Add to favourites

The draft has been accepted

ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  • Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 91.1-ին հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի N 1099-Ա որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետը։

Հայաստանը, որպես չորային կլիմայական պայմաններով լեռնային երկիր, իր ամբողջ տարածքով և խոցելի էկոհամակարգերով համարվում է կլիմայի փոփոխության նկատմամբ առավել զգայուն երկիր։ Կլիմայական առանձնահատկություններով պայմանավորված Հանրապետության տարածքում բնակավայրերին և ենթակառուցվածքներին սպառնում են այնպիսի վտանգավոր բնական երևույթներ, ինչպիսիք են հեղեղումները, գետերի վարարումները, սելավները, սողանքները, քարաթափումները և ձնահյուսերը, որոնք կարող են նաև բացասական ազդեցություն ունենալ բնական էկոհամակարգերի, մարդկանց գործունեության և առողջության վրա։

Վտանգավոր բնական երևույթների, այդ թվում՝ հեղեղների ռիսկերի նվազեցման և կանխարգելման համար իրականացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են տարերային վտանգավոր երևույթների բացահայտմանը, գնահատմանը, քարտեզագրմանը և կանխմանը, ինչպես նաև դրանց դիմակայելու կարողությունների զարգացմանը։

Հեղեղումների առաջացման պատճառ են հանդիսանում հիմնականում առատ տեղումները, ձնհալքը, գետերի վարարումները, ինչպես նաև հիդրոտեխնիկական կառույցների վթարները: Հեղեղումների պատճառներն ու հետևանքները երկրի տարբեր շրջաններում, նույնիսկ գետավազանի տարբեր հատվածներում տարբեր են, հեղեղումների ռիսկի կառավարման պլաններով պետք է հաշվի առնվեն այդ ռիսկերին ենթակա գոտիների առանձնահատկությունները և այդ գոտիների կարիքների ու գերակայությունների համաձայն նախատեսվեն հատուկ լուծումներ, միջոցառումներ։ Այս գործընթացում առավել կարևոր են հեղեղումների վտանգի քարտեզները և հեղեղումների ռիսկի քար­տեզները, ինչպես նաև այդ քարտեզներից բխող եզ­րա­հան­գում­ները, որոնք հանդիսանում են հեղեղումների ռիսկի կառավարման պլանների հիմնական բաղադրիչները։

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2007թ. հոկտեմբերի 23-ի 2007/60/ԵՀ հեղեղումների ռիսկերի գնահատման և կառավարման մասին դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկման նպատակով  Նախագծով  սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը։

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունմամբ պատշաճ կապահովվի  Ջրային օրենսգրքի կիրարկումը, ինչպես նաև կնպաստի Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 23-ի 2007/60/ԵՀ հեղեղումների ռիսկերի գնահատման և կառավարման մասին դիրեկտիվի դրույթների մոտարկմանը և ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի 100-րդ կետով նախատեսված միջոցառումների պատշաճ իրականացմանը։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավա­րություններ

Կառավարության որոշման նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։

  • Discussed

    26.04.2024 - 11.05.2024

  • Type

    Decision

  • Area

    Healthcare, Agriculture, Nature protection, Territorial administration and development, Emergency situations, Cadastre, Water economy

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2026

Print