ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 91.1-ին հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի N 1099-Ա որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետը։
Հայաստանը, որպես չորային կլիմայական պայմաններով լեռնային երկիր, իր ամբողջ տարածքով և խոցելի էկոհամակարգերով համարվում է կլիմայի փոփոխության նկատմամբ առավել զգայուն երկիր։ Կլիմայական առանձնահատկություններով պայմանավորված Հանրապետության տարածքում բնակավայրերին և ենթակառուցվածքներին սպառնում են այնպիսի վտանգավոր բնական երևույթներ, ինչպիսիք են հեղեղումները, գետերի վարարումները, սելավները, սողանքները, քարաթափումները և ձնահյուսերը, որոնք կարող են նաև բացասական ազդեցություն ունենալ բնական էկոհամակարգերի, մարդկանց գործունեության և առողջության վրա։
Վտանգավոր բնական երևույթների, այդ թվում՝ հեղեղների ռիսկերի նվազեցման և կանխարգելման համար իրականացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են տարերային վտանգավոր երևույթների բացահայտմանը, գնահատմանը, քարտեզագրմանը և կանխմանը, ինչպես նաև դրանց դիմակայելու կարողությունների զարգացմանը։
Հեղեղումների առաջացման պատճառ են հանդիսանում հիմնականում առատ տեղումները, ձնհալքը, գետերի վարարումները, ինչպես նաև հիդրոտեխնիկական կառույցների վթարները: Հեղեղումների պատճառներն ու հետևանքները երկրի տարբեր շրջաններում, նույնիսկ գետավազանի տարբեր հատվածներում տարբեր են, հեղեղումների ռիսկի կառավարման պլաններով պետք է հաշվի առնվեն այդ ռիսկերին ենթակա գոտիների առանձնահատկությունները և այդ գոտիների կարիքների ու գերակայությունների համաձայն նախատեսվեն հատուկ լուծումներ, միջոցառումներ։ Այս գործընթացում առավել կարևոր են հեղեղումների վտանգի քարտեզները և հեղեղումների ռիսկի քարտեզները, ինչպես նաև այդ քարտեզներից բխող եզրահանգումները, որոնք հանդիսանում են հեղեղումների ռիսկի կառավարման պլանների հիմնական բաղադրիչները։
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2007թ. հոկտեմբերի 23-ի 2007/60/ԵՀ հեղեղումների ռիսկերի գնահատման և կառավարման մասին դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկման նպատակով Նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում հեղեղումների վտանգների և հեղեղումների առաջացման ռիսկերի քարտեզներին ներկայացվող պահանջները և բովանդակությունը։
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ պատշաճ կապահովվի Ջրային օրենսգրքի կիրարկումը, ինչպես նաև կնպաստի Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 23-ի 2007/60/ԵՀ հեղեղումների ռիսկերի գնահատման և կառավարման մասին դիրեկտիվի դրույթների մոտարկմանը և ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի 100-րդ կետով նախատեսված միջոցառումների պատշաճ իրականացմանը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Կառավարության որոշման նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։
-
Քննարկվել է
26.04.2024 - 11.05.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Տարածքային կառավարման և զարգացման, Արտակարգ իրավիճակներ, Կադաստր, Ջրային տնտեսություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 1791
Տպել