Add to favourites
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
19 - Agree
-
6 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմինե Ադամյան 04.05.2024 20:53:32 | Հարգելի պատասխանատուներ, նախ օրենքով որոշակի առավելություն տվեք ատեստավորված և տարակարգ ունեցող ուսուցչին գոնե դասաբաշխման ժամանակ, թե չէ ատեստավորվելը և տարակարգ ստանալը այնքան էլ գրավիչ չի այն դեպքում , երբ տարակարգ չունեցող , չատեստավորված մասնագետը պարապում է 28 ժամ, ատեստավորված, տարակարգ ունեցող մասնագետը 7 կամ 9 ժամ, և անգամ չի կարողանում սոց. փաթեթից օգտվել; Ստացվում է ավելի լավ է տնօրենի հետ լավ հարաբերություններ պահպանել, նրանից կախված լինել, քան ատեստավորվել և տարակարգ ստանալ: | Տնօրենի կամայական մոտեցումների մասով կան համապատասխան կարգավորումներ: Ձեր բարձրացրած հարցը հաստատության ներքին կարգավորման տիրույթում է: | |
2 | Հերմինե Գրիգորյան 04.05.2024 23:07:12 | Ի տարբերություն գործող կարգի այս նախագծում մի շարք դրույթներ հստակեցված են և պահանջվող փաստաթղթային փաթեթը ավելի թեթևացված: նախագծի 22-րդ կետի 9-րդ ենթակետի երկրորդ մասը (Ուսումնական գործընթացի ներառականությունն ու մասնակցայնությունն ապահովող առնվազն մեկ դասի 10 րոպեանոց տեսագրություն), կարող է առաջացնել որոշակի դժվարություններ տարակարգի համար դիմող ուսուցչի համար: Դասապրոցեսի ընթացքում կրթական տարբեր կորողություններ ունեցող աշակերտների ներգրավումն ու մասնակցությունը ամենօրյա գործընթաց է, սակայն, երբ դասարանում առկա է ինտելեկտուալ խանգարմամբ պայմանավորված ԿԱՊԿՈՒ սովորող, որը մեղմ ասած խուսափում է տեսանկարահանման գործընթացից, ապա նախագծի այս ենթակետի պահանջը ուսուցչի համար դառնում է «գլխացավանք»: | Ցավալին այն է, որ ուսուցիչն այդպիսի երեխային կարող է «գլխացավանք» անվանել: Հենց այդպիսի դասարանում աշխատելիս պետք է դրսևորվի ուսուցչի արհեստավարժությունը, իսկ տեսագրությունը պետք է արհեստական բնույթ չկրի: | |
3 | Հերմինե Գրիգորյան 06.05.2024 15:06:32 | <<Գլխացավանք>>-ը վերաբերվում է ոչ թե ԿԱՊԿՈւ աշակերտին, այլ ԿԱՊԿՈւ աշակերտի մասնակցությամբ տեսանկարահանման գործընթացին։ Նման աշակերտներըի հետ մենք աշխատում ենք ամեն օր։ Իսկ առաջարկությանը պատասխանելուց առաջ լավ կլինի ուշադիր կարդալ։ | Տեսանկարահանման գործընթացը ԿԱՊԿՈւ աշակերտի մասնակցությամբ նույնպես խոսում է ուսուցչի արհեստավարժության մասին: | |
4 | Նվարդ Առաքելյան 05.05.2024 21:12:50 | Ողջունելի են նախատեսվող փոփոխությունները, սակայն կխնդրեմ ուշադրություն դարձնել 23-րդ կետի 4-րդ ենթակետին և շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն՝ մասնագիտական համայնքների, ուսուցիչների՝ մասնագիտական հիմունքներով ձևավորված կազմակերպությունների, արհմիությունների աշխատանքներին մասնակցության մասին տեղեկատվություն, այդ կազմակերպություններից, պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված շնորհակալագրեր, պատվոգրեր, «Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման խրախուսման» շրջանակում «Լավագույն ուսուցիչ» կամ մնացյալ անվանակարգերից որևէ մեկին արժանացած լինելը, այլ պարգևներ («Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենք)։ Հ. գ. Չնայած որպես «Լավագույն ուսուցիչ» (խմբակավար, տնօրեն կամ տնօրենի տեղակալ) դեռևս ոչ ոք չի պարգևատրվել, և պարգևատրումը նախատեսվում է «Տարվա լավագույն» մրցանակաբաշխության շրջանակներում, սակայն վստահ եմ՝ նախորդ 4 ամիսների ընթացքում լավագույնը ճանաչվածներից շատերը պատրաստվում են տարակարգի համար դիմել, և այս կետի ներառումը կլինի մեծագույն մոտիվացիա նաև մնացյալ ուսուցիչների համար։ | Ընդունվել է ի գիտություն: | |
5 | Անի Մանուկյան 06.05.2024 19:37:56 | Ողջունելի են նախատեսվող փոփոխությունները,սակայն կխնդրեմ ուշադրություն դարձնել նախագծի 22-րդ կետի 9-րդ ենթակետի երկրորդ մասը (Ուսումնական գործընթացի ներառականությունն ու մասնակցայնությունն ապահովող առնվազն մեկ դասի 10 րոպեանոց տեսագրություն),կան դասարաններ,որտեղ չկան ԿԱՊԿՈւ աշակերտներ և ուսուցիչը չի դասավանդում այնպիսի դասարաններում,որտեղ կան ԿԱՊԿՈւ աշակերներ։Այդ դեպքում ստացվում է,որ տարակարգի դիմելիս ուսուցիչը չի կարող ներկայացնել ԱՈՒՊ և ներառականությունն ապահովող 10 րոպեանոց տեսաձայնագրություն։ | Շնորհակալություն: ԱՈՒՊ լրացնելու հմտությունը փաստող հիմքը կարևոր է՝ հաշվի առնելով, որ ցանկացած ժամկետում հնարավոր է տվյալ ուսուցչի դասավանդած դասարանում ընդգրկվի այնպիսի սովորղ, որի ուսուցումը կազմակերպելու համար լրացվի ԱՈՒՊ: | |
6 | Գոհար Հարությունյան 07.05.2024 19:35:48 | Ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրումը կնպաստի ուսուցչի մասնագիտական աճին, կզարգացնի ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, ուսուցչի աշխատանքային առաջխաղացման հեռանկարը կհստակեցվի՝ այն դարձնելով չափելի և տեսանելի։ Առաջարկում եմ «տարակարգի համար դիմելու նախորդ ամսվա ընթացքում կազմած բոլոր դասերի պլանները՝ իր դասավանդած բոլոր դասարանների համար» պահանջը փոխարինել «նախորդ ամսվա 2 շաբաթվա ընթացքում կազմած բոլոր դասերի պլանները՝ իր դասավանդած բոլոր դասարանների համար» ձևակերպումով։ ՈՒսուցիչն իր տարատեսակ գործառույթները ի ցույց կդնի պահանջվող մյուս փաթեթներում։ | Կետը խմբագրվել է: | |
7 | Լիլիթ Բալասանյան 07.05.2024 20:14:36 | Ճիշտ կլինի աշխատավարձի հաշվարկը ոչ թե դրույքի վրա հաշվվի, այլ պարապած ժամերի և կամավորի հավելավճարը ներառված։ Այդպես ստացվում է, որ 10 ժամ պարապող և 25 ժամ պարապող ուսուցիչներ տարակարգի վճարը նույնն է, որը այդքան էլ արդար չէ։ Մյուս կողմից կամավորի 60% արդյունք ցուցաբերած , և 80% արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար տարակարգի հավելավճարի տարբերությունը գրեթե չի լինում։ | Այս իրավական ակտի կարգավորման առարկա չէ: | |
8 | Լիլիթ Բալասանյան 14.05.2024 09:27:24 | Առաջարկում եմ փոխել վարձատրության կարգը։ Շատ լավ է, որ համատեղությամբ աշխատող ուսուցիչները երկու աշխատատեղից կստանան հավելավճարը, բայց , եթե վարձատրությունը լինի դրույքով համատեղությամբ աշխատող ուսուցիչը երկու աշխատատեղերում միասին հնարավոր է ունենա 20 ժամ, վարձատրվի կրկնակի ավել, քան այն ուսուցիչը, որը աշխատում է մեկ դպրոցում, և ունի 30 ժամ։ Առաջարկում եմ վարձատրությունը լինի ժամերի վրա, կամավորի հավելավճարը ներառված։ | Այս իրավական ակտի կարգավորման առարկա չէ: | |
9 | Նելի Ղարիբյան 08.05.2024 16:52:37 | Նախատեսվող փոփոխությամբ կարգի 22 կետի 2-րդ մասում սահմանափակվել է ուսուցչի կողմից դասի պլանների քանակը, ինչը մասնակի է թեթևացնում տարակարգ ստանալու համար նախատեսված թղթավարությունը։Ըստ էության ՝ յուրաքանչյուր դասավանդվող դասարանում մեկական դասի պլանի ներկայացումը արդեն բավական է անհրաժեշտ տեղեկատվությունն ամփոփելու համար։Ուստի առաջարկում ենք պահանջվող դասի պլանների քանակ սահմանել ուսուցչի կողմից դասավանդած բոլոր դասարանների համար մեկական դասի պլանը։ | Մեկ դասի պլանով հնարավոր չէ պատկերացում կազմել, և պետական բյուջեից միջոցներ տրամադրել: | |
10 | Նելի Ղարիբյան 08.05.2024 16:52:37 | Նույն կետի 3-րդ ենթակետում <<Տարակարգի համար դիմելու նախորդ վեց ամսվա ընթացքում իր մոտ կատարված դասալսումների բոլոր արձանագրությունները>> բավականաչափ ծավալուն կարող են լինել, ուստի առաջարկում ենք նույնպես սահմանափակող թիվ կիրառել։ | Շնորհակալություն, Ձեր առաջարկը կդիտարկվի: | |
11 | Նելի Ղարիբյան 08.05.2024 16:52:37 | Նախագծով սահմանվում է առաջին և երկրորդ տարակարգ ստանալու համար 6 դասի առնվազն 10րոպե տևողությամբ տեսագրություն։Նախապես կարգում տրվում էր հնարավորություն դասերի տեսագրությունները սահմանափակել՝ / կետ 22, ենթակետ 3/ << ներկայացված կետերով պահանջվող դասի տեսագրությունները կարող են լինել նույնը, եթե դրանցում արտացոլված են մասնագիտական չափանիշների ցանկում ներառված համապատասխան բոլոր բաղադրիչները կամ տարբեր, եթե այդ բաղադրիչներն ամբողջությամբ ներկայացված չեն այդ տեսագրություններում>>։Առաջարկում ենք վերոնշյալ կետը թողնել անփոփոխ՝ այսպիսով սահմանափակելով /հնարավորության դեպքում/ դասերի տեսագրությունների քանակը։ | Փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է կարգի գործարկման ընթացքում: | |
12 | Նելի Ղարիբյան 08.05.2024 16:52:37 | 22 կետի 8-րդ ենթակետում խնդրում ենք հստակ սահմանել ՝ ուսուցչի դասավանդած դասարաններում գնահատման համապատասխանության մասին հաստատության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքները ինչ ձևաչափով է անհրաժեշտ ներկայացնել։ | Որևէ ձևաչափ սահմանված չէ, շարադրանքով: | |
13 | Նելի Ղարիբյան 08.05.2024 16:52:37 | Առարկություն ենք հայտնում կետ 23-ի 3-րդ ենթակետի վերաբերյալ՝ ՀՀ ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված «Մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում» դասընթացի վկայականի պահանջ։Նման քանակի և բովանդակության դասընթացների վկայականների պահանջն արդեն անարդյունավետ է թվում։ | Կարգը մշակելիս հաշվի են առնվել միջազգային չափանիշները: | |
14 | Հրանուշ Ղևոնդյան 09.05.2024 08:29:15 | Դրական փոփոխություն էր հատկապես այն, որ դասապլանների քանակը իջեցվել է։ Հստակություն չկար հավելավճարի առումով։ Աշխատանքի ծավալը էլի բավականին շատ է։ Կարելի է նվազեցնել նաև տեսագրությունների քանակը, կամ ընդունել, որ մի տեսագրությունը կարող է վերաբերել մի քանի կետերի։ Շնորհակալություն | Հաշվի են առնվել միջազգային չափանիշներ՝ քանակի հետ կապված: | |
15 | Հրանուշ Ղևոնդյան 11.05.2024 16:02:35 | 36-րդ կետում պահպանել <<ուսուցչի աշխատավարձի>> բառերը, որովհետև կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչն այդ աշխատավարձը վաստակում է։ | Աշխատավարձը ներառում է դասղեկության, մեթոդմիավորման նախագահության և այլ լրավճարներ, իսկ տարակարգը շնորհվում է մասնագիտական գործունեության, մասնավորապես դասավանդման հմտությունների համար: | |
16 | Հրանուշ Ղևոնդյան 11.05.2024 16:03:37 | 36-րդ կետում պահպանել <<ուսուցչի աշխատավարձի>> բառերը, որովհետև կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչն այդ աշխատավարձը վաստակում է։ | Աշխատավարձը ներառում է դասղեկության, մեթոդմիավորման նախագահության և այլ լրավճարներ, իսկ տարակարգը շնորհվում է մասնագիտական գործունեության, մասնավորապես դասավանդման հմտությունների համար: | |
17 | Հայկուշ Եղիազարյան 11.05.2024 22:54:23 | Ողջունելի են նախատեսվող փոփոխությունները։ Հատկապես համամիտ եմ 38 կետի հետ՝ տարակարգ ստացած ուսուցչին հավելավճար տրամադրել նաև համատեղությամբ հանրակրթական ծրագիր իրականացնող այլ հաստատությունում դասավանդելու դեպքում։ Առաջարկում եմ մասնագիտական զարգացման ուղղությամբ վերապատրաստումների վկայականների քանակը նվազեցնել կամ ավելացնել մանկավարժական համաժողովների քանակը։ | Շնորհակալություն: Կարգը մշակելիս հաշվի են առնվել միջազգային չափանիշներ: | |
18 | Անի Բարեղամյան 12.05.2024 23:32:20 | Մենք գիտենք, որ կան առարկաներ որոնցից թեմատիկ գրավոր աշխատանքներ չեն տրվում։ Ուստի Առաջարկում եմ փոխլրացնել այդ կետը, եթե այդ առարկայից թեմատիկ գրավոր աշխատանքներ չեն տրվում ներկայացնել գործնական աշխատանքների մեկական նմուշ։ | Գործնական աշխատանքը միայն հնարավոր կլինի ներկայացնել տեսաձայնագրության միջոցով, ինչն այս պահին նպատակահարմար չէ: | |
19 | Անի Բարեղամյան 12.05.2024 23:45:35 | Առջարկում եմ վերանայել տեսգրություննեի թվաքանակը, քանի որ մեկ դասի ընթացքում ուսուցիչը կարող է ցույց տալ և ռեսուրսեների կառավարումը՝ ժամանակի, մարդկային, ուսումնադիդակտիկ (կարծում եմ 22․3 կետը հենց դրա մասին է պահանջում), և՛ ՏՀՏ-ի կիրառումը, և 21-րդ դարի հմտությունները։ | Հաշվի են առնվել միջազգային չափանիշներ: | |
20 | Անի Բարեղամյան 12.05.2024 23:50:09 | Առաջարկում եմ հստակ սահմանել սովորողների և ծնողների կողմից ուսուցչի անանուն գնահատման հարցաթերթիկների քանակը։ | Ձեր ներկայացրած առաջարկը կդիտարկվի: | |
21 | Արմինե Սահակյան 18.05.2024 16:55:19 | Ողջունելի են կատարվող փոփոխությունները։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել 22 կետի 8-րդ ենթակետի հստակեցման վրա։ Մասնավորապես, հստակեցնել իրականացված մշտադիտարկումների ներկայացման ձևը՝ տեղեկանք տնօրենի/ փոխտնօրենի կողմից, կամ ուսուցչի մոտ կատարած առարկայի դրվածքի ուսումնասիրման հաշվետվություն , կամ մեթոդմիավորման նիստի արձանագրություն և այլն։ ։ Առաջարկում եմ նաև սահմանել ժամանակահատվածը՝ դիմելու օրվանից 3․ 6 և ավելի ամիս առաջ։ | Շնորհակալություն, Ձեր առաջարկը կդիտարկվի: |