Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » _________________ 2024 N -Ն
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 70.1-ին հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը՝ համաձայն հավելվածի.
- Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին`
1) սույն որոշման հավելվածով սահմանված ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը հաշվի առնել ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի գնահատման և որակի բարելավման համար` դրանք ներառելով Ջրավազանային կառավարման պլաններում.
2) սույն որոշման հավելվածով սահմանված ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերի թարմացման ժամանակ հաշվի առնել՝ այդ ժամանակահատվածում ջրային ռեսուրսի որակի մոնիթորինգային տվյալների ավելացումը և քիմիական ցուցանիշների կոնցենտրացիաների արժեքները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
« » ____ N…-Ն որոշման
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐ
- 1. Սույն հավելվածով սահմանվում են ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը և դրանց հիման վրա ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակները։
- 2. Ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակները գնահատվում են հիմնվելով ստորերկրյա ջրերի քիմիական և քանակական ցուցանիշների վրա։
- 3. Ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակներն ըստ քիմիական ցուցանիշների որոշվում են հիմնվելով քիմիական ցուցանիշի կոնցենտրացիայի արժեքի վրա։
- 4. Ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակը գնահատվում է լավ, եթե ջրի որակի քիմիական ցուցանիշները գնահատվել են լավ, և ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է վատ, եթե ջրի որակի քիմիական ցուցանիշներից որևէ մեկը գնահատվել է վատ։
- 5. Ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակը և որակի նորմերը՝ ըստ քիմիական ցուցանիշների ներկայացված են N 1 աղյուսակում։
Աղյուսակ N 1
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐ՝ ԸՍՏ ՔԻՄԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
ՀՀ |
Ցուցանիշներ |
Ստորերկրյա ջրային մարմինների լավ կարգավիճակ |
Ստորերկրյա ջրային մարմինների վատ կարգավիճակ |
Չափման միավոր |
Ջրի որակի նորմ |
||||
1. 1 |
Ընդհանուր հանքայնացում |
≤1000 |
>1000 |
մգ/լ |
2. 2 |
Տեսակարար էլեկտրահաղորդականություն |
≤1562.5 |
>1562.5 |
մկՍմ/սմ |
3. 3 |
pH |
≥6.5 ≤9.5 |
≤6.5 ≥9.5 |
- |
4. |
Կոշտություն |
≤7 |
>7 |
մմոլ/լ |
5. 4 |
Սուլֆատ իոն |
≤187.5 |
>187.5 |
մգ/լ |
6. 5 |
Քլորիդ իոն |
≤187.5 |
>187.5 |
մգ/լ |
7. 6 |
Նատրիում |
≤150 |
>150 |
մգ/լ |
8. 7 |
Նիտրատ իոն |
≤37.5 |
>37.5 |
մգ/լ |
9. 8 |
Նիտրիտ իոն |
≤0.375 |
>0.375 |
մգ/լ |
10. 9 |
Ամոնիում իոն |
≤0.375 |
>0.375 |
մգ/լ |
11. 1 |
Ֆոսֆատ իոն |
≤0.3 |
>0.3 |
մգ/լ |
12. 1 |
Պղինձ |
≤50 |
>50 |
մկգ/լ |
13. 1 |
Ցինկ |
≤100 |
>100 |
մկգ/լ |
14. 1 |
Քրոմ |
≤37.5 |
>37.5 |
մկգ/լ |
15. 1 |
Արսեն |
≤7.5 |
>7.5 |
մկգ/լ |
16. 1 |
Կադմիում |
≤3.75 |
>3.75 |
մկգ/լ |
17. 1 |
Կապար |
≤7.5 |
>7.5 |
մկգ/լ |
18. 1 |
Նիկել |
≤15 |
>15 |
մկգ/լ |
19. 1 |
Ծարիր |
≤7.5 |
>7.5 |
մկգ/լ |
20. 1 |
Սելեն |
≤15 |
>15 |
մկգ/լ |
21. 2 |
Մոլիբդեն |
≤37.5 |
>37.5 |
մկգ/լ |
22. 2 |
Բոր |
≤0.9 |
>0.9 |
մգ/լ |
23. |
Ֆտորիդ իոն |
≤1.125 |
>1.125 |
մգ/լ |
24. |
Ալյումին |
≤150 |
>150 |
մկգ/լ |
25. |
Երկաթ |
≤0.15 |
>0.15 |
մգ/լ |
26. |
Մանգան |
≤0.375 |
>0.375 |
մգ/լ |
27. |
Սնդիկ |
≤0.75 |
>0.75 |
մկգ/լ |
28. |
Ցիանիդ իոն |
≤0.0375 |
>0.0375 |
մգ/լ |
29. |
Բենզոլ |
≤0.75 |
>0.75 |
մկգ/լ |
30. |
Բենզապիրեն |
≤0.0075 |
>0.0075 |
մկգ/լ |
31. |
Պեստիցիդներ, ընդհանուր |
≤0.375 |
>0.375 |
մկգ/լ |
32. |
Ալդրին |
≤0.0225 |
>0.0225 |
մկգ/լ |
33. |
Դիէլդրին |
≤0.0225 |
>0.0225 |
մկգ/լ |
34. |
Հեպտաքլոր |
≤0.0225 |
>0.0225 |
մկգ/լ |
35. |
Հեպտաքլոր էպօքսիդ |
≤0.0225 |
>0.0225 |
մկգ/լ |
36. |
Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ, ընդհանուր |
≤0.075 |
>0.075 |
մկգ/լ |
37. |
Եռքլորէթիլեն և երկքլորէթիլեն |
≤7.5 |
>7.5 |
մկգ/լ |
38. |
1,2-երկքլոր էթան |
≤2.25 |
>2.25 |
մկգ/լ |
39. |
Եռհալոմեթաններ, ընդհանուր (գումարային քլորոֆորմ, բրոմոֆորմ, երկբրոմքլորմեթան և բրոմերկքլորմեթան) |
≤22.5 |
>22.5 |
մկգ/լ |
40. |
Հալոքացախաթթուներ |
≤45 |
>45 |
մկգ/լ |
41. |
Էպիքլորոհիդրին |
≤0.075 |
>0.075 |
մկգ/լ |
42. |
Ածխաջրածնային ինդեքս |
≤75 |
>75 |
մկգ/լ |
43. |
Քլորիտ իոն |
≤0.1875 |
>0.1875 |
մգ/լ |
44. |
Քլորատ իոն |
≤0.1875 |
>0.1875 |
մգ/լ |
45. |
Բրոմատ իոն |
≤0.0075 |
>0.0075 |
մգ/լ |
- 6. Ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակներն ըստ քանակական ցուցանիշների սահմանվում են՝ հիմնվելով ջրավազանային կառավարման պլաններով սահմանված ջրային մարմինների օգտագործելի ծավալի վրա։
- 7. Ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է լավ, եթե միջին տարեկան ջրառի ծավալը (մլն.մ3/տարի) չի գերազանցում ջրային մարմնի օգտագործելի ծավալի 95 տոկոսը։
- 8. Ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է վատ, եթե միջին տարեկան ջրառի ծավալը (մլն.մ3/տարի) գերազանցում է ջրային մարմնի օգտագործելի ծավալի 95 տոկոսը։
-
Discussed
20.05.2024 - 04.06.2024
-
Type
Decision
-
Area
Healthcare, Agriculture, Nature protection, Economy, Territorial administration and development
-
Ministry
Ministry of Environment
Views 2225
Print