ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՋՐԱՌ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
4 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության կառավարության
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» «_________» 2024 թվականի N____Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ
ՄԵՂՄԱՑՄԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՋՐԱՌ
ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի
Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի «Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ջրավազանային
կառավարման տարածքներում՝ 2023 թվականի սակավաջրության ազդեցությունը մեղմելու համար հրատապ աշխատանքները
հաստատելու մասին» N1072-Ա որոշման 4-րդ կետը, ինչպես նաև հաջորդ տարիներին Սևանա լճից լրացուցիչ ջրառ
չիրականացնելու նպատակով ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում սակավաջրության կանխարգելման ու հետևանքների մեղմացման
երկարաժամկետ միջոցառումների և հաջորդ տարիներին Սևանա լճից լրացուցիչ ջրառ չիրականացնելու ծրագիրը՝ համաձայն
հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ շահագրգիռ կողմերի հետ
քննարկել և ներկայացնել առաջարկություն Որոտան-Արփա ջրատար թունելով Սևանա լիճ ջրի տեղափոխման հնարավորության
և դրա համար անհրաժեշտ նախապայմանների վերաբերյալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Discussed
03.05.2024 - 19.05.2024
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 1275
Print