17.05.2024
ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ««ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի՝ 1. Հոդված 2-ի (օրենքի 24-րդ հոդվածի) 1-ին մասի 12-րդ կետում նոր խմբագրությամբ շարադրանքի առաջին նախադասության մեջ՝ այն է, «12) մշակում և հաստատում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման, դրա արդյունքում մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի կատարման նկատմամբ մոնիտորինգի մեթոդաբանությունները․․» բաց է թողնված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ ԿԿՀ կամ Հանձնաժողով) կոռուպցիոն ռիսկերի գնահատման և դրանց հիման վրա հակակոռուպցիոն՝ ներառյալ բարեվարքության ծրագրերի մեթոդաբանության մշակման լիազորությունը։ Առաջարկություն • Հոդված 2-ի (օրենքի 24-րդ հոդվածի) 1-ին մասի 12-րդ կետում նոր խմբագրությամբ շարադրանքի առաջին նախադասության «ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի» բառերից հետո ավելացնել «մշակման ու» բառը, և հանել «նկատմամբ» բառը։