Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում ԱՏԳ ԱԱ 3403 99 000 0 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.

«8543 40 000 0

էլեկտրոնային սիգարետներ և նույնանման անհատական գոլորշիարար սարքվածքներ

ծխելու էլեկտրոնային սարքվածք»:

 

Հոդված 2.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող երրորդ ամսվա 1-ից:
  2. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված՝ ԱՏԳ ԱԱ 8543 40 000 0 ծածկագրին դասվող էլեկտրոնային սարքվածքի իրացումը թույլատրվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա վերջին օրը ներառյալ:
  3. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա վերջին օրը ներառյալ ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված՝ ԱՏԳ ԱԱ 8543 40 000 0 ծածկագրերին դասվող էլեկտրոնային սարքվածքի՝ առանց դրոշմապիտակի իրացումը թույլատրվում է մինչև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը ներառող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա վերջին օրը ներառյալ:
  • Discussed

    30.04.2024 - 15.05.2024

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1557

Print