համակարգում հայտնվում է «նշումներ» դաշտ, որտեղ ղեկավարը կարող է հիմնավորել տրված գնահատականը։ Աշխատանքների գնահատականները 84 միավորից ցածր լինելու դեպքում դրանց վերաբերյալ հիմնավորում ներկայացնելը պարտադիր է։

  1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողների աշխատանքները, ինչպես նաև այն ծառայողների աշխատանքները, որոնց ելքն ու մուտքը չի իրականացվում Համակարգով (օրինակ՝ տեսչական աշխատանքները, հարկադիր կատարման ծառայողների կողմից իրականացվող աշխատանքները և այլն) գնահատվում են որոշակի պարբերականությամբ, սակայն ոչ պակաս, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ՝ եռամսյակի վերջին երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ 4-րդ եռամսյակում՝ վերջին աշխատանքային օրվանից ոչ շուտ, քան հինգ և ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ: Այս դեպքում ծառայողը աշխատանքային ծրագրով սահմանված յուրաքանչյուր միջոցառման շրջանակում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցագիր է ներկայացնում գնահատումն իրականացնող պաշտոնատար անձի հաստատմանը, ով սույն կարգով նախատեսված ընթացակարգով գնահատում է տվյալ աշխատանքը:
  2. Սույն կարգի 47-րդ կետով սահմանված զեկուցագիր ներկայացնելու ժամկետում արձակուրդում գտնվելու կամ օտարերկրյա պետություն գործուղման մեկնելու դեպքերում ծառայողը զեկուցագիրը ներկայացնում է արձակուրդը սկսվելուն կամ գործուղման մեկնելուն նախորդող օրը։

49․ Այն դեպքում, երբ ծառայողը հաշվետու ժամանակահատվածում փաստացի աշխատել է, սակայն սույն կարգի 47-րդ կետով սահմանված զեկուցագիր ներկայացնելու ժամկետում գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ և այդ պատճառով չի կարող զեկուցագիր ներկայացնել, ապա նրա կատարողականը գնահատվում է առանց զեկուցագրի։

50․ Ծառայողի կատարողականը չի գնահատվում, եթե սույն կարգի 47-րդ կետով սահմանված ժամկետներում նրա կողմից փաստացի աշխատանքներ չեն կատարվել։

  1. Ծառայողի կատարողականի ընդհանուր գնահատականը ձևավորվում է գնահատումն իրականացրած պաշտոնատար անձի կողմից յուրաքանչյուր աշխատանքի համար ըստ որակի և ժամկետի, ինչպես նաև կոմպետենցիաների համար տրված գնահատականների կշռված թվաբանական միջին ցուցանիշներից, որոնց հիման վրա որոշվում է կատարողականի ընդհանուր գնահատականը։ Կատարողականի ընդհանուր գնահատականը ըստ պաշտոնների խմբերի և ենթախմբերի որոշվում է հետևյալ բանաձևերով՝

 Մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերում պաշտոն զբաղեցնողների համար՝

ԿԸԳ=ՈԺԳx90% + ԿԳx10%,

Մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբերում պաշտոն զբաղեցնողների համար՝

ԿԸԳ=ՈԺԳx70% + ԿԳx30%,

Մասնագիտական պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերում պաշտոն զբաղեցնողների համար՝

ԿԸԳ=ՈԺԳx60% + ԿԳx40%,

Ղեկավար պաշտոնների 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբերում պաշտոն զբաղեցնողների համար՝

ԿԸԳ=ՈԺԳx50% + ԿԳx50%,

Ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերում պաշտոն զբաղեցնողների համար՝

ԿԸԳ=ՈԺԳx40% + ԿԳx60%, որտեղ`

ԿԸԳ-ն` կատարողականի ընդհանուր գնահատականն է,

ՈԺԳ-ն` յուրաքանչյուր աշխատանքի որակի և ժամկետի համար տրված գնահատականների կշռված թվաբանական միջինն է,

ԿԳ-ն` կոմպետենցիաների համար տրված գնահատականների կշռված թվաբանական միջինն է:

52․ Կատարողականի ընդհանուր գնահատականը, ինչպես նաև ընթացիկ գնահատականը համարվում է գերազանց, եթե այն 95-100 միավոր է, 85-94 միավորը համարվում է լավ արդյունք, 75-84 միավորը՝ բավարար արդյունք։ Կատարողականի ընդհանուր գնահատականը համարվում է անբավարար, եթե այն ցածր է 75 միավորից։

53․ Այն դեպքում, երբ տվյալ տարվա ընթացքում տվյալ պաշտոնում ծառայողի աշխատանքային ծրագիրը փոփոխելու անհրաժեշտություն է առաջանում, ապա մինչև նոր աշխատանքային ծրագրի հաստատումը գործող աշխատանքային ծրագրի յուրաքանչյուր միջոցառման շրջանակում կատարված աշխատանքները գնահատվում են, որի հիման վրա Համակարգում ձևավորվում է ծառայողի տվյալ ժամանակահատվածի կատարողականի գնահատականը: Նույն ընթակարգով են գնահատվում տվյալ տարվա հաջորդ աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում կատարված աշխատանքները:  Այս դեպքերում ծառայողի կատարողականի ընդհանուր գնահատականը որոշվում է տվյալ տարվա ընթացքում հաստատված աշխատանքային ծրագրերից յուրաքանչյուրի համար Համակարգում ամփոփված աշխատանքի որակի և ժամկետի, ինչպես նաև կոմպետենցիաների գնահատականների կշռված միջին թվաբանական արդյուքներով: Օրինակ՝ եթե տվյալ տարվա 5 ամսիներին ծառայողը աշխատել է մի աշխատանքային ծրագրով, իսկ մնացած 7 ամիսներին՝ մեկ այլ ծրագրով, ապա աշխատանքի որակի և ժամկետի, ինչպես նաև կոմպետենցիաների ընդհանուր գնահատականները կորոշվեն հետևյալ բանաձևերով՝

 (ՈԺԳx7 + ՈԺԳx5)/12,

 (ԿԳx5+ ԿԳx7)/12։

54․ Սույն կարգի 51-րդ կետով սահմանված կատարողականի ընդհանուր գնահատականի որոշման բանաձևերը պետական այլ ծառայություններում կիրառելիս քաղաքացիական ծառայության պաշտոնների ենթախմբերին համապատասխանությունը որոշելու համար հիմք է ընդունվում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված հավասար պաշտոնների որոշման վերաբերյալ դրույթը։

 

  1. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

55․ Կատարողականի ընթացիկ գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում ոչ ուշ, քան գնահատմանը հաջորդող աշխատանքային օրը ծառայողը կարող է այն բողոքարկել գնահատումն իրականացրած պաշտոնատար անձի անմիջական ղեկավարին, որի մասին գնահատումն իրականացնող պաշտոնատար անձը Համակարգով ստանում է ծանուցում։

56․ Սույն կարգի 49-րդ կետով սահմանված դեպքում, երբ ծառայողի կատարողականը գնահատվում է առանց զեկուցագրի, ապա ծառայողը գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում այն կարող է բողոքարկել ոչ ուշ, քան  աշխատանքի ներկայանալուն հաջորդող երրորդ աշխատանքային օրը։

57․ Գնահատականը բողոքարկելիս ծառայողը պետք է Համակարգով ներկայացնի գնահատականի հետ համաձայն չլինելու պատճառները։

58․ Բողոքարկվող աշխատանքի վերաբերյալ գնահատումն իրականացրած պաշտոնատար անձը իր անմիջական ղեկավարին է ներկայացնում գնահատման պատճառաբանված հիմնավորումները ոչ ուշ, քան բողոքը ներկայացնելուն հաջորդող աշխատանքային օրը։

59․ Գնահատումն իրականացրած պաշտոնատար անձի անմիջական ղեկավարը բողոքը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և տալիս եզրակացություն բողոքարկված աշխատանքի գնահատման արդյունքների վերաբերյալ։ Եզրակացությամբ կա՛մ հաստատվում է գնահատումն իրականացրած պաշտոնատար անձի կողմից տրված գնահատականը, կա՛մ աշխատանքը վերադարձվում է վերագնահատման։

60․ Գլխավոր քարտուղարը կատարողականի ընթացիկ գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում սույն կարգի 55-րդ կետով սահմանված ժամկետում գնահատականը բողոքարկում է իր անմիջական ղեկավարին։ Մարմնի ղեկավարը գլխավոր քարտուղարի գնահատման պատճառաբանված հիմնավորումները ներկայացնում է գլխավոր քարտուղարին՝ գնահատականը թողնելով անփոփոխ կամ վերագնահատում (բարձրացնում) է աշխատանքը։

 

  1. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԵՎ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ

61․ Հարցազրույցը մշտադիտարկման արդյունքում կատարված դիտարկումների, ինչպես նաև ծառայողի՝ տվյալ տարվա աշխատանքային ծրագրի միջոցառումները և այդ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ վերապատրաստման կարիքների քննարկում է:

62․ Հարցազրույցը կարող է իրականացվել գնահատումն իրականացնող պաշտոնատար անձի կամ ծառայողի պահանջով։ Հարցազրույցի ընթացքում կարող են քննարկվել նաև ծառայողի ծառայողական գործունեությանն առնչվող այլ հարցեր։

63․ Հարցազրույցը անցկացվում է հաջորդ աշխատանքային տարվա հուվարի 3-ից մինչև հունվարի 15-ը ընկած ժամանակահատվածում։ Հարցազրույցի օրը որոշվում է կողմերի համաձայնությամբ։

64․ Հարցազրույցի ընթացքում քննարկվում են նաև ծառայողի՝ տվյալ տարվա աշխատանքային ծրագրի միջոցառումների կշիռները, իրականացման վերջնաժամկետները, ակնկալվող արդյունքները, միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ կոմպետենցիաները, որից հետո դրանք հաստատվում են Համակարգում։

65․ Ծառայողի յուրաքանչյուր աշխատանքային տարվա աշխատանքային գործունեության արդյունքները հաստատվում են սույն կարգի N 2 ձևով հաստատված ամփոփագրում, որը պահպանվում է Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի ծառայողի անձնական էջում։ Ամփոփագրում Համակարգից ինքնաշխատ եղանակով արտածվում են տվյալ աշխատանքային տարվա աշխատանքային ծրագրով հաստատված միջոցառումները, դրանց կշիռները, այդ միջոցառումների շրջանակներում կատարված աշխատանքների որակի և ժամկետի գնահատականների կշռված թվաբանական միջինը, կիրառված կոմպետենցիաները և դրանցից յուրաքանչյուրի գնահատականների միջին կշռված թվաբանականը, ինչպես նաև կատարողականի ընդհանուր գնահատականը։

66․ Ամփոփագրում նշվում են հարցազրույցի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը (եթե իրականացվել է հարցազրույց), ծառայողի և գնահատումն իրականացնող պաշտոնատար անձի տվյալները։ Ամփոփագրում ծառայողի պաշտոնի անձնագրից ինքնաշխատ եղանակով արտածվում են նաև հետևյալ տվյալները՝ պաշտոնի ծածկագիրը, տվյալ պաշտոնի նշանակման օրը, ամիսը, տարեթիվը։

67․ Ամփոփագրում նշվում են ծառայողի վերապատրաստման կարիքները։

68․ Ծառայողը ամփոփագրում կարող է ներկայացնել կարիերայի զարգացման ցանկությունները։ Ծառայողը կարող է ներկայացնել նաև մեկնաբանություններ հարցազրույցի արդյունքների վերաբերյալ։

69․ Ծառայողը և գնահատումն իրականացնող պաշտոնատար անձը ամփոփագիրը հաստատում են Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում։

70․ Ամփոփագիրը ստորագրվում է հաջորդ աշխատանքային տարվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Հարցազրույց անկացվելու դեպքերում ամփոփագիրը ստորագրվում է հարցազրույցի օրը։

 

  1. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ

71․ Կատարողականի գերազանց արդյունքի դեպքում ծառայողի նկատմամբ կիրառվում են աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված հետևյալ միջոցները՝

1) դրամական պարգևատրում,

2) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում,

3) հիմնական աշխատավարձի արագացված կարգով բնականոն աճ ։

72․ Կատարողականի գերազանց արդյունքի դեպքում ծառայողի նկատմամբ կիրառվում է սույն կարգի 71-րդ կետով սահմանված միջոցներից միայն մեկը։

  1. Սույն կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված խրախուսման միջոցը կիրառելիս ծառայողի պարգևատրման չափը հաստատում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը՝ հիմք ընդունելով կատարողականի ընդհանուր գնահատականը։ Ընդ որում, պարգևատրման չափը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափի 200 տոկոսը։

74․ Սույն կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված խրախուսանքի միջոցը ծառայողին տրվում են մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը։

  1. Սույն կարգի 71-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված խրախուսանքի միջոցը կիրառելիս լրացուցիչ վճարովի արձակուրդը տրամադրվում է ոչ պակաս, քան 5 աշխատանքային օր և ոչ ավելի, քան 20 օր տևողությամբ։ Ընդ որում, արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում, իսկ արձակուրդի տրամադրման ժամկետը որոշվում է կողմերի համաձայնությամբ։

76․ Սույն կարգի 71-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված խրախուսանքի միջոցը տրամադրվում է համապատասխան մարմնի ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով։

77․ Երկու տարի անընդմեջ կատարողականի գերազանց արդյունքի դեպքում ծառայողի նկատմամբ կիրառվում է սույն կարգի 71-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված խրախուսանքի տեսակը։ Ընդ որում, տվյալ պաշտոնում հիմնական աշխատավարձի արագացված կարգով բնականոն աճ ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ոչ ավելի, քան երկու անգամ։

78․ Կատարողականի լավ արդյունքի դեպքում ծառայողի նկատմամբ կիրառվում է դրամական պարգևատրում կամ լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում 5 աշխատանքային օր տևողությամբ։

79․ Կատարողականի բավարար արդյունքի դեպքում ծառայողը ենթակա է պարտադիր վերապատրաստման։

80․ Կատարողականի անբավարար արդյունքի դեպքում ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն աճը կասեցվում է մեկ տարով։

81․ Կատարողականի անբավարար արդյունքի դեպքում մասնագիտական պաշտոն զբաղեցնող ծառայողի մասնագիտական կարողությունների և կոմպետենցիաների զարգացման նպատակով գնահատումն իրականացնող պաշտոնատար անձը 3-6 ամիս ժամկետով կարող է նշանակել նաև ծառայողի աշխատանքներին աջակցող նույն կառուցվածքային ստորաբաժանման հավասար կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող և կատարողականի գերազանց կամ լավ արդյունք ունեցող այլ ծառայողի։

82․ Երկու տարի անընդմեջ կատարողականի արդյունքները անբավարար լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ծառայողի հիմնական աշխատավարձը իջեցնում է մեկ մակարդակով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

83․ Կատարողականի լավ, բավարար, անբավարար արդյունքների դեպքում ծառայողը ենթակա է վերապատրաստման, իսկ գերազանց արդյունքի դեպքում ծառայողը կարող է վերապատրաստվել իր ցանկությամբ։

  1. 84. Պետական ծառայողի կատարողականը գնահատվում է, եթե նա հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարմնում փաստացի աշխատել է առնվազն վեց ամիս։

85․ Սույն կարգի 84-րդ կետով սահմանված դեպքում կատարողականի արդյունքները հիմք են միայն վերապատրաստման կարիքների գնահատման համար։ Ընդ որում, նույն պետական մարմնում պետական ծառայության այլ պաշտոնի նշանակվելու դեպքում պետական ծառայողի՝ նախորդ պաշտոնի համար վերհանված վերապատրաստման  կարիքները կարող են հիմք հանդիսանալ վերապատրաստման համար, եթե դրանք առնչվում են նաև նոր պաշտոնին։ 

  1. Սույն կարգի 71-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված խրախուսանքի միջոցները պետական ծառայողի նկատմամբ կիրառվում են, եթե նա հաշվետու ժամանակահատվածում տվյալ մարմնում աշխատել է ամբողջությամբ` ներառյալ՝ զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության ներգրավելու, որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավվելու, ամենամյա կամ չվճարվող արձակուրդի, հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները, բացառությամբ աշխատողի նախաձեռնությամբ վերապատրաստման գործուղվելու այն ժամանակահատվածի, որի ընթացքում գործատուի հայեցողությամբ վարձատրություն չի նախատեսվում: Ընդ որում, սույն կետով նախատեսված ժամանակահատվածում ներառվում են նաև ծառայողի ծառայողական քննության և (կամ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով լիազորությունների կասեցման ժամանակահատվածները, եթե ծառայողը այդ հիմքով չի ազատվում պաշտոնից:
  2. Այն դեպքում, երբ ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո գտնվում է կադրերի ռեզերվում և առկա են սույն կարգի 86-րդ կետով նախատեսված պայմանները, ապա նա պարգևատրվում է համապատասխան մարմնի պետական ծառայողների պարգևատրման ֆոնդից, գործունեությունը դադարեցված մարմնի ծառայողները պարգևատրումը ստանում են Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին հատկացված համապատասխան միջոցներից:

88․ Այն դեպքում, երբ առկա են սույն կարգի 86-րդ կետով նախատեսված պայմանները և պարգևատրման պահից առաջ ծառայողի՝ օրենքով սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացել է, ապա ծառայողը պարգևատրվում է լիազորությունների դադարումից հետո իրականացվող վերջնահաշվարկի ժամանակ։

  1. Այն դեպքում, երբ առկա են սույն կարգի 86-րդ կետով նախատեսված պայմանները, և ծառայողը տվյալ պետական մարմնում տեղափոխվել է պետական ծառայության այլ պաշտոնի, ապա նրա նկատմամբ կիրառվում են սույն կարգի 71-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերով սահմանված խրախուսման տեսակները։

 

9 ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

90․ Յուրաքանչյուր տարի հունվարի 3-ից մինչև հունվարի 20-ը ընկած ժամանակահատվածում մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումն ամփոփում է նախորդ տարվա աշխատանքային գործունեության արդյունքների ամփոփագրերը և աշխատակազմի ղեկավարին կամ գլխավոր քարտուղարին է փոխանցում ամփոփագրերում ներկայացված առաջարկությունների և ծառայողի կողմից կատարված մեկնաբանությունների հիման վրա կազմված միջոցառումների ծրագիրը, որը ներառում է տվյալներ ըստ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների վերապատրաստվողների թվի, առաջարկվող խրախուսման տեսակների և խրախուսվողների  թվի, ինչպես նաև հիմնական աշխատավարձի բնականոն աճի կասեցման, հիմնական աշխատավարձի՝ մեկ մակարդակով իջեցման դեպքերի վերաբերյալ։

91․ Գլխավոր քարտուղարը երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է միջոցառումների ծրագիրը, իսկ համաձայն չլինելու դեպքում առարկություններով և առաջարկություններով վերադարձնում է անձնակազմի կառավարման ստորաբաժանում։

92․ Անձնակազմի կառավարման ստորաբաժանումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կատարում է համապատասխան փոփոխությունները և փոփոխված միջոցառումների ծրագիրը ներկայացնում է գլխավոր քարտուղարի հաստատմանը՝ փոփոխությունների մասին ծանուցելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին։

93․ Միջոցառումների ծրագիրը հաստատվելուց հետո անձնակազմի կառավարման ստորաբաժանումը կազմակերպում է սույն կարգի 8-րդ գլխով սահմանված աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների իրականացմանն ուղղված գործընթացները։ 

 

Ձև N 1

    

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

NN

ը/կ

Նպատակը

Միջոցա-

ռումները

Ակնկալվող

արդյունքը

Կշիռ

Պլանավորված մարդ/օրերը

Կատարման ժամկետը

1

2

3

4

5

6

7

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

  1. Համակարգի «Կատարողական» բաժնի «Նոր կազմվող ծրագիր» ենթաբաժնի մասերը լրացվում են սույն ձևով նախատեսված սկզբունքներով`

1) «Նպատակ» սյունակի համապատասխան տողերում լրացվում են մարմնի կանոնադրական նպատակների, օրենսդրությամբ մարմնին վերապահված գործառույթների կատարմանը միտված ընդհանրական արդյունքների հակիրճ նկարագրությունը․

2) «Միջոցառում» սյունակի համապատասխան տողերում լրացվում են այն գործողությունները (աշխատանքները), որոնք հանդիսանում են համապատասխան նպատակին հասնելու ուղղակի միջոց.

3) «Ակնկալվող արդյունք» սյունակի համապատասխան տողերում հակիրճ նշվում է միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը, որը պետք է լինի չափելի, հստակ և նկարագրի տվյալ միջոցառումից ակնկալվող փոփոխությունները։ Դրա միջոցով գնահատվում է նպատակների ձեռքբերման մակարդակը: Ակնկալվող արդյունքը կատարվող աշխատանքի (մատուցվող ծառայություններ, փաստաթղթերի նախագծում, խորհրդատվությունների տրամադրում, վերապատրաստումների իրականացում և այլն) այն հիմնական բնութագիրն է, որը կարևոր է պլանավորված նպատակները ձեռք բերելու համար և որի հիման վրա պետք է գնահատվի տվյալ միջոցառման իրականացման մակարդակը։

4) «Կշիռը» սյունակի համապատասխան տողերում լրացվում են տվյալ տարում կատարման ենթակա միջոցառումների կշիռները։ Մարմնի աշխատանքային ծրագրում կշիռները սահմանվում են ըստ ծրագրային գերակայությունների, իսկ ծառայողի աշխատանքային ծրագրում կշիռները սահմանվում են՝ ելնելով աշխատանքի կարևորությունից՝

ա. յուրաքանչյուր միջոցառում կշռվում է ամբողջի մեջ, ընդ որում, առաջնային խնդիրներին երկրորդային խնդիրների համեմատությամբ տրվում է ավելի մեծ կշիռ,

բ. կշիռներն արտահայտվում են միավորներով և սահմանվում են տարեկան կտրվածքով։

5) «Պլանավորված մարդ/օրեր» սյունակի համապատասխան տողերում լրացվում են տվյալ միջոցառման կատարման համար անհրաժեշտ ծրագրվող աշխատանքային ռեսուրսների պահանջները՝ մարդ/օր հաշվարկով, որը պետք է սահմանվի տվյալ տարվա աշխատանքային օրերի քանակով.

6) «Կատարման ժամկետը» սյունակի համապատասխան տողերում լրացվում է միջոցառման մեկնարկի ամսաթիվը, որը համարվում է տվյալ աշխատանքային տարվա առաջին աշխատանքային օրը և միջոցառման ծրագրված ավարտման ամսաթիվը: Այն դեպքում, երբ միջոցառման շրջանակներում իրականացվող աշխատանքները կրում են մշտական բնույթ կամ կատարվում են պարբերաբար, ապա տվյալ միջոցառման ավարտման ժամկետը սահմանվում է տվյալ աշխատանքային տարվա վերջին աշխատանքային օրը: Աշխատանքային տարվա ընթացքում աշխատանքային ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու դեպքում յուրաքանչյուր միջոցառման մեկնարկի ամսաթիվ է համարվում փոփոխված ծրագիրը հաստատվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը։

  1. Աշխատանքային ծրագրերում նախատեսվում են նաև՝

1) «Այլ ընթացիկ աշխատանքներ», որը ենթադրում է ամենօրյա պարբերաբար կատարվող և (կամ) հիմնական գործառույթների կատարմանն օժանդակող աշխատանքների ներկայացում:

2) «Չպլանավորված աշխատանքներ», որը պետք է ներառի աշխատանքային ծրագրով չնախատեսված աշխատանքները։ Ընդ որում աշխատանքային տարվա ընթացքում ծառայողի պաշտոնից ազատվելու դեպքում նրա աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքները բաշխվում են տվյալ ստորաբաժանման առկա այլ ծառայողների միջև «Չպլանավորված աշխատանք»-ի հաշվին, եթե նրանց մոտ այդ միջոցառումները (աշխատանքները) բացակայում են:

3) Այլ ընթացիկ և չպլանավորված աշխատանքների համար համապատասխան կշիռներն ու կատարման ժամկետները նախատեսվում են սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով:

  1. Բոլոր միջոցառումների, ինչպես նաև այլ ընթացիկ և չպլանավորված աշխատանքների կշիռների հանրագումարը պետք է հավասար լինի 100 միավորի:
  2. Կշիռների գումարը 100 միավորը գերազանցելու կամ 100 միավորից պակաս լինելու դեպքում Համակարգը ծառայողին հնարավորություն չի տալիս աշխատանքային ծրագիրն ուղարկել հաստատման:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Հավելված 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

N ___ -Ն որոշման

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողների և փրկարարական ծառայողների (այսուհետ՝ ծառայող) կատարողականի կառավարման առանձնահատկությունները:
  2. Կատարողականի կառավարումը մարմնի կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված գործառույթներից բխող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթաց է, որի փուլերն են աշխատանքի պլանավորումը (աշխատանքային ծրագրերի կազմում), աշխատանքների մշտադիտարկումը, կատարողականի գնահատումը։

3․ Մարմնի աշխատանքային ծրագրում սահմանված նպատակները, ըստ կանոնադրական գործառույթների բաշխվում են կառուցվածքային ստորաբաժանումների, կառուցվածքային ստորաբաժանումներում գործող ներքին կառուցվածքային միավորների, ծառայողների աշխատանքային ծրագրերում։ Ծառայողի աշխատանքային ծրագիրը կազմելիս հիմք է ընդունվում պաշտոնի անձնագրով նրան վերապահված գործառույթները։

4․ Ծառայողի աշխատանքային ծրագիրը հաստատում է անմիջական ղեկավարը։

  1. Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար մարմնի աշխատանքային ծրագիրը հաստատվում է վերադաս պետական մարմնի աշխատանքային ծրագրի հաստատումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում են կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային ծրագրերը:

6․ Ծառայողի աշխատանքային ծրագիրը կազմվում և հաստատվում է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքային ծրագրիրը հաստատվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում անմիջական ղեկավարի ստորագրությամբ հաստատվում է՝ համաձայն N 1 ձևի:

7․ Աշխատանքի նոր ընդունված ծառայողի աշխատանքային ծրագիրը հաստատվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։

8․ Աշխատանքների մշտադիտարկման արդյունքներով սույն կարգով սահմանված ժամկետներում և ընթացակարգով կարող են վերանայվել աշխատանքների նպատակները, եթե պարզվել է, որ սահմանված ժամկետում անհնար է ձեռք բերել տվյալ նպատակի ակնկալվող արդյունքը։

  1. Աշխատանքների մշտադիտարկման նպատակով յուրաքանչյուր եռամյակի վերջին օրվան հաջորդող առաջին 10 աշխատանքային օրվա ընթացքում անմիջական ղեկավարը գնահատում է ծառայողի կատարողականը՝ հիմք ընդունելով նրա կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունը և նրա աշխատանքային ծրագրով հաստատված կատարողականի գնահատման ցուցիչները: Այն դեպքում, երբ ծառայողն աշխատանքից ազատվում է մինչև եռսամյակի ավարտը, նրա կատարողականը գնահատվում է աշխատանքից ազատման օրը։ Ընդ որում, մի եռամսյակի ընթացքում նույն մարմնում պաշտոնի փոփոխության դեպքում կատարողականի գնահատումը կատարվում է յուրաքանչյուր պաշտոնում կատարած աշխատանքների համար։
  2. Կատարողականի գնահատման ցուցիչները պետք է բխեն տվյալ մարմնի կանոնադրությամբ սահմանված և տվյալ կառուցվածքային ստորաբաժանման իրավասություններին առնչվող նպատակներից և խնդիրներից և բնութագրեն դրանց պատշաճ իրականացման մակարդակը (ակնկալվող արդյունքը)։
  3. Յուրաքանչյուր ստորաբաժանման կատարողականի գնահատման ցուցիչները հաստատվում են տվյալ ստորաբաժանման ղեկավարի աշխատանքային ծրագրով, որը համարվում է տվյալ ստորաբաժանման աշխատանքային ծրագիրը։
  4. Կատարողականը գնահատվում է 75-100 միավորի սահմաններում: 95-100 միավորը համարվում է գերազանց արդյունք, 85-94 միավորը լավ արդյունք, 75-84 միավորը՝ բավարար արդյունք, 75 միավորից ցածրը՝ անբավարար արդյունք։
  5. Կատարողականի ընդհանուր գնահատականը եռամսյակային գնահատականների միջին թվաբանականն է։
  6. Կատարողականի ընդհանուր գնահատականի արդյունքները հիմք են վերապատրաստման կարիքների գնահատման համար։

 

 


Ձև N 1

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

(պաշտոնի անվանումը)

 

N

Աշխատանքի անվանումը

Աշխատանքի նպատակը

Կատարողականի գնահատման ցուցիչը

ԺԱՄԿԵՏ

պլան

իրական

1

2

3

4

5

6

1

Անվանում 1

 

 

 

 

2

Անվանում 2

 

 

 

 

3

Անվանում 3

 

 

 

 

4

Անվանում 4

 

 

 

 

5

Անվանում 5

 

 

 

 

6

Անվանում 6

 

 

 

 

7

Անվանում 7

 

 

 

 

8

Անվանում 8

 

 

 

 

9

Անվանում 9

 

 

 

 

10

Անվանում 10

 

 

 

 

11

Անվանում 11

 

 

 

 

12

Անվանում 12

 

 

 

 

13

Անվանում 13

 

 

 

 

14

Անվանում 14

 

 

 

 

15

Անվանում 15

 

 

 

 

16

Անվանում 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այլ ընթացիկ կամ չպլանավորված աշխատանքներ

 

X

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

                                                             

Պետական ծառայողի ստորագրություն                                                

                       

Անունը, հայրանունը,

ազգանունը                                                                               __________________________

                                                               

 

Անմիջական ղեկավարի ստորագրություն                        

                                         

Անունը, հայրանունը,

ազգանունը                                                                               __________________________

 


ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ                                                                                                                                                   

N________Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

          1․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգեվատրման կարգը, ինչպես նաև քրեակատարողական և փրկարարական ծառայողների կատարողականների գնահատման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշումը:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի և 15-րդ հոդվածի 1-ին մասի «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ գլխի վերնագրի «ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» բառը փոխարինել «ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 18.         Քաղաքացիական ծառայողի կատարողականի կառավարումը

  1. Կատարողականի կառավարումը մարմնի կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված գործառույթներից բխող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթաց է:
  2. Կատարողականի կառավարման գործընթացի փուլերն են՝ աշխատանքի պլանավորումը (աշխատանքային ծրագրերի կազմում), աշխատանքների մշտադիտարկումը, կատարողականի գնահատումը:

3․ Աշխատանքի պլանավորման փուլում կազմվում և հաստատվում են հաջորդ տարվա (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը) աշխատանքային ծրագրերը։

4․ Աշխատանքների մշտադիտարկումը իրականացվում է աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով։

5․ Կատարողականի գնահատումը քաղաքացիական ծառայողի աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքների գնահատումն է։ Աշխատանքների արդյունքները գնահատվում են ըստ կատարված  աշխատանքի որակի, ժամկետի և այդ աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ կոմպետենցիաների։

  1. Աշխատանքի արդյունքները գնահատվում են յուրաքանչյուր աշխատանքի ավարտից հետո, որը համարվում է ընթացիկ գնահատական: Կատարողականի տարեկան գնահատականը որոշվում է յուրաքանչյուր տարվա ավարտին՝ հիմք ընդունելով ընթացիկ գնահատականների արդյունքները:
  2. Քաղաքացիական ծառայողի կատարողականը գնահատում է անմիջական ղեկավարը, իսկ գլխավոր քարտուղարի կատարողականը գնահատում է մարմնի ղեկավարը։
  3. Կատարողականի ընթացիկ գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացիական ծառայողը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այն բողոքարկել գնահատումն իրականացրած պաշտոնատար անձի անմիջական ղեկավարին:
  4. Կատարողականի գնահատականը հիմք է օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ծառայողին դրամական պարգևատրում կամ լրացուցիչ վճարովի արձակուրդ տրամադրելու կամ հիմնական աշխատավարձի արագացված աճ կիրառելու, վերապատրաստման անհատական ծրագրեր կազմելու, հանրային ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված դեպքերում նախապատվության իրավունքից օգտվելու, տեղափոխում, փոխադրում, գործուղում իրականացնելու, հիմնական աշխատավարձի բնականոն աճ կիրառելու կամ կասեցնելու, հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը օրենքով սահմանված կարգով իջեցնելու, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի աշխատանքներին աջակցող այլ քաղաքացիական ծառայող նշանակելու համար։
  5. Քաղաքացիական ծառայողի կատարողականի կառավարման, կատարողականի գնահատման հիման վրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների սահմանման կարգը սահմանում է Կառավարությունը՝ հաշվի առնելով համապատասխան մարմինների առանձնահատկությունները:»։

 

Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասում «գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու» բառերը փոխարինել «գնահատականը Կառավարության սահմանած կարգով անբավարար գնահատվելու» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Եզրափակիչ մաս

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին մասով․

«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված բնականոն աճն իրականացվում է արագացված կարգով, եթե պետական ծառայողի կատարողականը երկու տարի անընդմեջ Կառավարության սահմանած կարգով գնահատվել է գերազանց: Տվյալ դեպքում յուրաքանչյուր սանդղակի 1-4-րդ մակարդակներում՝ բնականոն աճն իրականացվում է երկու մակարդակով, իսկ յուրաքանչյուր սանդղակի 5-11-րդ մակարդակների դեպքում՝ հաջորդ մակարդակին անցնելու համար պահանջվող տարիների քանակը կրճատվում է մեկ տարով: Տվյալ պաշտոնում պետական ծառայողի բնականոն աճը կարող է իրականացվել արագացված կարգով ոչ ավելի, քան երկու անգամ։»։

 

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն հերթական մակարդակի ավելացումը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կասեցնում է մեկ տարով, եթե պետական ծառայողի նախորդ տարվա կատարողականը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գնահատվել է անբավարար։»․

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2․ Պետական ծառայողի հիմնական աշխատավարձը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իջեցնում է մեկ մակարդակով, եթե երկու տարի անընդմեջ պետական ծառայողի կատարողականը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գնահատվել է անբավարար:»․

3) 4-րդ մասի «կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվությունը» բառերը փոխարինել «կատարողականը» բառով, «բացասական» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գնահատվել է անբավարար» բառերով ։

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել․

2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6. Պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գնահատվել է գերազանց կամ լավ, և նա հաշվետու ժամանակահատվածում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը) տվյալ մարմնում աշխատել է ամբողջությամբ, ներառյալ՝ զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության ներգրավելու, որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին ներգրավվելու, ամենամյա կամ չվճարվող արձակուրդի, հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները, բացառությամբ աշխատողի նախաձեռնությամբ վերապատրաստման գործուղվելու այն ժամանակահատվածի, որի ընթացքում գործատուի հայեցողությամբ վարձատրություն չի նախատեսվում: Ընդ որում, սույն մասով նախատեսված ժամանակահատվածում ներառվում են նաև պետական ծառայողի ծառայողական քննության և (կամ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով լիազորությունների կասեցման ժամանակահատվածները, եթե ծառայողը այդ հիմքով չի ազատվում պաշտոնից:»․

3) 6.1-ին և 6․2-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել․

4) 6.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.3. Պետական ծառայողը պաշտոնից ազատման դեպքում պարգևատրվում է, եթե նրա կատարողականը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գնահատվել է գերազանց կամ լավ և պարգևատրման պահին նա գտնվում է կադրերի ռեզերվում կամ տվյալ մարմնում զբաղեցնում է այլ պաշտոն:»:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

  1. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում է դրանից հետո ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի:
  2. Սույն Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի առնվազն 30 տոկոս բարձրացումից հետո։
  3. Մինչև սույն Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի ուժի մեջ մտնելը պետական ծառայողը կատարողականի գնահատման արդյունքներով պարգևատրվում է, եթե նրա կատարողականը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գնահատվել է առնվազն բավարար:
  4. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պետական ծառայողի հիմնական աշխատավարձի բնականոն հերթական մակարդակի ավելացումը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կասեցնում է մեկ տարով, եթե 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պետական ծառայողի նախորդ տարվա ընթացքում ներկայացրած հաշվետվություններից մեկի եզրակացությունը բացասական է, կամ նախորդ տարվա երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքներից մեկը ցածր է եղել 60 տոկոսից։
  5. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պետական ծառայողի հիմնական աշխատավարձը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իջեցնում է մեկ մակարդակով, եթե 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պետական ծառայողի նախորդ տարվա ընթացքում ներկայացրած երկու կիսամյակային հաշվետվությունները գնահատվել են բացասական եզրակացությամբ, կամ նախորդ տարվա երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքները ցածր են 60 տոկոսից, և եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց։

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-336-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 50-րդ հոդվածում՝

1) վերնագրի «գնահատումը» բառը փոխարինել «կառավարումը» բառով․

2) 1-ին մասի «գնահատումն» բառը փոխարինել «կառավարումն» բառով, իսկ «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով․

3) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը և 73-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 4. Օրենքի 73-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով․

«2․ Երկու տարի անընդմեջ կատարողականի գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու դատական կարգադրիչի լիազորությունները։»։

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ գլխի վերնագիրը «ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ,» բառից հետո լրացնել «ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ,» բառերով։

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33․1-ին հոդվածով․

«Հոդված 33.1 Դիվանագետի կատարողականի կառավարումը

1․ Դիվանագետի (բացառությամբ՝ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի) կատարողականի կառավարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»։

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ գլխի վերնագրի «ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» բառը փոխարինել «ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) վերնագրի «գնահատումը» բառը փոխարինել «կառավարումը» բառով.

2) 1-ին մասի «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ գլխի վերնագրի «ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» բառը փոխարինել «ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) վերնագրի «գնահատումը» բառը փոխարինել «կառավարումը» բառով․

2) 1-ին մասի «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասում «տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու» բառերը փոխարինել «գնահատականը Կառավարության սահմանած կարգով անբավարար գնահատվելու» բառերով:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19․1-ին հոդվածում՝

1) վերնագրի «գնահատումը» բառը փոխարինել «կառավարումը» բառով.

2) 1-ին մասի «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում «գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու» բառերը փոխարինել «գնահատականը Կառավարության սահմանած կարգով անբավարար գնահատվելու» բառերով:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում՝

  • վերնագրի «գնահատումը» բառը փոխարինել «կառավարումը» բառով.

2) 1-ին մասի «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասում «գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու» բառերը փոխարինել «գնահատականը Կառավարության սահմանած կարգով անբավարար գնահատվելու» բառերով:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ գլխի վերնագրի «ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» բառը փոխարինել «ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի վերնագրի և 1-ին մասի «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ գլխի վերնագրի «ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» բառը փոխարինել «ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) վերնագրի «գնահատումը» բառը փոխարինել «կառավարումը» բառով․

2) 1-ին մասի «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասում «գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու» բառերը փոխարինել «գնահատականը Կառավարության սահմանած կարգով անբավարար գնահատվելու» բառերով:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պրոբացիայի ծառայության մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-422-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ գլխի վերնագրի «ԳՆԱՀԱՏՈՒՄԸ» բառը փոխարինել «ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ» բառով։

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) վերնագրի «գնահատումը» բառը փոխարինել «կառավարումը» բառով.

2) 1-ին մասի «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով։

 

Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասում «գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու» բառերը փոխարինել «գնահատականը Կառավարության սահմանած կարգով անբավարար գնահատվելու» բառերով:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ                                                                                                                                                   

N________Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

         1․ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի «Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման հետ կապված առանձնահատկությունները և քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 270-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

  • Որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «գնահատման» բառը փոխարինել «կառավարման» բառով՝ համապատասխան հոլովաձևերով։
  • Որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«12) պետական գաղտնիքին առնչվող քաղաքացիական ծառայողի կատարողականի կառավարման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով․»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

  • Discussed

    23.05.2024 - 13.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Civil service

  • Ministry

    Civil Service Office of the Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1663

Print