Add to favourites
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր
-
6 - Agree
-
3 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.04.2024 20:34:34 | «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «բժշկասոցիալական կամ» բառերն այն հիմնավորմամբ, որ բժշկասոցիալական փորձաքննության իրականացումն այլևս սահմանված չէ օրենքով։ | Դիտարկումն ընդված է՝ հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ «բժշկասոցիալական փորձաքննություն» հասկացությունը։ Հասկացությունը սահմանված է եղել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, որն ուժը կորցրած է ճանաչվել։ 2024 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշումը։ | Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշմամբ հաստատված հավելված 8-ի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «27. Քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող անձը ֆունկցիոնալության գնահատում անցնելու համար գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանման ղեկավարին»։ |
2 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.04.2024 20:34:34 | ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 41.1. կետի համաձայն՝ «Եթե անձի ֆունկցիոնալության գնահատումը կատարվում է անձի գտնվելու վայր այց կատարելու միջոցով, ապա հարբժշկական մասնագետները գնահատում են «e» ծածկագրերը բոլոր տարիքի անձանց համար»։ Առաջարկում ենք նախագծով կարգավորել նաև «e» ծածկագրերի գնահատման համար քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու կարգը և պայմանները։ | Դիտարկումը չի ընդունվել: Պատիժ կատարող հիմնարկ և մարմին մուտքն ու ելքն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին N195-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն: |