В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1671-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի N 1116-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 733-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 18-ի N 760-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր
-
0 - За
-
4 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1671-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի N 1116-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 733-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 18-ի N 760-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայացվող նախագծերի նախապատրասման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով, որի համաձայն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (այսուհետ՝ ՀՀ ՆԳՆ), ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու հանգամանքով, մասնավորապես՝ օրենքի ընդունումից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
Հարկ է նշել, որ տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ ՆԳՆ-ում որպես հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է հանդիսանում Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը, որն իր իրավասության շրջանակներում իրականացնում է ՀՀ ՆԳՆ գործունեության իրականացման ոլորտով պայմանավորված՝ լիցենզավորման ու թույլտվությունների գործընթացի, տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման, հաշվառման համարանիշերի և վարորդական իրավունքի վկայականների տրամադրման ապահովումը։
Այսպիսով, վերջինիս կողմից ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման ապահովումն ամբողջ ծավալով իրականացնելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ նախագծերում կատարել համապատասխան փոփոխություններ։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնելու փաստով պայմանավորված՝ ներկայացված նախագծերով առաջարկվում է կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ վերոնշյալ նոր ստեղծված նախարարության և ենթակայության փոփոխությունը նաև ենթաօրենսդրական իրավական ակտերում սահմանելու նպատակով։
Ներկայացված ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում կկատարվեն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջները, որի արդյունքում ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը հնարավորություն կունենա լիարժեք իրականացնելու ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
ՀՀ ներքին գործերի նախարարություն:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծերը չեն բխում ռազմավարական ծրագրերից։
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Обсуждалось
13.05.2024 - 28.05.2024
-
Тип
Pешение
-
Область
Управленческие правоотношениями
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 1112
Принт