Add to favourites

«Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման համար գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը, ձևերը և վարելու կարգը հաստատելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Ներկայում նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող  իրավական ակտերում սահմանված չեն կրթական գործընթացի կազմակերպման համար գործածության ենթակա փաստաթղթերի վերաբերյալ դրույթներ, ինչը դժվարություններ է առաջացնում  կրթության որակի մշտադիտարկման և վերլուծությունների իրականացման համար:

Նախագիծը նպատակ ունի դյուրացնել նախադպրոցական ուսումնական հաստատություններում պարտադիր գործածության փաստաթղթերի լրացումը, գործածումը և փաստաթղթաշրջանառությունը` կիրառելով «Նախադրոցական կրթության կառավարման միասնական համակարգը», որտեղ  գործածվող փաստաթղթերի մի մասը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով՝ մյուս փաստաթղթերի լրացման արդյունքում մուտքագրված տեղեկույթի հիման վրա:

  • Discussed

    18.04.2024 - 03.05.2024

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4815

Print

Suggestions

Լուսինե Ասատրյան

28.04.2024

Մանկապարտեզների մեծ մասում կա մեկ համակարգիչ (պայմանավորված նաև տարածքով), որից օգտվում են տնօրենը, հաշվապահը, գործավարը և այլոք: Ինչպե՞ս է կազմակերպվելու փաստաթղթերի էլեկտրոնային վարումը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մանկավարժական աշխատողների գերակշիռ մեծամասնությունը միջինից բարձր տարիքի է և նրանք, մեղմ ասած, չեն տիրապետում տեխնոլոգիաներին:

See more