«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
6 - Против
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխանեցնելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին ՀՀ օրենքի համաձայն` նշյալ օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված՝ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում նախկինում սահմանված համայնքներում բառի փոխարեն իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու հետ կապված հարաբերությունները:
Խնդիրը կայանում է նրանում, որ, վերոգրյալով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-Ն որոշման մեջ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-Ն որոշումը համապատասխանեցնել «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-Ն որոշումը համապատասխանեցնել Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին:
-
Обсуждалось
07.02.2018 - 20.03.2018
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 8032
Принт