Add to favourites

The draft has been accepted

«Հայաս­տանի Հան­րա­պետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-Ն որո­շման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ  30-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Սահ­մանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համա­պատաս­խա­նեց­նելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Սահ­մանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին ՀՀ օրենքի համաձայն` նշյալ օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության հաստատած ցանկում ներառված՝ մարտական գործողությունների հետևան­քով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում նախ­կինում սահմանված համայնքներում բառի փոխարեն իրականացվող գործու­նեու­թյունը հարկերից ազատելու հետ կապված հարաբերությունները:

Խնդիրը կայանում է նրանում, որ, վերոգրյալով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջանում համա­պա­տաս­խան փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հան­րա­պետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ  30-Ն որոշման մեջ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաս­տանի Հան­րա­պետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-Ն որո­շումը համապատասխանեցնել «Սահ­մանամերձ բնակավայրերում իրականացվող գործու­նեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահ­ման­ված կարգավո­րում­ներին:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաս­տանի Հան­րա­պետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-Ն որո­շումը համապատասխանեցնել Սահ­մանամերձ բնակավայրերում իրականացվող գործու­նեությունը հարկերից ազատելու մասին ՀՀ օրեն­քով և ՀՀ հարկային օրենսգրքով սահ­ման­ված կարգավո­րում­ներին:

  • Discussed

    07.02.2018 - 20.03.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8027

Print