ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«____» «_____________» 2024 ԹՎԱԿԱՆ N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշմամբ հաստատված հավելված 8-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Հավելածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող անձը բժշկասոցիալական փորձաքննության կամ ֆունկցիոնալության գնահատման ենթարկվելու համար գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանման ղեկավարին»։
2) Հավելվածի 28-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Ստանալով դիմումը` քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանման ղեկավարն ապահովում է՝»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«____» «_____________» 2024 ԹՎԱԿԱՆ N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձանց ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է անձի գտնվելու վայր այց կատարելու միջոցով։ Անձի դիմումը և անհրաժեշտ կից փաստաթղթերը ծառայություն է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող ստորաբաժանման ղեկավարը։ Սույն կարգի 20-րդ, 21-րդ և 24-րդ կետերում նշված տեղեկությունները (վերաբերելի մասով) պարունակող տեղեկանքը և փաստաթղթերի պատճենները տրամադրում է քրեակատարողական հիմնարկը։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: