Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Լիանա Բաբաջանյան 10.02.2018 16:21:32 Նախագծում կարգավորված չէ այն դեպքը, երբ պարտատերերի ներկայացման 3-ամսյա ժամկետը լրանալուց հետո իրավաբանական անձը պարզեցված կարգով լուծարվում է, համապատասխան գրանցումը իրականացվում է գրանցամատյանում, սակայն, այնուամենայնիվ հայտնվում է մի պարտատեր, որի պահանջ ներկայացնելու ժամկետի (3 ամիս) բացթողումը դատարանը ճանաչել է հարգելի: Չի ընդունվել Նախագծով սահմանվում է, որ իրավաբանական անձը կարող է սույն հոդվածով սահմանված պարզեցված կարգով լուծարվել, եթե՝ 5 տարի և ավելի անընդմեջ չի իրականացրել գործունեություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնին ներկայացված անորոշ ժամկետով գործունեության դադարեցման մասին հայտարարության հիման վրա: Եվ միայն այս պայմանի դեպքում է սահմանվում իրավաբանական անձանց պարտատերերի կողմից իրավաբանական անձի նկատմամբ պահանջի առկայության մասին տեղեկացման 3-ամսյա ժամկետը։
2 Hovhannes Mandakuni 16.02.2018 16:12:13 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ Հոդված 2 նոր 1.1. մասում ավելացնել` «3) Տեղեկանք չկատարված պարտավորությունների բացակայության մասին:» Չի ընդունվել Համաձայն գործող օրենսդրության, հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո, իսկ նախագծում սահմանվում է, որ իրավաբանական անձը կարող է պարզեցված կարգով լուծարվել, միայն եթե 5 և ավելի տարի անընդմեջ չի իրականացրել գործունեություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնին ներկայացված անորոշ ժամկետով գործունեության դադարեցման մասին հայտարարության հիման վրա։