Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 225.1-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկան որոշվում է  այդ առարկայի նույնացման համար բավարար ընդհանուր նկարագրությամբ:»:

 

Հոդված 2.  Օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գրավը կարող է տարածվել գրավատուի ողջ շարժական գույքի, շարժական գույքի մասերի, անբաժանելի շարժական գույքի և շարժական գույքի ընդհանուր տեսակների վրա:»:

 

Հոդված 3.  Օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գրավի իրավունքը տարածվում է  գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:      

 

  • Discussed

    05.02.2018 - 01.03.2018

  • Type

    Law

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7734

Print

Suggestions

Gagik Grigoryan

06.02.2018

226-րդ հոդվածի 1-ին մասում ավելացվող նախադասության մեջ գրավը կարող է տարածվել արտահայտությունը ինչ է նշանակում: Եթե նկատի ունեք, որ նշված նախադասության մեջ թվարկված գույքը ևս կարող են գրավի առարկա հանդիսանալ, ապա դա նորություն չէ և շարժական գույքի գրավի ինստիտուտը նույնպես մեր երկրում կարգավորված է՝ չնայած բավարարման նախապատվության որոշակի առանձնահատկությանը: Իսկ եթե այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ անշարժ գույքի նակատմամբ գրավի իրավունքը տարածվում է նաև անշարժ գույքում շարժական գույքի կամ նրան ամրացված շարժական գույքի նկատմամբ ևս, ապա նախ դա անթույլատերելի է: Երկրորդ՝ գոնե գրեք հստակ և հասկանալի, ինչպես նաև նշեք, որ եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Artur Vardanyan

06.02.2018

Այս առաջարկին կտրականապես դեմ եմ, քանի որ յուրաքանչյուր քայլ, որը հեշտացնում է Հայաստանին ավելի խորը թաղել վարկերի մեջ համարում եմ խնդրի սխալ լուծում: Պարզապես անհրաժեշտ է մարել բոլոր վարկերը ու այլևս երբեք վարկ չվերցնել: Իսկ պետությանը ինչ-ինչ պատճառներով գումար անհրաժեշտ լինելու դեպքում, պետք է ուղղակի զարգացնել սեփական (անկախ) երկրի տնտեսությունը:

See more