Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակով սահմանված են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները։ Նշված ապրանքներից են, մասնավորապես՝ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 (նիկոտին պարունակող հեղուկ քարթրիջներ, այդ թվում` միանգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներ հեղուկով՝ առանց վերալիցքավորման հնարավորության) և 2404 19 000 (նիկոտին չպարունակող, այդ թվում` ծխախոտի փոխարինիչներ պարունակող հեղուկ քարթրիջներ, այդ թվում` միանգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներ հեղուկով՝ առանց վերալիցքավորման հնարավորության) ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքները։ Խնդիրն այն է, որ նույնանման արտադրատեսակներ հանդիսացող և մարդու առողջության համար վնասակար՝ ԱՏԳ ԱԱ 8543 40 000 0 (էլեկտրոնային սիգարետներ և նույնանման անհատական գոլորշիարար սարքվածքներ) ծածկագրին դասվող ապրանքները ներառված չեն դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում, ինչն անհավասար պայմաններ է ստեղծում նշված արտադրատեսակների շուկայում։

  • Discussed

    30.04.2024 - 15.05.2024

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1558

Print