Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

2022 թվականի հունիսի 9-ի թիվ N 842-Լ որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը», որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Սույն նախագիծը կոչված է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և թիրախային, ինչպես նաև հնարավորություն տալ միայնակ ծնողներին՝ այրիներին, այդ թվում՝ զոհվածների ընտանիքներին, ևս օգտվել ծրագրից։

  • Discussed

    06.05.2024 - 22.05.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1817

Print

Suggestions

Նարեկ Ղուշչյան

21.05.2024

նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով, 2-րդ կետի 1-ին և 6-րդ ենթակետերով սահմանվում է ծրագրի շահառուների նոր՝ առավել թիրախային շրջանակ, ըստ որի ծրագրից կարող են օգտվել առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ամուսինները, երեխա չունեցող ամուսինները, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը ։ Միաժամանակ սահմանվում է, որ շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն։ նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվող լրացումներով կարգավորվում են այն դեպքերը, երբ շահառուի երեխայի (երեխաների) ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, այս դեպքում ծնողը հանդիսանում է շահառու, եթե երեխային (երեխաներին) տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Ձեր կողմի առաջարկվող վերոնշված կետերում առաջարկում եմ հանել ընտանիքի բոլոր անդամների ՀՀ քաղաքացիություն ունենալու պահանջը և տարիքային սահմանափակումները այն քաղաքացիների համար ովքեր տվյալ համայնքում 5 տարի և ավելի ունեցել են գրանցում կամ ցանկացած տեսակի սեփականություն։ Առաջարկիս հիմնավորումը այն է, որ շատ տեղաբնակներ, ովքեր տարիներ առաջ ընտանիքներով տեղափոխվել են արտերկիր բնակվելու և հիմա այս ծրագրի շրջանակում ցանկանում եմ տուն կառուցել և վերադառնալ հայրենի բնակավայր, սակայն տվյալ սահմանափակումերի պատճառով նրանք այլևս չեն կարող լինել շահառու, քանի որ շատերի կանայք և երեխաները այս ընթացում ձեռք են բերել արտերկրի քաղաքացիություն։

Arsen Vardanyan

19.05.2024

ՀՀ տարածքում հնարավոր է արդյո՞ք ընդունել մեկ նախագիծ-որոշում և անսպասելի փոփոխության չենթարկել, իսկ հնարավո՞ր է որոշում փոփոխելիս մարդկանց նախորոք տեղյակ պահել, քան մեկ ամիս առաջը: Պարտադիր կանոն է արդյո՞ք այնպես անել, որ ամեն որոշման փոփոխությունից հետո ՀՀ քաղաքացիների մի մասին թողնել ջարդված տաշտակի առջև: Որպես ՀՀ քաղաքացի առաջարկս կայանում է հետևյալում. 1) Սույն փոփոխությունը սահմանափակումների մասով չեղարկել, քանի որ մի շարք քաղաքացիներ արդեն իսկ սկսել են գործընթացը ՀՀ սահմանամերձ գոտիները զարգացնելու ուղղությամբ և սահմանափակման պատճառով մնալու եմ անավարտ, 2) Սահմանամերձ գոտիները գտնվում են շատ անմխիթար վիճակում և պետք է մտածել առավել գայթակղիչ նախագծեր այն բնակեցնելու համար առանց սահմանափակումների, քանի որ պետք են թե երիտասարդ և թե հասուն մարդիկ, քանի որ առանց մեկը մյուսի լրացման չի կարող զարգանալ տվյալ տարածքը: Պետք են տարբեր տեսակի մասնագետներ սկսած բանվորական ուժից մինչև գիտական ոլորտի աշխատակիցներ, 3) Փոփոխություն կատարելիս մարդկանց զգուշացնել առնվազն մեկ տարի առաջ։

Եվա Մանդալյան

19.05.2024

Շատ մարդիկ ուզում են սահմանամերձ տարածքներում իրականացվող բարեփոխումներին մասնակից լինել, բայց կառավարության շատ արագ որոշումների փոփոխման պատճառով այդ նպատակը չի ստացվում իրագործել, քանի որ սույն որոշմամբ սահմանափակումներ են դրվում և նշված մարդկանց հնարավորություն չի տրվում սահմանամերձ տարածքներում որևէ լավ նպատակ իրագործել։ Առաջարկում եմ սահմանափակումների մասով չեղարկել որոշումը կամ հետաձգել մինչև 2026 թ.։

See more