Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1671-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի N 1116-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 733-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 18-ի N 760-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1671-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի N 1116-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N  733-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 18-ի N 760-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայացվող նախագծերի նախապատրասման անհրաժեշտությունը պայմա­նավորված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով, որի համաձայն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (այսուհետ՝ ՀՀ ՆԳՆ), ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու հանգամանքով, մասնավորապես՝ օրենքի ընդունումից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

Հարկ է նշել, որ տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ ՆԳՆ-ում  որպես հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է հանդիսանում Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը, որն իր իրավասության շրջանակներում իրականացնում է ՀՀ ՆԳՆ գործունեության իրականացման ոլորտով պայմանավորված՝ լիցենզավորման ու թույլտվությունների գործընթացի, տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման, հաշվառման համարանիշերի և վարորդական իրավունքի  վկայականների տրամադրման ապահովումը։

Այսպիսով, վերջինիս կողմից ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման ապահովումն ամբողջ ծավալով իրականացնելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ նախագծերում կատարել համապատասխան փոփոխություններ։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնելու փաստով պայմանավորված՝ ներկայացված նախագծերով առաջարկվում է կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ վերոնշյալ նոր ստեղծված նախարարության և ենթակայության փոփոխությունը նաև ենթաօրենսդրական իրավական ակտերում սահմանելու նպատակով։

Ներկայացված ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում կկատարվեն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջները, որի արդյունքում ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը հնարավորություն կունենա լիարժեք իրականացնելու ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

ՀՀ ներքին գործերի նախարարություն:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերը չեն բխում ռազմավարական ծրագրերից։

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Discussed

    13.05.2024 - 28.05.2024

  • Type

    Decision

  • Area

    *

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1224

Print