Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

  • Discussed

    03.05.2024 - 18.05.2024

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2425

Print

Suggestions

Արմինե Սահակյան

18.05.2024

Ողջունելի են կատարվող փոփոխությունները։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել 22 կետի 8-րդ ենթակետի հստակեցման վրա։ Մասնավորապես, հստակեցնել իրականացված մշտադիտարկումների ներկայացման ձևը՝ տեղեկանք տնօրենի/ փոխտնօրենի կողմից, կամ ուսուցչի մոտ կատարած առարկայի դրվածքի ուսումնասիրման հաշվետվություն , կամ մեթոդմիավորման նիստի արձանագրություն և այլն։ ։ Առաջարկում եմ նաև սահմանել ժամանակահատվածը՝ դիմելու օրվանից 3․ 6 և ավելի ամիս առաջ։

Լիլիթ Բալասանյան

14.05.2024

Առաջարկում եմ փոխել վարձատրության կարգը։ Շատ լավ է, որ համատեղությամբ աշխատող ուսուցիչները երկու աշխատատեղից կստանան հավելավճարը, բայց , եթե վարձատրությունը լինի դրույքով համատեղությամբ աշխատող ուսուցիչը երկու աշխատատեղերում միասին հնարավոր է ունենա 20 ժամ, վարձատրվի կրկնակի ավել, քան այն ուսուցիչը, որը աշխատում է մեկ դպրոցում, և ունի 30 ժամ։ Առաջարկում եմ վարձատրությունը լինի ժամերի վրա, կամավորի հավելավճարը ներառված։

Անի Բարեղամյան

12.05.2024

Առաջարկում եմ հստակ սահմանել սովորողների և ծնողների կողմից ուսուցչի անանուն գնահատման հարցաթերթիկների քանակը։

See more