Add to favourites
Under development
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
4 - Agree
-
5 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Artur Vardanyan 06.02.2018 08:54:33 | Այս առաջարկին կտրականապես դեմ եմ, քանի որ յուրաքանչյուր քայլ, որը հեշտացնում է Հայաստանին ավելի խորը թաղել վարկերի մեջ համարում եմ խնդրի սխալ լուծում: Պարզապես անհրաժեշտ է մարել բոլոր վարկերը ու այլևս երբեք վարկ չվերցնել: Իսկ պետությանը ինչ-ինչ պատճառներով գումար անհրաժեշտ լինելու դեպքում, պետք է ուղղակի զարգացնել սեփական (անկախ) երկրի տնտեսությունը: | Ընդունվել է ի գիտություն | Նախագիծն ուղղված է «վարկերի ստացում» ցուցիչի՝ վարկատուների իրավական պաշտպանվածության չափանիշների բավարարմանը, և չի ենթադրում պետական պարտքի ավելացում: |
2 | Gagik Grigoryan 06.02.2018 19:24:04 | 226-րդ հոդվածի 1-ին մասում ավելացվող նախադասության մեջ գրավը կարող է տարածվել արտահայտությունը ինչ է նշանակում: Եթե նկատի ունեք, որ նշված նախադասության մեջ թվարկված գույքը ևս կարող են գրավի առարկա հանդիսանալ, ապա դա նորություն չէ և շարժական գույքի գրավի ինստիտուտը նույնպես մեր երկրում կարգավորված է՝ չնայած բավարարման նախապատվության որոշակի առանձնահատկությանը: Իսկ եթե այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ անշարժ գույքի նակատմամբ գրավի իրավունքը տարածվում է նաև անշարժ գույքում շարժական գույքի կամ նրան ամրացված շարժական գույքի նկատմամբ ևս, ապա նախ դա անթույլատերելի է: Երկրորդ՝ գոնե գրեք հստակ և հասկանալի, ինչպես նաև նշեք, որ եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: | Ընդունվել է ի գիտություն | Նախագծի 2-րդ հոդվածով նպատակ է դրվել բավարարելու «վարկերի ստացում» ցուցիչի չափանիշներից մեկին, ըստ որի, օրենքով պետք է սահմանվի ակտիվների ամբողջության և ակտիվների մի խմբի նկատմամբ ապահովություն տրամադրելու հնարավորությունը: Թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով նախագծի 2-րդ հոդվածը վերախմբագրվել է հետևյալ բովանդակությամբ՝ «Գրավի առարկա կարող են լինել գրավատուի ողջ շարժական գույքը, շարժական գույքի մասերը, անբաժանելի շարժական գույքը և շարժական գույքի ընդհանուր տեսակները:»: |