Add to favourites
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ ու 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
8 - Agree
-
113 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Hayk Mkrtchyan 22.04.2024 13:42:17 | Շատ հետաքրքիր է, որքան է կազմում մարտական խնդիրների գործառույթներ չունեցող պաշտոնների քանակը, որի հաշվին դեպի մարտական խնդիրների գործառույթներով պաշտոնների տեղափոխմաբ ԶՈՒ-ն կկարգավորի խնդիրները։ Եվ ինչ է սպասվում այն ստորաբաժանումներին, որոնց մարտական խնդիրների գործառույթներ չունեցող պաշտոնները այս նախագծի շնորհիվ թափուր են դառնալու, քանի որ 60% հավելավճարը անարդարացի քիչ է, իսկ ՀՀ օրենսդրության համաձայն հավասարազոր պաշտոնների համար (նույն խումբ) սահմանվում է հավասար վարձատրություն։ Հատկանշական է, որ մարտական խնդիրների գործառույթներով պաշտոնները զբաղեցնող զինծառայողները ստանում են առանձնահատուկ պայմաններում ծառայության հավելումներ։ | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
2 | Սերյոժա Ավետիսյան 22.04.2024 14:41:40 | Արդյոք տվյալ պարագայում նեղ մասնագիտական որակավորումներ ունեցող զինծառայողների արտահոսք չի լինի դեպի մասնավոր հատված և ստացվող աշխատավարձը արդյոք կլինի մրցակցային և տվյալ որոշումը չի հանգեցնի ոչ թե ոչ մարտական ստորաբաժանումների անձնակազմի տեղափոխման մարտական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումներ այլ տվյալ մասնագիտությամբ քաղաքացիական հատվածի տեղափոխման, և չի հանգեցնի տվյալ պարագայում մասնագիտական ցածր որակավորմամբ քաղաքացիների հոսքը դեպի ՊՆ և առավել պատասխանատու պաշտոնների զբաղեցման։ | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
3 | Վազգեն Կարապետյան 22.04.2024 16:11:41 | Մարտական խնդիրների գործառույթներով պաշտոններ զբաղեցնող զինծառայողներին չորս տարբեր անհատական որակական ցուցանիշների (մասնագիտական գիտելիքներ, կրակային, շարային, ֆիզիկական պատրաստություն) գնահատման արդյունքներով սահմանվում է հավելավճար։ Եթե զինծառայողը հավասարապես պետք է տիրապետի բոլոր չորսին, կարելի է եզրակացնել` յուրաքանչյուր առարկային պայմանականորեն բաժին է ընկնում հավելավճարի 25%-ը։ Համեմատության համար նշեմ, որ առաջարկվող նախագծով մարտական խնդիրների կատարման գործառույթներով պաշտոններ չզբաղեցնող զինծառայողներին նույն գնահատման կարգով երեք բաղադրիչի գնահատման արդյունքում նախատեսվում է սահմանել ընդամենը 60%` 75%-ի փոխարեն։ Կարծում եմ` գնահատման միևնույն մոտեցման դեպքում հավելավճարի չափը անարդարացի է սահմանված։ Ինչ-որ կերպ հաշվի առնվելու է՞ այն փաստը, որ մարտական խնդիրների իրականացման կամ պլանավորման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող անձնակազմին, ի տարբերություն նման գործառույթ ունեցողների, 2023թ. փետրվարից մինչ օրս փաստացի հնարավորություն չի ընձեռնվել պաշտոնի նշանակմանը զուգահեռ մասնակցել պարտադիր ատեստավորման և ստանալ ատեստավորման հավելավճարի վերահաշվարկ հենց նշանակման օրվանից։ Կարծում եմ, սա նույնպես կարևոր դիտարկում է` իրավունքների հավասարության տեսանկյունից։ | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
4 | Սպարտակ Ավանեսյան 22.04.2024 23:07:50 | Հնարավորություն տալ, որ զինծառայողները կարողանան 4 քննություններով անցնել և վարձատրվել 100%, ոչ թե մեկ քննության համար կրճատվի 40%: | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
5 | Սպարտակ Ավանեսյան 22.04.2024 23:07:50 | Սահմանաչափը 3 քննության դեպքում սահմանել 80%, այն զինծառայողները, որոնց լրավճարը բարձր է, համեմատաբար գոնե քիչ նվազեցնել: | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
6 | Շիրակ Ղուկասյան 23.04.2024 02:07:18 | Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողները հիմնականում այն մասնագետներն են, որոնք իրենց մասնագիտությամբ և փորձով այլ գերատեսչություններում կամ քաղաքացիական կյանքում (այդ թվում նաև մասնավոր հատվածում) ևս պահանջված են' առավել բարձր աշխատավարձով ու անհամեմատ ազատ գրաֆիկով։ Շատ կադրերի համար (մեծամասամբ երիտասարդ), որոնց ներկայիս դրամական ապահովության, սոց. փաթեթի, արձակման նպաստի, զինթոշակի չափերն ու դրանց տարեկան աճի հիասթափեցնող դինամիկան, ինչպես նաև տարեկան գնաճը, օրեցօր պահանջների խստացումը (այդ թվում նաև շարային և կրակային պատրատության քննություններ) այլևս հուսադրող, նպատակահարմար ու հեռանկարային չեն։ Ուստի այս որոշման նախագծի ընդունմամբ կունենանք այն կադրային կատեգորիայի արտահոսքը, առանց որի ևս մեկ քայլ հետ կկատարենք դեպի պրոֆեսիոնալ բանակ ու երևի թե կկարողանանք կատարել մարտական խնդիրներ։ Շնորհավորում եմ... Մեծ է նաև այն հավանականությունը, որ մարտական խնդիր չունեցող ստորաբաժանումների ֆիզիկապես պատրաստված զինծառայողները կցանկանան տեղափոխվել մարտական խնդիր իրականացնող ստորաբաժանումներ, որպեսզի հավելումը 60 տոկոսի փոխարեն100 տոկոսի չափով ստանան։ | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
7 | Շիրակ Ղուկասյան 23.04.2024 15:01:38 | Մարտական խնդիրների պլանավորման կամ վերահսկման գործառույթներ իրականացնելիս համապատասխան պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ֆիզիկական և շարային պատրաստության աստիճանները (կամ աստիճանների գնահատումը) մինչև ատեստավորումը և դրանից հետո ինչ ազդեցություն (արդյունք) է ունեցել և ունենալու։ Բացի այդ պլանավորման կամ վերահսկման գործառույթներ իրականացրել և իրականացնում են նաև մարտական խնդիրներ չիրականացնող այլ համապատասխան պաշտոններ զբաղեցնող զինծառայողներ, որոնք դրամական ապահովությունից բացի ոչ մի հավելում (առանձնահատուկ պայման) չեն ստացել կամ ստանում։ Ուստի այս նախագծով տարբերությունը ևս կաճի։ Նույն գործառույթի համար սահմանվում է 40 տոկոսային կետ տարբերությամբ հավելում։ Փաստ է նաև, որ մոտ մեկ տարի է համապատասխան կատեգորիան զրկված է ատեստավորման հավելումից և արժանապատիվ ապրելակերպից, ինչը ևս տարբերակված մոտեցում է։ | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
8 | Շիրակ Ղուկասյան 26.04.2024 15:40:16 | ՀՀ ԶՈՒ ատեստավորման գաղափարի համաձայն զինծառայողների ֆիզիկական պատրաստության աստիճանը մարտական խնդիրների իրականացման ժամանակ ծանրակշիռ (սահմանված հավելման 40%-ի չափով), իսկ շարային, կրակային, մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների պատրաստության աստիճանները միասին (սահմանված հավելման 60%-ի չափով, ըստ տրամաբանության առանձին-առանձին' 20%-ի չափով) էական նշանակություն են ունենալու մարտական և ոչ մարտական խնդիրների իրականացման ժամանակ, սակայն փաստը, փորձը (այդ թվում նաև միջազգային) և վերլուծությունները ցույց են տալիս, որ զինված ուժերում վճռորոշ դեր ունեն և ունենալու են առաջադեմ տեխնիկաներն ու տեխնոլոգիաները, որոնց կիրառման, ղեկավարման և հսկման համար անհրաժեշտ են մտավոր բարձր ունակությունների ու հմտությունների տեր զինծառայողներ։ ՈՒստի առաջարկում եմ մարտական խնդիր իրականացնող զինծառայողների ֆիզիկական պատրաստության աստիճանի համար սահմանված հավելումի 40 տոկոս համամասնությունը կիրառել մարտական խնդիր չիրականացնող զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության աստիճանի համար, իսկ մնացած երեք պատրաստությունների աստիճաններից յուրաքանչյուրի համար' 20%, ընդ որում' վերոնշյալ երեք պատրաստությունների տեսակի ու քանակի ընտրությունը զինծառայողի հայեցողությամբ։ Չթերագնահատելով հայրենիքի հանդեպ ունեցած պարտքն ու հայրենասիրությունը, հաշվի առնելով նաև ծառացած մարտահրավերները, հարկ եմ համարում նշել, որ ամբողջ աշխարհում ամենաբարձր վարձատրվում է մտավոր աշխատանքը։ Ինչպես նաև արդարացի չէ, որ ՀՀ զինծառայողը կյանքի 20 և ավել երիտասարդ (լավագույն ու անդառնալի) տարիները նվիրում է պետությանը (ազգին)' չկարողանալով լիարժեք ապահովել իր և ընտանիքի բարեկեցությունը, իսկ ՀՀ շատ քաղաքացիներ աշխատելով այլ ոլորտներում (նույնիսկ 2 տարի չծառայած) շատ առավել ապահովված և բարեկեցիկ կյանք են ապահովում իրենց ընտանիքներին։ Սույն նախագծով խաղաղ ժամանակ ծառայության նույն ժամանակահատվածի համար (կախված մարտական և ոչ մարտական խնդիրների իրականացումից) սահմանվում են 40 տոկոս տարբերությամբ լրավճարներ, հարց է առաջանում, պատերազմի ժամանակ ոչ մարտական խնդիրներ իրականացնողները չեն ընդգրկվելու մարտական խնդիրներում կամ չեն հրամայվելու կատարել մարտական խնդիրներ («Ազգի համար է» կարգախոսով) անտեսելով ֆիզիկական ու շարային պատրաստվածությունը։ Մեկ դիտարկում ևս, 2020թ. 44-օրյա պատերազմից հետո շրջանառված ատեստավորման գաղափարը մինչև օրս քննարկման փուլում է (մարտական խնդիր չիրականացնող զինծառայողների մասով), այն ինչ նշված կատեգորիայի զինծառայողների ծառայության ժամանակահատվածից անցել է ևս 3,5 տարի' նույն դրամական ապահովությամբ, քանի որ, համաձայն օրենսդրության, բազային աշխատավարձի բարձրացման տարբերության չափով մեծամասնության լրավճարները նվազեցվել են։ | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
9 | Տարոն Գրիգորյան 23.04.2024 11:57:57 | Եթե մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների դեպքում նախատեսվում է հաշվարկել հավելավճար 4 ուղղություններով ստուգման արդյունքների հիման վրա ( ֆիզիկական, կրակային, շարային պատրաստության աստիճանի ստուգում և մասնագիտական գիտելիքների ու ծառայողական պարտականությունների թեստավորում) , ապա ի՞նչ տրամաբանությամբ է սահմանվել վերոնշյալ գործառույթներ չունեցող զինծառայողների դեպքում հաշվարկել հավելավճարի 60 տոկոս` 3 ուղղություններով ստուգումների հիման վրա (կրակային, շարային պատրաստություն և մասնագիտական գիտելիքների ու ծառայողական պարտականությունների թեստավորում) ։ Առաջարկում եմ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների դեպքում հաշվարկել հավելավճար` սահմանված չափերի 75% ից ոչ պակաս, կամ ստուգման ձևաչափը կրակային ու շարային պատրաստության համար սահմանել որպես ստուգարք (անցողիկ գնահատական)` որպես գնահատման արդյունք համարելով մասնագիտական գիտելիքների ու ծառայողական պարտականությունների ստուգումից ստացած գնահատականը` հաշվի առնելով նաև, որ վերոնշյալ գործառույթներ չունեցող զինծառայողները շարային ու կրակային պատրաստությանը իրենց ամենօրյա ծառայողական պարտականությունները կատարելիս չեն առնչվում կամ առնչվում են նվազագույն չափով` ի տարբերություն նման գործառույթներ ունեցող զինծառայողների։ | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
10 | Harutyun Vardanyan 23.04.2024 13:11:04 | Հետաքրքիր է, թե ինչպես և ինչ տրամաբանությամբ է որոշվել 60 տոկոս չափը: Նման մոտեցումը ինչ տնտեսման և ինչ խնդիր է լուծելու ԶՈՒ համար, արդյոք մարտական խնդիրների գործառույթներ չունեցող ստորաբաժանումներում չի սկսվելու կադրերի արտահոսք, ինչը անպայմանորեն ազդելու է ստորաբաժանման առջև դրված խնդիրների կատարման վրա: Այս նախագծի ընդունման արդյունքում թափուր են մնալու շատ հաստիքներ, քանի որ մարտական խնդիրների գործառույթներ չունեցող զինծառայողները հիմնականում ունեն քաղաքացիական մասնագիտություններ և ավելի հեշտ են անցնելու քաղաքացիական ոլորտում աշխատանքի, ինչը ներկա իրավիճակում չի բխում պետության և բանակի շահերից: | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
11 | Arm Pog 23.04.2024 20:38:51 | Բարև Ձեզ բարեկամներ, առաջարկս հետևյալն է , որ հրամանատարական պաշտոն զբաղեցնող և մարտական խնդիր կատարող «հիմնարկների» անձնակազմը,ղեկավարները, ամենաբարձրից ամենացածր հրամանատարական օղակը հանձնեն հրամանատարում և ղեկավարում թէ տեսական, թէ պրակտիկ, ֆիզիկական , մարտ վարելու կանոնների , արիության ու հայամետա-պետական որակների վերաբերյալ քննություններ,տակտիկական և այլն, թող վճարվեն ամենաբարձր սանդղակներով համապատասխան իրենց ծառայության…. Իսկ ապահովող,աջակցող,նպաստող ինչքան հոմանիշներ կան որ կարող է հնարվել, այս խմբին արդեն իսկ սահմանվել է ցածր հավելավճար, պետք է ստանալ որակ ,առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ և անձնուրաց նվիրումով ծառայելու միտումով հրամանատարներ,զինծառայողներ,հայրենիքի , գաղափարի նվիրումով պաշտպաններ…այլ ոչ թե ամիմաստ առարկաներ ավելացնել ։ Ողջամիտ տարբեէակներ շատ կան … Հզորամիտ Հրամանատար, Հզոր Զինվոր…Անպարտ հայրենիք … | Զինծառայողների ատեստավորման նոր համակարգի ներդրման նպատակն է եղել և կա արժևորել և առավել պատրաստվածություն ապահովել անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման գործառույթներ ունեցող պաշտոնների համալրվածության համար: Միաժամանակ, համակարգը գործում է ոչ լրիվ մեկ տարի և դրա զարգացման հնարավորությունները գտնվում են Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում: | Փոփոխություն կատարված չէ: |
12 | Կարեն Փարսիլյան 25.04.2024 16:42:06 | տրամաբանությունը որն է 60% -ի անարդարացի մոտեցում է եթե 3 առարկայա թող լինի 75% կամ հնարավորություն ընձեռնվի ըստ ցանկության ով ուզումա թող 4 առարկան էլ հանձնի , կամ անունը դրել եք մարտական խնդիր չեք կատարում ,մեր գործառույթներում տարբերություն չենք զգում մեր պարտականություների շրջանակում,մի խոսքով անհավասար մոտեցումա նշված կատեգորիայի նկատմամբ... | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
13 | Կարեն Փարսիլյան 26.04.2024 09:50:24 | Առաջարկս մանրակրկիտ շարադրեցի հուսանք նկատի կունենաք ու փոփոխության կյենթարկվի | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
14 | Կարեն Փարսիլյան 26.04.2024 09:50:24 | նշված իրավական ակտում փոփոխություները անարդարացի է, 60% - չափը եթե 4 առարկայից քնուությունը 100% է հաշվարկվում ինչ? է է 3 առարկայի դեպքում 60 % արդյոք նշված կատեգորիայում ընդգրկված զինծառայողները 1 տարուց ավել արդեն զրկված են եղել ատեստավորման հնարավորությունից,որը ևս անարդարացի է քանի որ պարտականություների կատարման տեսանկյունից ունեն նույն ծանրաբեռնվածությունը ինչը ունեն բոլոր ապահովման և պլանավորման գործարույթներ ունեցողները , նշվծ կատեգորիայի համար թող ընձեռվի հնարավորություն ըստ ցանկության ով ուզում է թող 4 առարկան հանձնի , կամ 3 առարկայի մասով լինի առնվազը 75 %.ինչ վերաբերվում է հոսք կլինի մարտականից դեպի ապահովման գործարույթներ ունեցող հաստիքներ դա էդպես չի քանի որ էս հաստիքներում պաշտոն զբաղեցնողները հիմնականում ունեն նեղ մասնագիտական ուղվածություն , ինչ եք կարծում եթե մարդը ֆինանսական գիտելիքներ չունի ինչ տրամաբանությամբ պտի ոլորտ փոխի, մի խոսքով ստեղծված է արհեստական պայմաներ նշված կատեգորիայում ընդգրկված զինծառայողների նկատմամբ, կամ դե եթե եէդպես է 1 տարի է զրկված ենք եղել ատեստավորման հնարավորությունից որ ատեստավորվենք 1 տարվա հետհաշվարկ ինչի չեք նախատեսել ,մի խոսքո կոնկրետ երեք դեպքով կա անարդարացի վերաբերմունք, իսկ մարտական խնդիր կատարողների մասով առանց էդ էլ բացի ատեստավորումը ունեն այլ լրավճարներ ինչա ստացվում ՄԵՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱ ԱՆԱՐԴԱՐԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ... | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
15 | Կարեն Փարսիլյան 28.04.2024 23:01:08 | Հարգեելի նախագծի հեղինակներ, մի հարց էլ կար որ չէի անդրադարձել կոցանկանայի էդ փաստ էլ նկատի ունենաք,օրինակ ստացվում է այնպես որ <հայրենաց պաշտպան ծրագրի շահառուները> որոնք ծառայել են 7,կամ 7ամիս,ունեն հնարավորություն ատեստավորվեն, ստանան ավելի բարձր աշխատավարց ,քան 20 և ավել ծառայած զինվորակաները որոնք ունեն տարբեր զին կոչումներ ,ենթասպայից մինչև փոխգնդապետ, ու մի բանէլ արդյոք կադրերի վարչությունիչ տվյլաներ ուսումնասիրել եք տեղեկացել եք որ նշված կատեգորիայի խմբում ընդգրկվածները ինչ ծառաություն են մատուցել Հայրենիքին իրենց 20տարիների ծառաության 10 և ավել տարիները եղել են սահամանային զորամասերում եղել են մարտական ծառաության հաստիքներում , ու հանգամանքների բերումով հիմա այլ հաստիքների են,օրինակ առողջական ու հազար ումի նման դեպքեր շատ են էդքան թվարկելը էական չի, արդյոք էդ տեսանկյունից էլ անարդարացի վերաբերմունք չի, համոզված եմ բոլորը կփաստեն, Խնդրում եմ օրինագծի հեղինակներին խորքային վերլուծություն արեք ուփոփոխության ենթարկեք,շատ ավելի նման փաստեր կան ,ԱՐԴԱՐ ԵՂԵՔ ի վերջո բոլոս էլ նույն համազգեստն ենք հագնում ու նպատակը մեկն է ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ծառաություն մատուցելը... | Զինծառայողների ատեստավորման նոր համակարգի ներդրման նպատակն է եղել և կա արժևորել և առավել պատրաստվածություն ապահովել անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման գործառույթներ ունեցող պաշտոնների համալրվածության համար: Միաժամանակ, համակարգը գործում է ոչ լրիվ մեկ տարի և դրա զարգացման հնարավորությունները գտնվում են Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում: | Փոփոխություն կատարված չէ: |
16 | Տաթև Ղազարյան 25.04.2024 18:24:58 | Արդար չէ, եթե առհասարակ ոլորտը նույնն է, քննությունները թող բոլորի համար նույն ձևաչափով կազմակերպվեն, ֆիզիկական պատրաստվածությունը նույնպես ընդգրկվի, հանձնեն բոլորը։ Չէ՞ որ պատերազմական իրավիճակում բոլորն էլ մասնակցություն են ունենում, իսկ ֆիզիկակակն պատրաստվածությունը մարտունակության հենքն է։ Հաշվի՛ առեք նաև, որ գրեթե մեկ տարի զրկված են եղել մասնակցելու իրավունքից, որը նույնպես հավասարություն չէ տվյալ ոլորտը ներկայացնող անձանց նկատմամբ։ | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
17 | Տաթև Ղազարյան 26.04.2024 09:44:51 | Արդար չէ | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
18 | Mane Ohanjanyan 25.04.2024 19:14:28 | Հարգելի նախագծի հեղինակներ միանշանակ նախագծի հիմնավորումներն ու սկզբունքները արդարացված չեն։ Առաջարկում եմ սահմանել 75% և ընձեռնել ընտրության հնարավորություն զինծառայողին 100%֊անոց թե 75%֊անոց ատեստավորման համակարգից օգտվելու։ Ի վերջո ՀՀ անվտանգության ապահովման թիվ 1 մարմնի` զինված ուժերի, մարտական խնդիրներով գործառույթներ ունեցող կամ չունեցող պաշտոններ զբաղեցնող բոլոր զինծառայողների խաղաղ և պատերազմական ժամանակահատվածի առաջնային պարտականությունը դա իրականացնել, ապահովել, սպասարկել մարտական խնդրի ճիշտ, ժամանակին և բարեհաջող կատարմանը։ | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
19 | Սմբատ Երանյան 26.04.2024 12:12:51 | նման մոտեցումը անարդարացի է 60%3առարկայի համար առնվազն75%պետք էլինի կամ ընձեռնվի հնարավորություն 4առարկան հանձնելու100% հաշվարկի ինչի պիտի 1քնության համար40%տոկոս ցածր լինի գոնե 75%խնդրում եմ վերանայեք ու խորքային վերլուծեք,անարդարացի անհավասար մոտեցում է, | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
20 | Սմբատ Երանյան 26.04.2024 12:12:51 | անարդարացի մոտեցում է 75%պետք էլինի | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
21 | Սմբատ Երանյան 26.04.2024 12:12:51 | անարդարացի մոտեցում է 75%պետք է լինի 60%փոխարեն | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
22 | Արմեն Նովշատյան 26.04.2024 15:30:42 | Դարձրեք կամ 75% գնահատականի կամ գոնե առավելագույնի 60% ոչ թե գնահատականի ու այնել 3 քնությունով ,էսքան սպասացրելեք գոնե մի լավ բան արեք ոչթէ հիասթափեցրեք որ մենքել դուրս գանք | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
23 | Արմեն Նովշատյան 26.04.2024 15:36:53 | 75%%%% | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
24 | Արմեն Նովշատյան 26.04.2024 15:36:53 | Կամ էլ թող ըստ ցանկության լինի ով ցանկանա 4քնություն տա 100% ստանա ով չէ ապա 3 քնություն 75% | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: | Փոփոխություն կատարված չէ: |
25 | Սամվել Գաբրիելյան 27.04.2024 00:09:02 | Ողջունում եմ նախագծի հեղինակներին։ Նկատառում` Զինծառայողների դրամական բավարարումը հաշվարկվում է համաձայն `«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ ՊՆ համապատասխան հրամանի։ Վերոգրյալ հիմքով դրամական բավարարումը հաշվարկվում է մի քանի բաղադրիչների հանրագումարով։ Բաղադրիչներից «լրավճար»-ը հաշվարկվում է համապատասխան պաշտոնի խումբ զբաղեցնող և համապատասխան ստաժ ունեցող զինծառայողների համար տարաչափ, սակայն նույն պաշտոնի խմբի և նույն ստաժի դեպքում համաչափ` անկախ տվյալ պաշտոնի խմբին համապատասխանող պաշտոնի գործառույթներից։ Համաձայն `*«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5.1 կետի ատեստավորման արդյունքով որակավորման համար հավելավճար հաշվարկելու դեպքում 《լրավճար》 բաղադրիչը դադարում է հաշվարկվել որպես դրամական բավարարում։ Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման գործառույթներ ունեցող (այսուհետ` խնդիր իրականացնող ) կամ այդպիսի գործառույթներ չունեցող (այսուհետ ` խնդիր չիրականացնող) պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու դեպքում նույն պաշտոնի խմբին պատկանող, նույն ստաժը ունեցող և նույն գնահատականը ստացած խնդիր իրականացնող և խնդիր չիրականացնող զինծառայողների հավելավճարի տարբերություն չափը փաստացի ( հավելավճարի 60%- ով հաշվարկած և լրավճարը կրճատած) կազմում է մոտավոր 50-60% կրտսեր սպայական պաշտոն զբաղեցնող զինծառայողների համար։ Իսկ ավագ և բարձրագույն սպայական պաշտոն զբաղեցնող զինծառայողների համար գրեթե 40%. Օրինակ` Կրտսեր սպայական պաշտոն զբաղեցնող զինծառայողների միջին լրավճարը 70000 դրամ է։ Բավարար գնահատականի դեպքում խնդիր իրականացնող սպայի դրամական բավարարումը ավելանում է 230000 դրամով(ատեստավորման հավելավճար) և պակասում ` 70000 դրամով*(լրավճար)` տարբերությունը հավասար է 160000դրամ։ Բավարար գնահատականի դեպքում խնդիր չիրականացնող սպայինը ավելանում է ` 138000(ատեստավորման հավելավճար ` հաշվարկված խնդիր իրականացնող պաշտոն զբաղեցնող զինծառայողի ատեստավորման հավելավճարի 60%-ի չափով) դրամով և պակասում ` 70000(լրավճար) դրամով` տարբերությունը հավասար է 68000 դրամ։ 68000 դրամը տոկոսային հարաբերությամբ 160000 դրամի համեմատ կազմում է 42.5%։ Ավագ և բարձրագույն սպայական պաշտոն զբաղեցնող զինծառայողների միջին լրավճարը 6800 դրամ է( գրեթե 10 անգամ քիչ քան կրտսեր սպայական պաշտոնինը) Բավարար գնահատականի դեպքում խնդիր իրականացնող սպայի դրամական բավարարումը ավելանում է` 230000 դրամով(ատեստավորման հավելավճար) և սպայականում` 6800 դրամով (լրավճար)` տարբերությունը հավասար է 223200դրամ։ Բավարար գնահատականի դեպքում խնդիր չիրականացնող սպայինը ավելանում է 138000(ատեստավորման հավելավճար` հաշվարկված խնդիր իրականացնող պաշտոն զբաղեցնող զինծառայողի ատեստավորման հավելավճարի 60%-ի չափով) դրամով և պակասում ` 6800(լրավճար) դրամով ` տարբերությունը հավասար է 131200 դրամ։ 131200 դրամը տոկոսային հարաբերությամբ 223200 դրամի համեմատ կազմում է 59,8%։ Առաջարկում եմ խնդիր իրականացնող և չիրականացնող զինծառայողների ատեստավորման հավելավճարի 60%ը հաշվարկել խնդիր իրականացնող պաշտոն զբաղեցնող զինծառայողի համար հաստատված հավելավճարի և կրճատվող լրավճարի տարբերության չափը հաշվի առնելով։ Օրինակ` 230000-70000=160000 160000*60%=96000 96000+70000=166000 | Կարգավորման նպատակն է բացառել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններում նշանակման գրավչության նվազեցման հնարավորությունը: Բացի այդ, ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 710-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն՝ լրավճարները նվազելու են համապատասխան հիմքով պաշտոնային դրույքաչափը բարձրանալու դեպքում: | Փոփոխություն կատարված չէ: |