Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
3 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
« » 2024թ. թիվ -Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի մարտի 13-ի առաջարկությանը՝ հետևյալ դատարաններում և թվակազմով՝
1) Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորների թվակազմը 3 դատավորով.
2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմը 6 դատավորով.
3) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմը 2 դատավորով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
-
Discussed
16.04.2024 - 01.05.2024
-
Type
Decision
-
Area
Justice, Job and employment, Public service
-
Ministry
Ministry of Justice
Views 1343
Print