Add to favourites

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ ու 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի

փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ ու

2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու

մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում (այսուհետ՝ օրենք) լրացումներ կատարելու մաuին» 29.02.2024թ. ՀO-89-Ն oրենքով մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողներին ատեստավորման համակարգում ներառելու և ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք սահմանելու կապակցությամբ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման կարգն ու հավելավճարի չափերը սահմանող ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի N 162-Ն և N 166-Ն որոշումներում համապատասխան հարաբերություններն իրացնելու, ինչպես նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 29.02.2024թ. ՀO-90-Ն oրենքով ՀՀ զինված ուժերում գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցների սահմանման կապակցությամբ այդ պաշտոնները հավելավճարի չափերի ցանկում ներառելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .04.2024թ. N  –Ա որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Օրենքում 2024թ. փետրվարի 29-ի ՀO-89-Ն oրենքով կատարված լրացումների համաձայն ատեստավորման համակարգ և ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկում է սահմանվել նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար: ՀՀ կառավարության 09.02.2023թ. N 162-Ն որոշմամբ սահմանվել է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման կարգը, իսկ 09.02.2023թ. N 166-Ն որոշմամբ՝ ատեստավորման արդյունքներին համապատասխան՝ հաշվարկվող հավելավճարների չափերը, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել այդ որոշումներում ներառել նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման պայմանները և հավելավճարների չափերը, որի շրջանակներում նպատակահարմար է գտնվել մարտական խնդիրներով գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորումն իրականացնել գնահատման երեք ուղղություններով՝ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեսթավորման ու կրակային և շարային պատրաստության աստիճանների ստուգման միջոցով, ինչպես նաև դրանց արդյունքներով հավելավճարների չափերը սահմանել մարտական խնդիրներով գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների հավելավճարների 60 չափով: Նշված չափը հաշվարկվել է՝ մարտական խնդիրների գործառույթներ չունեցող պաշտոններից դեպի մարտական խնդիրների գործառույթներով պաշտոնների տեղափոխման գրավչությունն ապահովելու, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավելավճարի հաշվարկմամբ դադարում է զինծառայողին ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 710-Ն որոշմամբ նախատեսված լրավճարի վճարումը: Միաժամանակ, մարտական խնդիրների համապատասխան գործառույթներով (հիմնականում վերահսկման և պլանավորման) պաշտոններ զբաղեցնող զինծառայողների (հիմնականում կառավարման կենտրոնական օղակներում նշանակված՝ հաշվի առնելով մասնագիտական ունակությունները և փորձը) ատեստավորման գործընթացը ցույց է տվել, որ այդ պաշտոններում նշանակված որոշակի թվով զինծառայողներ ունեն ֆիզիկական վարժությունների կատարման հակացուցումներ, որի կապակցությամբ ենթակա են ազատման այդ ուղղությամբ գնահատումից, որն ազդում է ատեստավորման ընդհանուր արդյունքի վրա (ընդհանուր առմամբ ապահովելով հավելավճարի ավելի մեծ չափ), ինչը որոշակիորեն արդարացված չէ գնահատման բոլոր ուղղություններով ատեստավորվող զինծառայողների նկատմամբ, որոնց արդյունքներն ազդում են հավելավճարի չափերի վրա: Այդ առումով, նպատակահարմար է գտնվել ֆիզիկական պատրաստության աստիճանի գնահատումից ազատման իրավունք նախատեսել միայն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ստացած վնասվածքի կամ ձեռք բերած հիվանդության պատճառով համապատասխան վարժությունների կատարման հակացուցում ունեցող մարտական խնդիրների համապատասխան գործառույթներով պաշտոններ զբաղեցնող զինծառայողներին, իսկ այլ պատճառական կապով հակացուցումներ ունեցող զինծառայողներին հնարավորություն տալ մասնակցելու մարտական խնդիրների համապատասխան գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ատեստավորմանը: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ զինված ուժերում գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների վարձատրության գործակիցների սահմանման կապակցությամբ այդ պաշտոնները ևս ներառել հավելավճարի չափերի ցանկում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման կազմակերպման և անցկացման պայմաններն ու դրանց արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը, հստակեցվում են մարտական խնդիրների համապատասխան գործառույթներով պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ֆիզիկական պատրաստության աստիճանի գնահատումից ազատվելու պայմանները, գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնները ներառվում են հավելավճարի չափերի ցանկում:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագիծը պետական բյուջեում հանգեցնում է տարեկան մինչև 5 մլրդ չափով ծախսերի, որը կիրականացվի ՀՀ պաշտպանության նախարարությանն անձնակազմի վարձատրության ուղղությամբ հատկացված ընդհանուր միջոցների հաշվին: Հաշվարկային տեղեկանքը կցվում է:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերը անձնակազմով համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացման, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքների մեծացման, զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման հետ:  

  • Discussed

    18.04.2024 - 04.05.2024

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3967

Print

Suggestions

Աշոտ Այվազյան

04.05.2024

Առաջարկս վերաբերվում է ԲՈԼՈՐ զինծառայողներին, Առաջարկում եմ փոխել ատեստավորման սկզբունքը, սահմանել նոր կարգ, որը կվերաբերվի բոլորին և նոր կարգով սահմանել տոկոսային հոտևյալ բաժանումը' Մասնագիտական 40% Կրակային 25% Ֆիզիկական պատրաստություն 20% Շարային պատրաստություն 15%։ Ատեստավորումն անցկացվում է տարին կամ երկու տարին մեկ անգամ բոլորի համար և անկախ պաշտոնի փոփոխումից այն պահպանվում է։ Ատեստավորման հավելավճար ստանալու իրավունք ձեռք են բերում այն զինծառայողները, ովքեր 2 քննություն դրական են ստանում՝ այդ թվում մասնագիտականը։ Իր հերթին կարող է վերը նշված տոկոսները բաժանվել ստացսծ գնահատականների համամասնության, իսկ եզրակացության կայացման բաժնում նշվի ատեստավորվողի գումարի չափը ըստ հավաքած միավորների։ Եթե մասնագիտականը ստանում է անբավարար, ապա հավելավճար չի հաշվարկվում և 3 ամիս անց ձեռք է բերում իրավունք նորից մասնակցելու, եթե նորից անբավարար է ստանում, պայմանագրի լրանալուն պես ուղարկվում է պահեստազոր։ Հավելեմ, որ այս պարագայում կամավոր և պարտադիր ատեստավորում չի լինում, և բոլորի համար գործում է 1 կարգ` հաջորդ ամսվա 1֊ից սկզբունքը։

Վարդան Հակոբյան

03.05.2024

Նախագծի զ․ կետը, որով առաջարկվում է 15-րդ կետի երրորդ նախադասությունից հետ կատարել լրացում, խտրականություն և տարբերակված մոտեցում է առաջացնում առողջական խնդիրներ ունեցող և առողջական խնդիրներ չունեցող զինծառայողների միջև՝ փաստորեն կատարելով ավելի կարևոր խնդիր՝ ատեստավորվել և արդյունքում ստանալ ավելի ցածր դրամական վճար։ Իրավունքները ոտնահարող առաջարկ է։ Հարգեք հավասարությունը, արդարությունն ու պահպանեք սոցիալական արդարությունը։

Վարդան Հակոբյան

03.05.2024

Լավ կլիներ նաև ուշադրություն դարձվեր ՀՀ կառավարության 2023թ․-ի փետրվարի 9-ի N162-Ն որոշմամբ հաստատված Կարգի (հավելված 1) 4-րդ բաժնի 15-րդ կետի «․․․․ ֆիզիկական պատրաստության աստիճանի գնահատման համապատասխան գործնական վարժության կատարումից ազատվում է այն զինծառայողը, որն ունի ՀՀ կառավարության 2018թ․-ի ապրիլի 12-ի N404-Ն որոշման N2 հավելվածով սահմանված՝ չթույլատրվող ֆիզիկական վարժությունների ցանկով նախատեսված համապատասխան գործնական վարժության կատարման հակացուցում։ ․․․․․․» բառերի ու ՀՀ պաշտպանության նախարարի 2023թ․-ի ապրիլի 12-ի «․․․․ ատեստավորումների կազմակերպման և անցկացման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև ատեստավորման ժամանակ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման կարգերը հաստատելու մասին» N478-Լ հրամանի13)-րդ (ՊՆ 2023թ․-ի հունիսի 6-ի N749-Լ հրամանով) փոփոխված կետի անհամապատասխանությանը, որտեղ, ի տարբերություն կառավարության որոշման, N404-Ն որոշման 2-րդ հավելվածով նախատեսված հակացուցում ունեցող զինծառայողին ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ատեստավորմանը։ Որպես փաստարկ բերվում է ՀՀ կառավարության 2018թ․ ապրիլի 12-ի N405-Ն որոշման 1-ին հավելվածի 101-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ կամ 6-րդ ենթակետերով սահմանված պատճառական կապով զինծառայողի առողջությանը հասցված վնասի հետևանք։ ՀԱՐՑ․ Ի՞նչ տարբերություն կա 1)«հիվանդությունը ձեռք է բերել կամ վնասվածքը ստացել է զինվորական ծառայության ընթացքում.» և 2) «հիվանդությունը ձեռք է բերել կամ վնասվածքը ստացել է զինվորական պարտականությունները կատարելու հետևանքով.» ձևակերպումների միջև։ Մի՞թե զինվորական ծառայության ընթացքում զինծառայողները բացի ծառայողական պարտականությունների կատարումից այլ պարտականություններ են կատարում (օրինակ՝ հայրական, ծնողական, որդիական, ամուսնական, հարևանական և այլն), որ հիմա էլ զրկվում են ատեստացիային մասնակցելուց ընդհանրապես, այլ ոչ թե առանց ֆիզիկական պատրաստության գնահատման, ինչպես մյուսները։ Եւ միթե սա խտրականություն և/կամ տարբերակված մոտեցում չի զինծառայողների հանդեպ, մի՞թե դա ՀՀ Սահմանադրությամբ, «ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագիրք» օրենքով, «Հանրային ծառայության մասին» օրենքով և այլ օրենսդրական փաստաթղթերով սահմանված հավասարության, սոցիալական արդարության ու արդարության սկզբունքների խախտում չէ, կամ ի՞նչու պիտի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող ու դրանք փաստացի կատարող զինծառայողը մասնակցի նման գործառույթներ չիրականացնող զինծառայողների ատեստավորման գործընթացին և վճարվի ավելի քիչ գումարով։ Պարոնայք հեղինակներ, վերանայեք որոշումներն ու առավել խելամիտ որոշում կայացրեք։

See more